Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վճռականություն եւ հաստատակամություն 

 

29 | 11 | 2008 | 22:30 | Մամլո հաղորդագրություն-2  

 

ՈՒՂԵՐՁ                                                                                                                 

Հայրենակիցներ,

 

Այսօր հայի դիմագիծը ճշտվում է ոչ միայն աշխարհագրական, այլեւ հոգեւոր տարածքների ու արժեքների պահպանման ձգտումով:

 

Օրերս հոգեւոր դիմադարձության եւ  խռովության աննախադեպ ալիք է բարձրացել Շիրակ աշխարհում. փորձ է արվում բեւեռացնել հասարակությունը` թեմի առաջնորդի` Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անձի ու գործունեության մեջ տեսնելով իբր թե նշավակելի դրսեւորումներ:

 

Միանգամայն ակնհայտ է, որ Շիրակի թեմի առաջնորդը իննամյա գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ է եղել մարզի եկեղեցական համայնքների հոգեւոր կյանքի բարենորոգչական աշխատանքներին: Այսօր մեր տարածաշրջանում թերեւս չկա որեւէ համայնք, ուր նա իր օրհնությունն ու հոգեշահ խորհուրդը բերած չլինի: Պատարագներ են մատուցվել անգամ կիսականգուն եկեղեցիներում ու մատուռներում: Շիրակի թեմում Սրբազան հոր շնորհիվ բացվել եւ գործում է իր տեսակի մեջ եզակի սոցիալ-կրթական կենտրոնը, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմական երիտասարդական խորհուրդը, ՀԱԵ Ուսանողական միությունը, Սբ. Աստվածածին (Յոթվերք), Սբ. Հակոբ Մծբնեցի եւ եկեղեցասեր երիտասարդաց այլ միություններ: Կազմակերպվել են բազմաթիվ ուխտագնացություններ մարզի եւ Հայաստանի այլ վայրերում գտնվող եկեղեցիներ, սրբատեղիներ, ուխտավայրեր: Նրա քարոզները, հորդորներն ու պատվիրանները մեր հոգեւոր կյանքի անբաժանելի մասն են:

 

Վերջերս վարչաքաղաքական ուժի բիրտ միջամտությամբ փորձ է արվում կասեցնել այս առողջ հոգեւոր հոսանքը, սրբազանի գործունեությունն ընդհուպ տանելով քաղաքական հորձանուտ եւ շահարկելով նրա քաղաքացիական դիրքորոշումը: Դրանով ստեղծվում է քաղաքական իշխանությունների կողմից հոգեւոր առաջնորդի գործունեության սահմանափակման նախադեպ: Այս իրողությունը հանգեցնում է հոգեւոր կյանքի խաթարման` տարածաշրջանում առաջացնելով ընդհանուր բողոքի ալիք:

 

Մենք` Հայ եկեղեցու զավակներս, մեր վրդովմունքն ենք հայտնում այս անհանդուրժելի երեւույթի հանդեպ, միաժամանակ, վճռականություն եւ հաստատակամություն` մինչեւ վերջ զորավիգ կանգնելու ժողովրդի իսկական սերն ու հարգանքը վայելող հոգեւոր առաջնորդի անձին ու գործին:

 

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբ

 

Ծանոթություն.-Այս ուղերձի հրապարակման պահից մեկնարկում է համաժողովրդական ստորագրահավաք:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր գործակալության

 

Գյումրի քաղաք

հեռախոսահամարներ

091821363, 091434256

Էլ. հասցե. [email protected]    [email protected]

http://www.asparez.am


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter