Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կես միլիոն դրամ պարգեւագումար հայտարարվեց Քոչարյան Ռոբերտի նամակի բովանդակության (կամ պատճենի) ստացման համար 

 

10 | 10 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի առաջին եւ երկրորդ գումարումների Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը Ջոն Դանիլովիչին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակի բովանդակությունը ճարելու հետագա ջանքերի մասին

 

Հանրությանը հայտնի է, որ արդեն կես տարուց ավելի է հասարակությունից, լրագրողներից եւ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդից գաղտնի է պահվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն նամակը (կամ նամակի բովանդակությունը), որով վերջինս պատասխանել էր ՀՄ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նախազգուշական նամակին:

 

Չնայած ՀՀ նախագահական աշխատակազմին իմ հղած տեղեկատվության երկու հարցումներին (հունիսի 4 եւ 19([1])), ապա դրանց մերժումներին ի պատասխան հղած երկու բողոքներին (հուլիսի 17([2]) եւ սեպտեմբերի 13([3])), իմ եւ գործընկերներիս բազմաթիվ հրապարակային ելույթներին ու քննադատություններին, ՀՀ նախագահի աշխատակազմը համառորեն չի կամենում հրապարակել այդ նամակը, որում, դատելով ինձ ուղարկված երկու հակասական մերժումներից, օրենքով սահմանված որեւէ գաղտնիք չի պարունակվում:

 

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին հղած իմ երկրորդ բողոքին ի պատասխան, ՀՀ նախագահի օգնական Գ.Կոստանյանից հոկտեմբերի 6-ին ստացել եմ հոկտեմբերի 3-ով թվագրված հետեւյալը. Ի պատասխան Ձեր 19.9.2008 թվականի բողոքի հայտնում ենք, որ նախկինում ներկայացված նույնաբովանդակ դիմումներում նշված միեւնույն փաստարկների վերաբերյալ արդեն բազմիցս սպառիչ եւ մանրամասն ներկայացվել են պատասխաններ: Միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքով կրկին անգամ պատասխաններ չեն ներկայացվում: Հետեւաբար, եթե գտնում եք, որ խախտվել են Ձեր որեւէ իրավունք, ապա Դուք իրավունք ունեն այն վերականգնելու խնդրանքով սահմանված կարգով դիմել դատարան::

 

Այս գրության առաջին մասին վերաբերյալ հայտարարում եմ միայն, որ նախագահական գրասենյակից տեղեկատվության իմ հարցումներին ի պատասխան ինձ ուղարկված երկու տրամագծորեն հակասական մերժումները, իրենցով արդեն, չեն կարող սպառիչ լինել: Այսպես. առաջին մերժմամբ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը ինձ տեղեկացրել էր, թե հարցված տեղեկությունը չի կարող տրամադրվել այն պատճառով, որ ՀՀ Կառավարությունը դեռ պետական մարմիններից տեղեկության տրամադրման կարգ չի սահմանել, իսկ երկրորդ մերժմամբ նույն պաշտոնյան բացատրում էր, թե Քոչարյանի նամակը ... օրենքով սահմանված տեղեկություն չէ, եւ այդ պատճառով չի կարող տրամադրվել այն որոնողիս: Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի օգնականը կամ ինձ ուղարկված մերժումներին չի ծանոթացել, կամ մի թեթեւ ծանոթացել է ու մինչեւ վերոհիշյալ երկտողն ինձ հղելը չի հասցրել խորամուխ լինել դրանց զարհուրելի հակասականության մեջ: Ամենաբարեգութ կանխավարկածով անգամ, անհնարին է այդ պատասխանների համադրությունը որակել որպես սպառիչ:

 

Միեւնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահի օգնականին, իմ շահերից ելնելով` խնդիրը լուծելու դատական ճանապարհին հանգելու եւ ինձ այդ ճանապարհը հուշելու համար: Պարտավոր եմ նշել, որ բոլոր ջանքերը ներդրեցի այդ միջոցից խուսափելու համար, եւ նախագահի աշխատակազմի հետ այս գործով նամակագրությունը եզրափակելով, այլեւս դիմում եմ փորձառու իրավաբանների եւ փաստաբանների աջակցությանը:

 

Իսկ մինչեւ դատական գործի մեկնարկը, ելնելով այն հանգամանքից, որ Ռ.Քոչարյանի վերոհիշյալ նամակը ուղղակի եւ խիստ կապ ունի Հայաստանի 750.000 գյուղացիների կենցաղի եւ տնտեսությունների բարելավմանն ուղղված ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճակատագրի հետ, դրա բովանդակությանը ծանոթանալու հանրային եւ իմ գործնական կարիքն ինձ ստիպում է պարգեւագումար սահմանել այդ նամակի ճշգրիտ բովանդակությունն ստանալու համար. այսով հայտարարում եմ, որ Ռ.Քոչարյանի խնդրո առարկա նամակի ճշգրիտ բովանդակության առաջին մատակարարի համար սահմանում եմ 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ դրամական պարգեւ: Այս եղանակով ինձ այդ տեղեկությունը հասցնող անձի գաղտնիությունը, վերջինիս ցանկությամբ, հարկավ, երաշխավորում եմ: Պարգեւի այս խոստումը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ես չունեմ կամ քանի դեռ չի հրապարակվել հիշյալ նամակի բովանդակությունը: Այս ճանապարհով հիշյալ նամակի բովանդակության ստացումը չի կարող բեկանել իմ դատական հայցն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի (կամ դրա պաշտոնյայի):

 

Հանրությանը խնդրում եմ ներողամիտ լինել այս առաջարկի համար. ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները ինձ այլընտրանք չթողեցին: Այդ նամակը հանրության սեփականությունն է, օրենքով սահմանված գաղտնիքներ չի պարունակում, ուրեմն մեզ համար այն պիտի մատչելի, բաց ու հրապարակային լինի: 

 

 10 հոկտեմբերի, 2008

Լեւոն Բարսեղյան

 

Քոչարյանի նամակի պատճենի կամ ճշգրիտ բովանդակության մատակարարման կապի համար.

Հասցե. Հայաստան-3102, Գյումրի, Պուշկինի փ, 96, հեռ. 091 821363,

Էլեկտրոնային հասցե. [email protected]                     


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter