Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Ավագանու անդամ է ուզում դառնալ 53 հոգի, իսկ քաղաքապետ` ընդամենը 4-ը

 

01 | 10 | 2008 | 22:00 | Լուր

 

Հոկտեմբերի 1-ին, Գյումրու ժամանակով ժամը 18-ին եզրափակվեց Գյումրու ավագանու եւ համայնքի ղեկավարի համար թեկնածությունների առաջադրումը:

 

Գյումրու Ավագանու համար առաջադրվել են 53 թեկնածու, որոնցից 10-ը Ավագանու գործող կազմից են: Թեկնածություն առաջադրած անձանցից միայն երկուսն են կին: 53-ից 10-ը ՀՀԿ անդամ է, 2-ը` ՀՅԴ, 3-ը` ՕԵԿ, 4-ը` ԲՀԿ, մեկական հոգի` ԱԺՄ, ՍԻՄ եւ Ժառանգություն կուսակցություններից են, իսկ 31-ը` անկուսակցականներ են: Իրեն որպես չաշխատող է հայտարարել 53 հավակնորդից 13-ը: Հավակնորդներից ամենաշատը` 9 հոգի Խեցգետնի կենդանակերպն են ներկայացնում, ապա` 7-ը` Երկվորյակ, 6-ը` Ձուկ, 5-ը` Խոյ, ամենափոքրաթիվը պրակտիկ նշանների` Այծեղջյուրի եւ Ցուլի նշանների տակ ծնվածներն են` 2-ական հոգի:

 

Գյումրու քաղաքապետի համար առաջադրվել են 4 հոգի. գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, 17-րդ դպրոցի տնօրեն, գործող ավագանու անդամ եւ նախկին դաշնակցական Կարապետ Ներսիսյանը ու քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների աղբավարձավճարների հարցերով գլխավոր մասնագետ Դանիել Դարբինյանը:

 

Գյումրու գործող քաղաքապետը 47 տարեկան է եւ այս պաշտոնի համար առաջադրվում է 5-րդ անգամ: Անցած ընտրությունների ժամանակ նա ստացել է ընտրողների համապատասխանաբար` 12755, 20173 (1996թ., առաջին եւ երկրորդ փուլեր), 14429 (1999թ.), 28480 (2002թ.) եւ 23350 (2005թ.) քվե: Այդ ընտրություններում պարտվել է միայն 1996 թվին: Հանրապետական կուսակցության անդամ է 2005 թվից:

 

Քաղաքապետի պաշտոնին հավակնորդ Մարտուն Գրիգորյանը 27 տարեկան է, անկուսակցական: 2007 թվի մայիսի 12-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, 34-րդ ընտրատարածքից (Գյումրու ընտրողների մոտ 48 տոկոսը), 14214 քվեով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր (մրցակիցներից Սուքիաս Ավետիսյանը ստացել էր 9546 քվե, իսկ Հրաչ Մելքոնյանը` 4212 քվե):

 

Այս երկու թեկնածուները Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար համարվում են հիմնական հավակնորդներ, որոնք միասին կարող են ստանալ ընտրություններին մասնակցելիք ընտրողների քվեների 88-94 տոկոսը:  Երկուսի կենդանակերպի նշանն էլ Այծեղջյուրն է:

 

Կարապետ Ներսիսյանը 2005 թվին 2367 քվեով (3-րդ առավելագույն քվեն) ընտրվել է Գյումրու ավագանու անդամ, 57 տարեկան է: Միակն է, ով Գյումրու ավագանու 12-ամյա պատմության մեջ ձեռնպահ է քվեարկել: Դա եղել է մեկ անգամ, Գյումրու Անկախության հրապարակի 7 եղեւնիները հատելու մասին ավագանու որոշման ժամանակ (22 հոկտմբերի, 2007թ.):     

 

Դանիել Դարբինյանը Ազգային Ինքնորոշում Միավորումից է, 56 տարեկան, աշխատում է քաղաքապետարանում: Գյումրիում արդեն կարծիք կա, որ նրա թեկնածության առաջադրումը կօգնի ընտրողներին չշփոթել քվեաթերթիկում քաղաքապետի թեկնածուներից առաջին երկուսի տողերը (Մ.Գրիգորյան եւ Վ.Ղուկասյան), ինչը տեղի կունենար առանց Դանիել Դարբինյանի առաջադրման: Այս առաջադրման շնորհիվ, նրա անուն-ազգանունը յուրահատուկ միջնորմի դեր կկատարի երկու հիմնական հավակնորդների անուն-ազգանունների միջեւ: Գյումրու որոշ հետաքրքրասեր շրջանակներում արդեն գրազ են գալիս այն թվի շուրջ, թե քանի քվե կհավաքի Դ.Դարբինյանը. առայժմ հնչած առավելագույն քվեն եղել է  114-ը:

 

Գյումրու ընտրությունների համար պատասխանատու 34-րդ ԸԸ Հանձնաժողովը հոկտեմբերի 3-ին իր գումարելիք նիստում որոշում է կայացնելու թեկնածուներին գրանցելու կամ չգրանցելու մասին: Քարոզարշավն սկսվելու է հոկտեմբերի 7-ին եւ տեւելու է մինչեւ հոկտեմբերի 24-ը 24:00-ն: Գյումրին հինգերորդ ՏԻՄ մարմիններին  ընտրելու է հոկտեմբերի 26-ին: Գյումրեցի ընտրողների թիվն առայժմ 120905 է: Գյումրու տեղամասերի թիվը` 78 է, որոնցում ընտրողների թիվը տատանվում է 508-ից (օդանավակայանի թաղամաս) մինչեւ 1971 (Անի թաղամաս, 27-րդ մանկապարտեզի հարակից տարածք):      

 

Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված անձանց ցուցակը ու հարակից տեղեկությունները այստեղ են PDF ֆորմատով


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter