Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը 

 

04 | 05 | 2008 | 10:00 | Հայտարարությունը

 

Մայիսի 3-ի Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով

2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր մասնագիտական տոնի առիթով:

2007 թ. մայիսի 3-ից ցայսօր ընկած ժամանակահատվածի համար ՄԱԱ-ն կարևոր է համարում ներկայացնել մասնագիտական առկա խնդիրների և իրավիճակի շուրջ իր մոտեցումներն ու մտահոգությունները:

Նախ, բազմաթիվ հայ լրագրողներ ցուցաբերեցին անկոտրում կամք` սահմանային իրավիճակներում գիտակցելով ազատ խոսքի անուրանալի կարևորությունը: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համապատկերում ականատես եղանք, թե ինչպես հայ լրագրողների մի մասը չերկնչեց բիրտ ուժի առջև` փորձելով ըստ կարելույն պաշտպանել ազատ խոսքի իրավունքը, ապացուցելով, որ լրագրողները կարող են կատարել իրենց գործը անգամ արտակարգ իրավիճակներում` անաչառ ներկայացնելով իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա:

Ցավոք, ՄԱԱ-ն այս նույն ժամանակահատվածի համար ստիպված է արձանագրել մի ցավալի նահանջ և ետընթաց, որ ապրեց մամուլի ազատությունը Հայաստանում: Տպարաններից ետ ուղարկված և այդպես էլ լույս չտեսած պարբերականներ, փակված ինտերնետային կայքեր, ընտրությունների և հանրահավաքների ընթացքում բռնությունների և հետապնդումների ենթարկված լրագրողներ, որոնցից խլվել են տեսագրություններն ու ձայնագրությունները:

Միաժամանակ, 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունները, նախընտրական և ետընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցները չեն կարողանում ապահովել ՀՀ քաղաքացիների` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու սահմանադրական իրավունքը, իսկ պետությունը ոչ միայն չի երաշխավորում, այլեւ սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը:

Մամուլի ազգային ակումբը խոր մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Հայաստանում նախընտրական եւ հետընտրական, ինչպես նաեւ քվեարկության օրը լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտող, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց, այդ թվում պաշտոնյաներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իր պարտավորությունը:

ՄԱԱ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում նաև Գալա հեռուստաընկերության և նրա աշխատակիցների դեմ ծավալած հետապնդումների առիթով: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև Գալա-ի մեր գործընկերներին` մասնագիտական արժեքների պահպանման ուղղված նրանց պայքարի համար:

Միաժամանակ, ՄԱԱ-ն մտահոգված է նաև խիստ քաղաքականացված այս ժամանակահատվածում ԶԼՄ-ների` տեղեկատվության տարածելու միջոցից պարզ քարոզչամիջոցի վերածվելու որոշ փորձերից: Անհանգստության տեղիք է տալիս նաև մի շարք դեպքերում նահանջը պրոֆեսիոնալիզմից, մասնագիտական արժեքներից, որոշ դեպքերում`լրագրողական պարկեշտության սահմանները խախտելու փորձերից:

Այս ամենը նշանակում է, որ հայ լրագրության դաշտում առկա մտահոգությունները պետք է հաղթահարվեն յուրաքանչյուրի և բոլորի ջանքերով: Լրագրողները չպետք է ընկրկեն և իրենց ամենօրյաս աշխատանքով ստիպեն հարգել մամուլի և խոսքի ազատությունը, մասնագիտական արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով:

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում մամուլի ազատությամբ շահագրհիռ բոլոր մարդկանց մեկտեղել իրենց ուժերը, մասնագիտական կարողությունները, լինել աննահանջ, անկոտրում, հավատալով, որ դա անում են հանուն ժողովրդավարական Հայաստանի: 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter