Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզում կարող է ստեղծվել հոգեւոր արժեքների պաշտպանության շտաբ

 

28 | 11 | 2008 | 22:00 | Մամլո հաղորդագրություն-1  

 

Թվով մոտ 80 գյումրեցիներ նոյեմբերի 28-ին ժամը 16-ին այցելեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարան` հանդիպելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այցելուների թվում էին գիտնականներ, ուսուցիչներ, հասարակական, կուսակցական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ, ազատամարտիկներ, արհեստավորներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Թեմի առաջնորդը ընդունեց այցելուներին եւ լսեց նրանց: Գյումրեցիների հետ այստեղ եկած լրագրողները, թեմի առաջնորդի խնդրանքով, էլեկտրոնային գրառումներ չկատարեցին:

 

Այցելուների նպատակը Շիրակի թեմի առաջնորդի որպիսությունն իմանալն էր: Նրանք իրենց ելույթներում զորակցություն հայտնեցին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` կապված վերջին տասն օրերի ընթացքում նրա անվան շուրջ կապված զանազան շահարկումների հետ: Գյումրեցիները նշեցին, որ թեմի առաջնորդի հետ կապված խնդիրն այլեւս դարձել է գյումրեցիների եւ շիրակցիների օրակարգային խնդիրը, եւ իրենք բոլոր հնարավոր ջանքերը ներդնելու են որպեսզի կանխեն հնարավոր բոլոր հակաժողովրդական զարգացումները եւ որպեսզի որեւէ մեկը չկարողանա անհարկի միջամտել թեմի հոգեւոր կյանքին, փորձի հոգեւոր դասի վրա ազդելով հասնել թեմի առաջնորդի պաշտոնափոխության:

 

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը նշեց, որ թեմը միայն քաղաքը չէ, եւ բոլոր մյուս քաղաքային եւ գյուղական համայնքների ժողովուրդն էլ պատրաստ է իր բողոքի ձայնը բարձրացնել ի սատարումն թեմի առաջնորդի: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ մեր իրականության մեջ չգիտե մեկ այլ հոգեւորականի, որ գնա հացադուլավոր ազատամարտիկների կողքին նստի եւ ասի, թե չի լքի նրանց, մինչեւ չդադարեցնեն հացադուլը: Ներկաները նշեցին, որ թեմի առաջնորդի դեմ սարքվող բանսարկությունները հիմնականում քաղաքական պատճառ ունեն, որովհետեւ այս հոգեւորականը իշխանություններին, մեղմ ասած, դուր չի գալիս իր` ժողովրդասեր վարքով: Լրագրող Համլետ Մոսինյանը նշեց, որ ընդամենը 30 րոպե է հարկավոր, որպեսզի ամբողջ մարզը ոտքի ելնի, դուրս գա փողոց պաշտպանելու հարգված, սիրված ու պատվական առաջնորդին:

 

Խորան Արդ հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ առավոտնից մտահոգ գյումրեցիների անունից մի քանի հեռախոսազանգ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի Գավազանապետին եւ հանդիպում-տեսակցություն խնդրել Վահափառ Հայրապետի հետ, նշելով, որ Շիրակի թեմի հասարակական պատվիրակությունը կազմված է 12 հոգուց: Ավելի ուշ` երեկոյան ժամը 19-ին, Գավազանապետը պատասխանեց, որ Հայրապետին զեկուցել է հանդիպման խնդրանքի մասին, բայց հանդիպման օր եւ ժամ դեռ չի նշանակված:        

 

Այցելուների թիվը հանդիպման 40 րոպեների ընթացքում շարունակում էր աճել եւ անցավ հարյուրը:  

 

Թեմի առաջնորդին այցելությունից հետո մտահոգ եւ վճռական գյումրեցիք այցելեցին Շիրակի թեմի նորակառույց սոցիալ-կրթական կենտրոն: Այս եռահարկ կառույցը, որ աղբանանոցի վերածված նախկին բաղնիք էր, թեմի առաջնորդարանի, առաջնորդի ջանքերով եւ միջազգային ու հայաստանյան մի քանի բարեգործական կազմակերպությունների նվիրատվությունների միջոցով հիմնանորոգվել էր, այժմ կարիք ունի միայն երրորդ հարկի սենյակների ներքին հարդարման ծախսերի հայթայթման: Այս կառույցի շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու մեղադրանքով էր, որ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը 3 օր առաջ գրություն էր ուղարկել թեմի առաջնորդին, սպառնալով, որ կառույցը կարող է օտարվել եւ առաջնորդը վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել եւ, հնարավոր է` օրենքով նախատեսված ավելի խիստ պատժամիջոցների:

 

Գյումրեցիները սոցիալ-կրթական կենտրոնում շուրջայցից հետո ինքնաբուխ ժողով գումարեցին, համարեցին, որ այսպիսով ստեղծված է համարվում Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբը: Երկու ժամ տեւած քննարկման ժամանակ հնչեց մոտ 25 ելույթ եւ եղան հետեւյալ առաջարկությունները. Բաց նամակով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ուղերձով դիմել հանրությանը, իշխանություններին, նամակով դիմել Շիրակի մարզից ՀՀ ԱԺ բոլոր 9 պատգամավորներին, 1999 թվի Ազգային-եկեղեցական ժողովի 14 պատվիրակներին, այդ նամակներում բացատրել իրավիճակը, շեշտել Շիրակի թեմի առաջնորդի բացառիկ դերակատարությունը թեմի հոգեւոր կյանքի զարգացման գործում ու վճռականություն հայտնել, որ թեմն ամենայն կարողությամբ եւ զորությամբ պաշտպանում է իր առաջնորդին: Առաջարկվեց նաեւ հանրահավաք ու ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն հոգւոր արժեքների եւ թեմի առաջնորդի: Առաջարկվեց պատասխանել այսօր տպաքանակի պահպանման խնդիրներ ունեցող թերթերից մեկում Սրբազանի հասցեին նետված բազմաթիվ ստերով եւ վիրավորանքներով լեցուն հոդվածին ու տխրահռչակ հոդվածագրին, առաջարկվեց անգամ, այլեւս այդ հեղինակին չբարեւել: Վերջին առաջարկը հումանիստական մղումներով, քրիստոնեաբար մերժվեց մեծամասնության կողմից: Մյուս գործողությունները, որոշվեց գործի գցել հերթականությամբ:

 

Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբը հաջորդ նիստը  գումարելու է նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում: Քննարկվելու են բաց նամակի տեքստը, ստորագրահավաքի կազմակերպչական աշխատանքները եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ձեւաչափն ու հանգամանքները: Մուտքն ազատ է ամենքի առաջ:

 

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբ

 

Գյումրի քաղաք

հեռախոսահամարներ

091821363, 091434256

Էլ. հասցե. [email protected]    [email protected]

http://www.asparez.am


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter