Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Արամ Կարապետյանի տիկինը մայիսի 21-ին դիմել է լրագրողներին

 

22 | 05 | 2008 | 11:00 | Նամակ

 

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին

 

Արդեն 6-րդ օրն է, ինչ իմ ամուսինը` Արամ Կարապետյանը, գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում: Արդեն 6-րդ օրն է, ինչ մեր ցավը փորձում են խառնել քաղաքականությանը: Ես խնդրում եմ ձեզ` այդպես չվարվել: Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ` հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներին` իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար:

 
Հայոց աշխարհ օրաթերթի երեկվա համարում Վրեժ Ահարոնյանը պնդում է, որ Արմեն Գասպարյանն իմ ազգականն է: Դա զազրախոսություն է: Պարոն Ահարոնյան, վախեցեք Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածից, որը նաև ձեզ է սպառնում: Մի՞թե Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանները, ովքեր ավելի խիստ ախտորոշում են ներկայացրել, նույնպես իմ ազգականներն են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը քաղաքական գործիչ է, ինձ ոչինչ չի մնում անելու, քան դիմել ամբողջ աշխարհի մասնագետների օգնությանը: Դրանով ես վտանգից զերծ կպահեմ իմ բոլոր ազգականներին:

Ես դիմում եմ բոլոր լրագրողներին, խնդրելով նրանց` ընկալել իմ ներկա իրավիճակը: Թույլ տվեք մեզ` կայացնել ճիշտ, ոչ հապճեպ որոշում` հաշվի առնելով այս հիվանդությունից բխող բոլոր վտանգները:


Արամ Կարապետյանը երեք երեխաների հայր է: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ վերջին 3 ամիսների ընթացքում նա նստել է մեկուսարանում, ում մեղադրում են, և նրա մեղքը բացարձակապես ապացուցված չէ: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ ստեղծված իրավիճակում աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում դատավորն իրականացնում է արդարադատություն: Թող բժիշկները որոշեն, կարելի՞ է, արդյոք, նման հիվանդին պահել և բուժել բանտախցում: Ձեր այսօրվա ճիշտ, բաց և ծանրակշիռ դիրքորոշումն անհրաժեշտ է Արամ Կարապետյանին առավել քան երբևէ: Դուք իրավունք ունեք գրել, իրավունք ունեք խոսել: Գրել և ասել, բայց միայն ճշմարտությունը, ի բարօրություն Հայաստանի ապագայի:


Գայանե Հայրապետյան


21.05.2008թ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter