Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Շիրակի մարզում մայիսի 15-ի ժամը 15-ի դրությամբ հացադուլի մեջ են 13 հոգի, որոնցից 8-ը` ազատամարտիկներ են

 

15 | 05 | 2008 | 14:00 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզում իրենց անժամկետ հացադուլն են շարունակում 13 հոգի, որոնցից 3-ը` Մարալիկում, 2-ը` Ձորակապում, իսկ 8-ը` Գյումրիում: Մայիսի 13-ի առավոտյան եռօրյա հացադուլից հետո վատթարացել էր Ձորակապում հացադուլի նստած Սեւակ Սաղաթելյանի (Մուշեղ Սաղաթելյանի որդին) առողջական վիճակը, որին Շտապ օգնության մեքենայով տռեղափոխել էին Մարալիկի առողջության կենտրոն: Այդ մեքենայի բենզինը ճանապարհին սպառվել էր: Կաթիլայինով հատուկ սնուցումից հետո, անսալով ավագների հորդորներին, երիտասարդը դադարեցրել էր հացադուլը: Նույն օրը, ավելի ուշ, ավագների հորդորներից հետո հացադուլը դադարեցրել էր նաեւ Ռոման Փիլոյանը: Նրանցից անմիջապես հետո Ձորակապի Հալիվոր Պապ մատուռի մոտ հացադուլի վրանում հացադուլի էին նստել Սիմոն Բաղդասարյանը եւ Մանվել Հակոբյանը, որոնք մինչ մայիսի 15-ը ժամը 15-ը դեռ հացադուլի մեջ էին ու նպատակ չունեին այն դադարեցնել: Բազմաթիվ գյումրեցիներ, մարալիկցիներ են անընդհատ այցելում հացադուլավորներին: Նրանց պահանջը նույնն է` Շոթա, Մուշեղ Սաղաթելյանների եև մյուս քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը: Ձորակապցիները 10-20 հոգանոց խմբերով աընդհատ հերթապահում են այստեղ: Առողջական կենտրոնի բժիշկը պարբերաբար այցելում է հացադուլավորներին:

 

Տեսագրությունը արվել է մայիսի 15-ին ժամը 12-ին Ձորակապում

 

 

Մարալիկում կիրակի` մայիսի 12-ին հացադուլ սկսած Կարապետ Լոռեցյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, վերջինս մայիսի 13-ին բժիշների պահանջով դադարեցրել է հացադուլը, իսկ նրա որդին` Արմեն Լոռեցյանը եւ մյուս հացադուլավորի` քաղբանտարկյալ ՀԱրություն Ուռուտյանի որդուն` Բաբկեն Ուռուտյանին էր միացել Գալուստ Ուռուտյանը: Մարալիկում այս հացադուլավորները հանրության ուշադրության պակաս չեն զգում, բժիշկները պարբերաբար այցելում են Մարալիկցիներին եւս, իսկ մայիսի 12-ին ժամը 14-ից այստեղ հացադուլի մեջ գտնվող Բաբկեն Ուռուտյանը ինքը բժիշկ-ատամնաբույժ է: Տեսագրությունը արվել է մայիսի 15-ին ժամը 13-ին Մարալիկում     

 

 

Մայիսի 14-ի առավոտյան ժամը 6:40-ին առողջական վիճակի կտրուկ վատթարացամն պատճառով Շտապ օգնության մեքենայով Գյումրու Սամարիթեր հիվանդանոց է տարվել նախորդ օրը իր 12 զինակիցների հետ հացադուլ հայտարարած Մկրտիչ Բաղդասարյանը: Նրան սնուցման կաթիլային համակարգ են միացրել: Մ.Բաղդասարյանը երեկ ամբողջ օրը անջատել էր իր բջջային հեռախոսը, որ իր ընկերներն ու հարազատները այլեւս չհորդորեին իրեն դադարեցնել հացադուլը:

 

Մայիսի 14-ի երեկոյան Գյումրու իր զինակից հացադուլավոր ընկերներին էր կոչով դիմել Վարդաշժեն քրեակատարողական հիմնարկում գտնվող եւ ընտրություններին խոչընդոտելու կասկածանքով մեղադրվող ԵԿՄ Գյումրու բաժանմունքի ղեկավար, փոխգնդապետ Աշոտ Զաքարյանը: Կոչում, մասնավորաբար ասվում է. ... Չնայած այն հանգամանքին, որ 2008թ. փետրվարի 19-ին հերթական անգամ կեղծվեին ՀՀ նախագահական ընտրությունները, վարչախմբի կողմից իրականացվեց մարտի 1-ի սեփական ժողովրդի ջարդը` իրենց քաղաքական գործունեության համար կալանավորվեցին շարժման ավելի քան 100 ակտիվիստներ: ՀՀ տարբեր դատական ատյաններում անհաջող թատերական ներկայացում հիշեցնող ընթացող դատավարությունները, այնուամենայնիվ, համաժողովրդական շարժումը հասնելու է իր տրամաբանական ավարտին: Մենք ունենալու ենք մեր եւ մեր զոհված ընկերների ազատ Հայաստանը: Ճանապարհը, որը մենք դեռ միասին անցնելու ենք, բարդ է եւ պատասխանատու եւ այդ ճանապարհին ես կարեւորում եմ յուրաքանչյուրիս առողջությունն ու ֆիզիկական կամքը: Պայքարի այն ձեւը, այն է` ՙանժամկետ հացադուլ՚, որը որդեգրել եք դուք, ապազգային ու ժողովրդատյաց իշխանության կողմից չեն արժանանալու համարժեք վերաբերմունքի: Թանկագին մարտական ընկերներ, Հայտնելով Ձեզ իմ երախտագիտությունը, ինձ եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում ձեր պայքարի վճռականության համար, կոչ եմ անում ձեզ` անհապաղ դադարեցնել ձեր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը եւ ընտրել պայքարի այլ ձեւեր: Կոչս համարեք որպես խնդրանք կամ որպես հորդոր, իսկ ավելի շատ այն ընդունեք որպես հրաման: ...

 

Մայիսի 15-ին Գյումրի  հացադուլի նստած 13 հոգուց եւս 4-ը` առողջական վիճակի վատթարացման պատճառով եւ բժիշների խորհրդով դադարեցրին հացադուլը: Այժմ այստեղ հացադուլի մեջ գտնվող 8 հոգին քննարկում են հրամանատար Աշոտ Զաքարյանի կոչի մանրամասները, փորձելով գտնել պայքարի շարունակման ամենաարդյունավետ եղանակը: Տեսագրությունը արվել է մայիսի 15-ին ժամը 13:40-ին Գյումրիում     

 

 

Մայիսի 14-ին Մարալիկում, Ձորակապում եւ Գյումրիում հացադուլի նստածներին է այցելել  ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Նախատեսվում է, որ Շիրակի մարզի բոլոր հացադուլավորներին` Ձորակապում, Մարալիկում եւ Գյումրիում ժամը 13-15-ի հատվածում այցելելու են Մանուշակ Պետրոսյանը եւ Երջանիկ Աբգարյանը:

 

Ասպարեզ

 

ՀԳ. Տես նախորդողները.

http://www.asparez.am/news/news2008may/13.5.2008-hungry-strike-gyumri-veterans.htm

http://www.asparez.am/news/news2008may/12.5.2008-court-gyumri-polit-jailed.htm

http://www.asparez.am/news/news2008may/11.5.2008-maralik-hacadul.htm

http://www.asparez.am/news/news2008may/10.5.2008-dzorakap-hacadul.htm

http://www.asparez.am/news/news2008may/9.5.2008-hacadul-dzorakap.htm

http://www.asparez.am/news/news2008may/7.5.2008-hacadul-azatamartikner.htm

 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter