Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մարալիկից երկու հոգի մայիսի 11-ին նստեցին հացադուլի

 

11 | 05 | 2008 | 17:00 | Լուր

 

Մայիսի 11-ին, ժամը 14-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց վրան խփելով, մարալիկցիներ Բաբկեն ՈՒռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը անժամկետ հացադուլ հայտարարեցին, պահանջելով մարալիկցի Հարություն Ուռուտյանի գործով Վերքաննիչ քրեական դատարանում արդար դատաքննություն եւ ազատություն քաղաքական բանտարկյալներին:

 

 

 

Ժամը 14-15-ին արդեն այստեղ էին Ոստիկանության Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային բաժնի պետի տեղակալներն ու մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, որոնք, հացադուլավորներից պահանջում էին հավաքել վրանը, խորհուրդ տալով հացադուլի նստել ոչ հեռու գտնվող ատամնաբուժարանում, որը պատկանում է հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին: Հացադուլավորները ոստիկաններից պահանջում էին իրենց ներկայացնել ոստիկանների պահանջների օրինականությունը հաստատող իրավական ակտը` քաղվածք օրենքից կամ որեւէ ենթաօրենսդրական փաստաթուղթ, ըստ որի` երկու հոգի քաղաքի կենտրոնական հրապարակաին հարող սիզամարգի (գազոն) վրա չեն կարող մի փոքր վրան ամրացնել եւ դրանում հացադուլի նստել եւ, մանավանդ, պահանջներ ներկայացնել իշխանություններին: Ոստիկանության քաղաքային բաժնի պետերը հեռացան: Շատ չանցած առանձին խոսակցության հրավիրեցին հացադուլավորների ընկերներից երկուսին, եւ, որքան էլ զարմանալի է, նրանց զրույցի հրավիրեցին ոչ թե ոստիկանատուն այլ` հացադուլ հայտարարած Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարան: Լրագրողները փորձեցին ներկա գտնվել այդ խոսակցությանը, բայց ոստիկանության քաղաքային բաժնի պետի տեղակալները փորձեցին բացատրել, թե դա անձնական` մասնավոր խոսակցություն է:

 

Հատկանշական է, որ մարալիկցիները լավ գիտեն այս ոստիկաններին, նրանք լրագրողներին պատմում էին, որ սրանք այն ոստիկաններն են, որոնց ցուցմունքների հիման վրա դատարանը 7 տարով ազատազրկել է հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանի հորը` Հարություն Ուռուտյանին մի չափալախի համար, եւ որի գործով Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը պատրաստվում է դատաքննություն իրականացնել: 2 ամիս առաջ այս ոստիկանները դատարանում որպես վկա հանդես գալով, պատմել էին, թե իբր տեսել են գործով տուժող` Շիրակի մարզպետարանի աշխատակից, 1999-ի ԱԺ ընտրություններում ընտրակեղծիքներ կատարելու համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սուրեն Ավետիսյանին գետնին ընկած: Հարություն Ուռուտյանը փետրվարի 19-ին` քվեարկության օրը Մարալիկի ընտրատեղամասերից մեկում ականատես էր եղել, թե ինչպես Շիրակի մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանը մոտ 50 գյումրեցիների իրենց անձնագրերով բերել էր Մարալիկ քվեարկելու, կարողացել էր իր միջամտությամբ խափանել այդ եւ անգամ խլել մեկ անձնագիր` Գյումրու հաշվառմամբ: Մարտի սկզբին հապշտապ անցկացված դատաքննության ժամանակ դատարանը, ուշադրություն չդարձնելով միջադեպին նախորդած այս հանգամանքների վրա, Սուրեն Ավետիսյանին հարվածելու եւ ընտրական գործընթացը խոչընդոտելու մեղադրանքով Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն ՈՒռուտյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

 

Մարալիկի ոստիկանության ղեկավարությունը` առանց համազգեստի:

 Տպավորություն կա, որ ոստիկանական համազգեստը պետերի եւ տեղեկալների համար զապադլոյի կարգի բան է: Այսպես իրենք իրենց գուցե շատ ուժեղ դետեկտիվներ են զգում: 

 

Մարալիկի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ալեքսանյանի եւ հացադուլավորների ընկերների առանձնազրույցը ատամնաբուժարանում լսվում էր նաեւ դրսում ու սովորական փողոցային ռազբոռկայի տպավորություն թողնում: Բացատրական զրույցի իմաստն այն էր, որ եթե հացադուլավորները չհավաքեն իրենց վրանը, իրենք ստպված կլինեն ոստիկանական ուժեր հրավիրել Գյումրուց եւ նրանք կքանդեն վրանը, մարալիկցիները բացատրում էին, որ վրանը կապ չունի, դա հացադուլ հայտարարած մարդկանց սահմանադրական իրավունքն է, իրենց վրանը որեւէ մեկին չի խանգարում, ճանապարհի վրա չէ, կենսական անհրաժեշտության ուղիներին չի խանգարում եւ վերջ, չեն հանելու վրանը: Ոստիականները ճարահատ սկսեցին բացատրել, թե իրենք ստիպված կլինեն գնալ եւ պաշտոններից հրաժարվելու դիմում գրել պետին, մարալիկցիները բացատրում էին, թե դա իրենց գործն է: Անպտուղ վեճից ու բացատրություններից հետո, երբ ոստիկանները թողեցին ատամնաբուժարանը, հացադուլավորների ընկերներն ու բարեկամները մանրամասնությամբ խուզարկեցին ատամնաբուժարանը, այն մտահոգությամբ, թե հանրահռչակ ոստիկանները այստեղ կարող էին որեւէ որսորդական հրացանի փամփուշտ մոռանալ, ասենք 1888 թվի արտադրության, ինչը կարող էր բերել համապատասխան հետեւանքների:

 

Մարալիկցի Բաբկեն Ուռուտյանը, անժամկետ հացադուլի է նստել

մայիսի 11-ին ժամը 14-ից:

Մարալիկցի Կարապետ

Լոռեցյանը անժամկետ

հացադուլի է նստել

մայիսի 11-ին ժամը 14-ից:

Հացադուլավորների վրանը Մարալիկի կենտրոնական հրապարակում

 

Ոստիկանները մի 20 րոպեով կանչվեցին  Մարալիկի ոստիկանատուն, վերադառնալով, նրանք բանակցությունների մտան արդեն վրան ու վրա բերեցին վրանի կայծակ-շղթան: Մոտ 10 րոպե տեւած բանակցությունները լի էին վրանը չհանելու դեպքում ոստիկանապետին գրվելիք հրաժարականների մասին հայհոյախառն-ջարդուկտոր խոստումներով: Ապա ոստիկանները կռահելով, որ վրանի շուրջը մոտ 100 հոգի հավաքված ականջ են անում իրենց սրտաբաց զրույցին, հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին հրավիրեցին առանձնազրույցի էլի նույն` ատամնաբուժարան:

 

Մարալիկցի ոստիկանները մեկուսի խոսում էին ու պարզ լսվում էր պարբերաբար հնչող ...էս ինչ օրը գցեցեին էս ժողովրդին ... Մարալիկցիներն ու ձորակապցիներն առանց հսկողության չէին թողնում Մարալիկի կենտրոնական հրապարակը: Ոստիկանական ուժերը ակնհայտորեն անկարող էին գտնել բանալին. մարտի 1 սարքելու հրաման չունեին, այսպես էլ` հացադուլավորները կարող է պարել սկսեն ... հը՞... 

 

Ատամնաբուժարանում տեղի ունեցած այս զրույցը եւս անպտուղ անցավ, եւ ոստիկանները քթների տակ մրթմրթալով, թե` ...լավ, երեւանցիները կգան ու կցրեն ձեր վրանային հացադուլը..., հեռացան: Նրանց հեռանալուց հետո հացադուլավորների ընկերները եւս մեկ անգամ խուզարկեցին ատամնաբուժարանը նույն կանխարգելիչ նպատակով: Ժամը 18:30-ի դրությամբ ոչ մի երեւանցի կամ գյումրեցի ոստիականական ուժեր դեռ չէին երեւացել:

 

Այս ամբողջ ընթացում Մարալիկին հարակից Ձորակապ գյուղի մատուռի կողքին իրենց անժամկետ հացադուլն էին շարունակում Սեւակ Սաղաթելյանն ու Ռոման Փիլոյանը: Առաջինը` արդեն 2 օրից ավելի, երկրորդը` արդեն 1 օր: Երիտասարդները պնդում էին, որ իրենց կամքն անկոտրում է, եւ հացադուլը կշարունակեն այնքան, մինչեւ իշխանությունները ազատ արձակեն Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյաններին:

 

Ձորակապցի Սեւակ Սաղաթելյան. անժամկետ հացադուլի է նստել մայիսի 9-ին ժամը 14-ից

Ձորակապցի Ռոման Փիլոյանը. անժամկետ հացադուլի է նստել մայիսի 10-ին, ժամը 9-ից:

Ձորակապցի

հացադուլավորների վրանը գյուղի մատուռի մոտ: 

 

Ժամը 14-ից մինչեւ ժամը 18-ը ընկած ժամանակահատվածում, երբ ոստիկանական տասնյակը պարբերաբար բանակցում էր հացադուլավորների հետ ու գնում-գալիս էր Մարալիկի ոստիկանատուն, մարալիկցի եւ ձորակապցի հացադուլավորների մոտ հարյուր համախոհներն ու գաղափարակիցները անընդհատ երթեւեկում էին Ձորակապի մատուռի մոտից Մարալիկի կենտրոնական հրապարակ եւ հակառակը, հսկելով իրավիճակը եւ ցույց տալով, որ պատրաստ են դիմագրավել ցանկացած հարձակման, որ կոտնահարի հացադուլավորների սահմանադրական իրավունքների իրականացումը:

 

 

Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

 

Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները հայտարարել են, որ մայիսի 12-ին առավոտյան ժամը 9-ից 15 հոգով անժամկետ հացադուլի են նստելու պահանջելով Փոխել Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը: Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:

 

Ասպարեզ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter