Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը

 

09 | 05 | 2008 | 17:00 | Դիմում

 

ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին

 

Պատճենները`

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին

ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին

Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին

Եվրոպական միության նախագահությանը

 

Հարգելի պարոնայք

 

2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլում ծավալված քաղաքական շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների գլխավորությամբ վերափոխվեց քաղաքացիական շարժման և իր բնույթով և առաջադրված խնդիրներով հանդիսանում է միայն ժողովրդավարական: Շարժումը իր զարգացման ընթացքում ներգրավվեց ամենատարբեր հայացքների, համոզմունքների, տարբեր զբաղմունքի տեր մարդկանց, այդ թվում` պետական ծառայողների, որոնք բացահայտ կամ ոչ հրապարակային հանդես էին գալիս Հայաստանում ձևավորված հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Ինչու՞, որովհետև ռեժիմը խնդիր էր դրել վերարտադրել ինքն իրեն այլ անձերի և դերակատարների միջոցով: Նման պայմաններում իշխանության լծակները տիրապետող և պաշտոնավարման ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ կիրառվեցին վարչական և ուժային բոլոր ռեսուրսները ռեժիմի վերարտադրման ծրագիրը խոչընդոտող քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ: Այդ գործելակերպի գագաթնակետը հանդիսացավ 2008թ. մարտի 1-ի առավոտյան խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի ապօրինի և հակամարդկային գործողությունների կիրառումը:

 

Այդ գործողությունն իր բնույթով ուներ պատժիչ բնույթ` ծեծի, խոշտանգումների ձևով: Դրան անմիջապես հետևած համաժողովրդավարական բողոքի ցույցի նկատմամբ կիրառվեց նոր բռնություն ոստիկանական, զինվորական ստորաբաժանումների և զինտեխնիկայի կիրառմամբ: Կազմակերպվեց սադրանք, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեցին տասը քաղաքացիներ: Վերջիններիս թվում կան քաղաքացիներ, որոնք ընդհանրապես չէին մասնակցել այդ օրը ծավալված բողոքի ցույցին: Մարտի 1-ի երեկոյան Ռ.Քոչարյանի հրամանագրով հայտարարվեց արտակարգ դրություն, որը ոչ միայն հակասահմանադրական և հակաժողովրդավարական էր, այլ նաև հայտարարվեց իր իսկ կողմից ծրագրված և իրականացրած հակաօրինական գործողությունների հիման վրա:

 

2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունվեց բանաձև, համաձայն որի Հայաստանի առջև դրվեցին կոնկրետ պահանջներ.

 

1. անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ` ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության երևույթների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում:  Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել և աջակցել նման հետաքննության անցկացմանը,

 

2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն,

 

3. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները և լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:

 

Չնայած արդեն անցել է մեկ ամիս ԵԽԽՎ-ի բանաձևն ընդունելուց հետո, սակայն մինչ այժմ շարունակվում են.

 

1. անազատության մեջ գտնվել քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքացիներ:

 

Իբր քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող քաղբանտարկյալների գործի նախաքննությունը կամ չի կատարվել, կամ իրականացվում է ակնհայտ ճնշումներով, կեղծիքներով և շինծու ապացույցներով:

 

Դատարանը քաղբանտարկյալներին մեղավոր է ճանաչում իշխանությունը բռնությամբ զավթելու կամ զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական պատիժներ, որոնք իրենց բնույթով հանդիսանում են ապօրինի գործարք: Դրանք իրենց բնույթով հանդիսանում են գործարք ապօրինաբար մեղադրվող զոհի և անպատիժ դահիճի միջև: Զոհերը ազատության մեջ գտնվելու համար համաձայնվում են անհիմն մեղադրանքների հետ` տալով սուտ ցուցմունքներ թե իրենց, թե իրենց համախոհների դեմ, այսպիսով վճարելով ծանր փրկագին:

 

Մինչ այժմ էլ շարունակում են ապօրինաբար բերման ենթարկել, անհայտ ուղղությամբ տանել և անազատության մեջ պահել քաղաքացիներին: Հրապարակային ամենափոքր ակտիվությունն ուղեկցվում է ոստիկանական ուժերի հրապարակային ցուցադրմամբ, որն ուղղակի հանդիսանում է հոգեբանական ճնշում քաղաքացիների նկատմամբ:

 

Կալանքների ժամկետները առանց որևէ հիմքի, ապօրինաբար երկարաձգվում են դատարանների կողմից` շարունակելով անազատության մեջ պահել ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին:

 

2. Մինչ այժմ թե Երևանում, թե մարզերում առանց որևէ հիմքի արգելվում են հանրահավաքները և ցույցերը: Իրավիճակի այս ֆոնի վրա իշխանության արմատական ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, որ բոլորովին էլ պետք չէ ամբողջովին կատարել ԵԽԽՎ-ի բանաձևի բոլոր կետերը:

 

Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է միայն խոր մտահոգություն և հիասթափություն առաջացնել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդական ազատությունների առումով:

 

Ավելին` հնարավոր չէ նշել որևէ իրական և էական փաստ, որը կվկայեր իշխանությունների կողմից նշված բնագավառներում փոփոխությունների իրականացման որևէ ցանկության կամ կամքի մասին:

 

3. 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված տաս քաղաքացիների վերաբերյալ ի տարբերություն քաղբանտարկյալների գործերի քրեական վարւյթների հարուցման կամ ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել մինչ այժմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Միաժամանակ որևէ ոստիկանի կամ իրավապահ մարմնի որևէ քրեական գործ չի հարուցվել, ընդվորում նույն ոստիկանները տարբեր քրեական գործերով անցնում են սոսկ որպես վկաներ, որոնց ցուցմունքները հիմք են հանդիսանում քաղբանտարկյալների նկատմամաբ քրեական մեղադրանքները ապացուցելու համար:

 

4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  ներկայացրեց արտահերթ հրապարակային զեկույց որում արտահայտված է բազմաթիվ մտահոգություններ նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտման զանգվածային փաստերի, իշխանությունների կողմից ոչ համարժեք վերաբերմունքի վերաբերյալ: Մինչ այժմ զեկույցի վերաբերյալ շարունակվում են միայն քննադատական գնահատականեր վարչակազմի ներկայացուցիչների կողմից, սակայն զեկույցում բարցրացված հարցերը մնում են անպատասխան:

 

Ներկայացնելով մեր մտահոգությունները իրավիճակի վերաբերյալ` հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը համագործակցելու եվրոպական կառույցների հետ կասեցնելու Հայաստանում հակաժողովրդավարական և հակաիրավական համակարգի ձևավորման գործընթացը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter