Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում ընտրողները բեւեռացված են առավել քան երբեւէ

 

17 | 10 | 2008 | 23:30 | Լուր

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սեփական նախաձեռնությամբ Գյումրիում hոկտեմբերի 7-16-ը ՏԻՄ նախընտրական քարոզչության առաջին օրվանից սկսած հանրային կարծիքի հարցում է իրականացրել: Ընտրույթը հետեւյալ կերպ է արվել. բնակչության տեղաբաշխման խտության համամասնությամբ Գյումրին բաժանվել է 78 հատվածների, որոնցում հարցվողների թիվը կազմել է 4-16, այդպիսով հարցումն արտացոլում է ամբողջ Գյումրու հավաքական տրամադրությունը: Ընտանիքում հարցվել է այն չափահասը, ում տարեդարձն է եղել վերջինը: Հարցվել է անստորագիր 1000 (հազար) կարծիք:

 

Հարցում անցկացնողները չեն ներկայացել Ժուռնալիստների Ասպարեզ  ակումբից, նրանք կուսակցականներ չեն եւ չեն եղել նախկինում, չեն աշխատել երբեք որեւէ ԶԼՄ-ում, պետական կամ տեղական իշխանությունների մարմիններում, թեկնածուական հավակնություններ չունեն առաջիկա ՏԻՄ ընտրություններում:  

 

Հարցաթերթը պարունակել է հետեւյալ բլոկները.  

- Գյումրու քաղաքապետի թեկածուների վարկանիշերը,

- Գյումրու ավագանու թեկնածուների վարկանիշերը

- Հոկտեմբերի 26-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տրամադրությունները,

- Հնարավոր ընտրակաշառքի տողնելիք ազդեցության մասին կարծիքները,

- Հեռուստատեսության եւ ռադիոյի նկատմամբ հանրության հետաքրքրություններն ու գնահատականները

- Հարցվողների սոցիալական նկարագիրը:

 

Հարցումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ պահանջված տեղեկությունների հրապարակումը.

 

Հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ,

 

Հարցման ժամկետները. 7-16 հոկտեմբերի, 2008

 

Հարցվածների թիվը` 1000` հազար,

 

Ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը. պատահական ընտրույթ բնակարաններում` ըստ Գյումրու բնակչության տեղաբաշխման խտության համամասնության: 78 քաղաքային հատված, որ ծածկում են ամբողջ քաղաքը, քայլը` յուրաքանչյուր 3-րդ բնակարանը:

 

Հարցի ճշգրիտ ձեւակերպումը. տես կից ներկայացվող ամբողջ հարցաթերթիկը,

 

Հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը` 4-5 տոկոս,

 

Պատվիրատու` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյան,

 

Հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը. Հարցման եւ ամփոփման աշխատանքներն արվել են կամավորական ծառայություններով, հարցաթերթերի պատճենման եւ տրանսպորտային ծախսերի իրականացման համար իր անձնական միջոցներն է ներդրել հարցման պատասխանատուն:

 

Հարցման ամփոփաթերթիկը ներկայացվումէ ստորեւ pdf ձեւաչափով

 

Հոկտեմբերի 19-23-ը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իրականացնելու է նաեւ նամակային հարացում Գյումրու 1000 ընտանիքների շրջանում: Այս հարցման ժամանակ Գյումրիում վերոհիշյալ ընտրույթով 1000 բնակարանների հանձնվելու են քվեաթերթիկին հնարվորինս նման եւ պարզեցված 1-ական հարցաթերթիկ, 1-ական ծրար, որի վրա լինելու է երկու հասցե, երկուսն էլ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբինը: Ծրարը լինելու է նամականշված: Հարցվողներին ծրարն ու հարցաթերթիկը հանձնելուց հետո խնդրվելու է 1-2 օրում մեկական նշում կատարելով ավագանու եւ քաղաքապետի թեկնածուների ցուցակներում, հարցաթերթիկը դնել ծրարի մեջ, փակել այն եւ առանց որեւէ այլ նշման, նամակը հանձնել ցանկացած փոստատուն, հարցվողը փաստորեն այլ ջանքեր չի ներդնելու, ծախսեր չի անելու եւ այդպիսով մնալու է բացարձակ գաղտնի: Ակումբը ստացված նամակների արդյունքները ամփոփելու է քվեարկությունից 2 օր առաջ, կազմելու է ամփոփաթերթիկ, ծածկագրով այն տեղադրելու է www.asparez.am կայքում ու տարածելու է ԶԼՄ-ներին, հասարակական գործիչներին եւ հետաքրքրված թեկնածուներին: Ծածկագիրը կհրապարակվի Գյումրու ժամանակով հոկտեմբերի 26-ին ժամը 20:05-ին` քվեարկության ավարտից 5 րոպե անց, եւ մարդիկ հնարավորություն կունենան տեղամասերից ստացվող տեղեկությունները համեմատել այս հարցումների արդյունքների հետ: Նման մեթոդ ակումբը կիրառել է Գյումրու ՏԻՄ 2008 թվի ընտրությունների ժամանակ եւ 2008 թվի նախագահական ընտրությունների ժամանակ: Առաջին դեպքում քվեարկության պաշտոնական արդյունքները ապշեցուցիչ նմանություն ունեին հարցումների եւ ըստ այդմ արված կանխատեսումների հետ.

(http://www.asparez.am/magazine/11issueoftheasparezmagazine.november2002.pdf 1-5 էջեր), իսկ երկրորդ դեպքում ՀՀ նախագահի թեկնածուներ Լ.Տեր-Պետրոսյանի, Ա.Բաղդասարյանի, եւ Վ.Հովհաննիսյանի հարցումներով պարզված վարկանիշների հարաբերակցությունը Գյումրիում գրեթե ճշգրիտ կրկնեց քվեարկության պաշտոնական արդյունքներով ստացված նույն թեկնածուների քվեների հարաբերակցությունը, իսկ Ս.Սարգսյանի պարագայում պաշտոնական տվյալներով Գյումրիում նրա ստացած քվեների համամասնությունը ընդհանուրի մեջ, շուրջ 2,5 անգամ գերազանցեց նամակային հարցումներով ստացված իր ցուցանիշը.

(http://www.asparez.am/news/news2008feb/19.2.2008pollingresultes.htm): Մեկնաբանությունները, ինչպես ասում էին անտիկ աշխարհում, ավելորդ են:     


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter