Երևան
29 մայիսի 2008թ.
Ս.թ. մայիսի 28-ին անհայտ
անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երտասարդական
շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի
նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ
ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև
առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած
քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում
բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ
հասարակության անվստահությունը:
Մենք դատապարտում ենք
իշխանությունների որդեգրած գործելակերպը եւ հայտարարում, որ հասարակության
ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է
ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի
նկատմամբ:
Պահանջում ենք ապահովել
պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց
պատվիրատուներին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ
հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական
Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու
իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության
կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության
կոմիտե» նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային
նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն
ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական
կամայականության» ՀԿ