Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզի ազատամարտիկները նախազգուշական հացադուլ սկսեցին  

 

07 | 05 | 2008 | 21:00 | Ռեպորտաժ

 

Մայիսի 7-ին Շուշիի ազատագրման տոնի նախօրեին  Շիրակի մարզի թվով 21 ազատամարտիկներ ԵԿՄ Գյումրու գրասենյակում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավորը չբարեհաճեց լուծում տալ Աշոտ Զաքարյանի պաշտպանի միջնորդությունը` նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:

 

Ընտրությունների ընթացքը խանգարելու եւ խոչընդոտելու մեջ մեղադրվող Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատաքննությունը արդեն  շարունակվում է մի քանի նիստ եւ այն մշտապես ուղեկցվում է 500-1000 հոգու հարափոփոխ ներկայությամբ: Ապրիլի 7-ի նիստի համար նորից ընտրվել էր Գյումրու արդարադատության պալատի փոքր սրահներից մեկը: Դատավորը պատճառաբանեց, թե մեծ սրահում լավ չի լսում: Կարգադրիչներից մեկն ասաց, թե դատարանի մեծ սրահում դատաքննություն է ընթանում, քիչ անց Գագիկ Շամշյանը այնտեղ պարապությունից Բլոտ խաղացող 4 ոստիկանի լուսանկարեց:

 

Ոստիկանությունը այսօր աննախադեպ ուժեր էր կենտրոնացրել դատարանում, ժամը 11-ից սկսած մոտ 70 ոստիկան պաշարել էին դատարանի մուտքն ու մարդկանց ներս չէին թողնում: Ի վերջո ներս թողեցին մոտ 100 հոգու` այնքան մարդու, որքան կարող էին նստել դատարանի դահլիճում, դրսում բողոքողների դժգոհությունն անընդհատ աճում էր ու ինչ-որ մեկը` դուռը հրելիս կոտրեց ապակին, մի ոստիկան ներսից բջջայինով նկարահում էր դուռը պաշարած մոտ 300 հոգուն, ցուցարարներից մեկն ինքն իրեն շղթայել ու ձեռները գլխից վեր պարզած ցուցադրում էր դրանք Գյումրու Անկախության հրապարակին հարող հատվածին անցուդարձ անող հանրությանը: Մի տատիկ դատարանի դահլիճում էր շղթայել իր ձեռքերն ու ցուցադրում էր դատավորին:    

 

2 ժամ ուշացումով սկսված դատական նիստի սկզբում շարունակվեց 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հարցաքննությունը: Տիկինը ասաց, թե ընտրական պրոցեսը ամբաստանյալների այցելություների ժամանակ չի խոչընդոտվել, ոչ մի խուլիգանություն այնտեղ տեղի չի ունեցել ու խնդրեց դատարանին հիմք ընդունել իր դատարանում տված ցուցմունքները եւ ոչ թե նախնական ցուցմունքները:

 

Հաջորդ` թվով երրորդ վկան` հանձնաժողովի` ընտրողներին գրանցող անդամը պատմեց որ ինքն ընդամենը լսել է Աշոտ Զաքարյանի եւ ընտրողների անձնագրում կնիքը դնողի կարճատեւ զրույցը, չի տեսել նրան, որովհետեւ զբաղված է եղել ընտրողներին գրանցելով, լսել է, որ Աշոտ Զաքարյանը բարձրաձայն դիտողություն է արել, թե կնիքը ոչ թե անձնագրի կողին է հարկավոր դնել, այլ` 32-րդ էջին: Այս վկայից դատախազության 3 ներկայացուցիչները որեւէ այլ բան չկարողացան կորզել: Տիկնոջ նախնական ցուցմունքներում եղածի եւ դատարանի դահլիճում ասածի հսկայական տարբերությունը տիկինը բացատրեց նրանով, որ քննիչն իրեն թելադրել է գրելիքը: Դահլիճը պայթեց բացականչություններից: Փաստաբան Արսենյանի այն հարցին, թե ինչ է նշանակում տիկնոջ նախնական գրավոր ցուցմունքի մեջ եղած հաթաթա բառը, տիկինը պատասխանեց, որ այդ բառն իրեն անհասկանալի է, գյումրվա բարբառում նման բառ չկա, դա քննիչի թելադրած բառն է ու խնդրեց հիմք ընդունել դատարանի դահլիճում իր տված վկայությունները: Նրան հանրությունը ճանապարհեց ծափողջյուններվ:

 

Այսօրվա երրորդ վկան` նույն հանձնաժողովի քարտուղարն էր, մի 32-ամյա կին, ով չէր իմացել ու մինչեւ հիմա չգիտեր, որ ընտրատեղամասում նախագահական թեկնածուն չի կարող միաժամանակ 1-ից ավելի վստահված անձ ունենալ: Պետրոս Մակեյանի հատուկ նրա համար մեջբերեց նրա իսկ լրացրած մատյանից մի քանի քաղվածք, ըստ որոնց Ս.Սարգսյանի երկու վստահված անձինք գրեթե ամբողջ քվեարկության օրն ու քվեների հաշվարկի ընթացը միաժամանակ գտնվել են 34/06 տեղամասում: Վկան ասաց, թե որեւէ խոչընդոտ չի եղել իրենց աշխատանքին, ու չճանաչեց ամբաստանյալներից որեւէ մեկին, ասաց, թե նրանց չի տեսել տեղամասում:

 

Դատական նիստն ավարտվեց 17:50-ին: Հաջորդ նիստում շարունակելու են հարցաքննել նույն վկային եւ ընթերցվելու են նրա նախնական ցուցմունքները: Նիստի ավարտին դատարանում եւ նրա շուրջն էին հավաքվել մոտ 200 ոստիկան` հիմնականում համազգեստներով: Նրանցից մեկը անակնկալ վատ զգալով կանգնած տեղը ցած ընկավ, շտապ օգնության մեքենան նրան տարավ ժամը 18:20-ին: Ոստիկաններից մեկ ուրիշը երեւի բարձրաձայն կատակեց. Ո՞վ զարգեց, այնինչ շատ լավ տեսել էր, որ ոչ ոք էլ չէր խփել իր գործընկերոջը:

 

Ազատամարտիկներից 21-հոգին նիստից 10 րոպե անց մեկնեցին ԵԿՄ Գյումրու գրասենյակ եւ նստեցին նախազգուշական հացադուլի, որ տեւելու է 24 ժամ: Հացադուլի մասին նրանք տարածել են հայտարարություն` իշխանության համապատասխան մարմիններին:     

 

Շիրակի մարզի ազատամարտիկների հացադուլի հայտարարությանը տես այստեղ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter