Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կողմ: Դեմ: Ո՞րն է ճիշտը

 

22 | 10 | 2008 | 11:30 | Վերլուծական

  

Անտեսելով գիտնականների, փորձագետների եւ հասարակության լայն շերտերի կարծիքը, ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին հաստատեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրինագիծը: Ըստ այդ օրինագծի` Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնում է մինչեւ 360 միլիոն խմ` 2007թ. 170 միլիոն խմ թույլատրելի սահմանի դիմաց: Փոփոխությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ` 4-ը: Վերջիններս ներկայացնում են Ժառանգություն խմբակցությունը:

 

Լիճը հեռու է մայրաքաղաքից: Բայց նրա անձայն տնքոցն այնտեղ ավելի շուտ է հասնում: Եվ ահա այդ տնքոցը մայրաքաղաքում ոտքի է հանել բնապահպաններին` Սեւանի ցավի նկատմամբ  մտահոգ մարդկանց: Պայքա~ր, պայքա~ր Մի կողմում իշխանությունն է` իր որոշման մեջ վճռական, մյուս կողմում` լճի հոգսով ապրող մարդիկ` պատրաստ գնալու մինչեւ վերջ: Պայքա~ր, պայքա~ր... Պայքար ուժի դեմ, պայքար` հանուն մի կաթիլ ջրի, որն այսօր այնքա~ն պետք է լճին: Սեւանը գեղեցիկ է ամռանը, գեղեցիկ իր գիրկին առած հովեկներով, իր կապտավուն, ափերից դուրս եկած ջրերի խաղով, որոնք օրվա մեզ բազմաթիվ երանգներ են ստանում: Ահա ալիքները պատեպատ են խփում` ճանկելով քարերի վրա մնացած ավազի վերջին հատիկները ու տանում իրենց հետ: Տանում ափերին թափված աղբի մնացորդները ու ջուրը մի պահ պղտորվում է` կարծես խռովվում մարդկանցից Այսպես քանի~ անգամ Լիճը կարծես գտել է իր խնդրի լուծման իր ձեւը ու զրուցակիցս` խոսքաշատ մեկն ասում է. Շատ եմ սիրում այս պատկերը: Տեսեք ջուրը դուրս է եկել ափերից եւ կարծես թափվում է` նմանվելով այն պահին, երբ ափսեում պռկե-պռունկ լցված ճաշն աննկատ ծորում է: Սա ուղղակի հիասքանչ է: Ջուրը բարձրանում է: Լիճը վերագտնում է իր նախկին ափերը, որոնք մարդու ձեռքով մի տեղ տնակի են փոխվել, մի այլ տեղ` հսկա շինության:   Լիճը գրոհի է անցել ու այդ գրոհը ոմանց ուրախություն է պատճառում, ոմանց` տխրություն: Երկու բանակ, երկու հակամարտող կոմեր եւ սրանց միջեւ պայքարն անվերջ է: Ո՞վ կհաղթի: Նա՞, ում կողմն է ուժը, թե՞ նա, ով կանգնածի լճի կողքին: Հաղթանակները հեշտ չեն տրվում, արդարության համար պայքարն անվերջ է ու այստեղ` Երեւանում այդ պայքարը թեժանում է եւ Հայոց խորհրդարանը ձեռնոց է նետում հասարակությանը:

 

-Այ, եթե մենք ընտրեինք նրանց, ով արժանի է ժողովրդին ներկայացնելու Ազգային ժողովում, գուցե նրանց վճիռն այլ լիներ: Եվ Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը լճից բաց թողնվող ջրի ծավալների մեծացման դեմ պայքարողներին չէր համարի ժողովրդի թշնամիներ,-ասում է Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:

 

Համամիտ եմ նրա հետ եւ գտնում եմ, որ մեծապես մեր մեղքն է, որ մենք ընտրել ենք կոճակ սեղմողների եւ ոչ թե ժողովրդի ցավը հոգացողների: Սա երիցս ճշմարտություն է: -Նա, ով ստորագրել է Սեւանի ոչնչացման որոշման տակ, պետք է պատասխանատվություն կրի,-ասում է Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Անխոնջ մի անձնավորություն, որ հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմամբ գիշեր-ցերեկ մտահոգ, հիմա էլ լճով է զբաղված: Նա վճռական է իր պայքարում եւ այդ պայքարում համոզիչ փաստարկներ է բերում` ապացուցելով, որ լճից ջրի պաշարների բաց թողնման ավելացումը կործանարար է հենց լճի համար:

 

Ինչո՞ւ է ավելացվում լճից բաց թողնվող ջրի քանակը: Սա մի հարց է, որ այս օրերին երկփեղկել է հասարակությանը, բաժանել հակադիր կողմերի: Ոռոգման նպատակներով: Ասում են կառավարությունում եւ իրենց ասածը հիմնավորելու համար պատճառաբանում են. տարին երաշտ է, ջրամբարները դատարկ են եւ հողը ջուր է ուզում:

 

-2008թ. երաշտի նշաններ են նկատվել միայն մարտ-ապրիլ ամիսներին: Եվ հետո, տարեկան ջերմաստիճանի ցուցանիշների համեմատությունը ոռոգման ընթացքում` 2001թ. սկսած վկայում է այն մասին, որ 2008թ. ջերմաստիճանային ռեժիմի առումով բավականին բարեհաջող է գյուղատնտեսական գործունեության համար: Այս տարի բերքատվությունը մի շարք ցուցանիշների համաձայն, գերազանցում է նախորդ տարվա բերքատվությունը, ընդ որում ցուցանիշները վերցված են այն մշակաբույսերի համար, որոնք շատ ջուր են պահանջում,-ասում է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը:

 

Նրա հետ համակարծիք են Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի տնօրեն Կարինե Դանիելյանը եւ Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը, Հայպետհիդրոմետի մասնագետ Համլետ Մելքոնյանը: Իսկ  Աժ պատգամավոր, Ժառանգություն խմբակցությունը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանն ուղղակի ասում է. -Ի՞նչ է Արարատյան դաշտավայրում մարդի սկսել են բանան կամ էլ անանա՞ս աճեցնել, որ ջրի լրացուցիչ քանակություն են ուզում... Ջրի ծավալների բարձրացման ընդդիմախոսները պնդում են, որ նախորդ տարվա նույն մշակաբույսերն են այստեղ աճեցվում, համարյա նույն քանակությամբ: Ոչինչ չի ավելացել ու ոչինչ չի փոխվել: Ուրեմն ինչո՞ւ է պետք ավելացնել ոռոգման ջուրը:

 

ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Վահան Հովհաննիսյանն (ի դեպ դաշնակցությունը կողմ է քվեարկել որոշմանը), ասում է. -Մեզ դրել են անելանելի վիճակի մեջ` մենք ուզում ենք փրկել Սեւանը, բայց մեզ ասում են` 2500 տնտեսություն կրախի առաջ է կանգնած, դե, կողմնորոշվիր, խորհրդարան: Նա հիմնախնդրի լուծման իր մոտեցումն է առաջ քաշում. ամբողջ աշխարհում վաղուց անցել են ոռոգման կաթիլային համակարգին եւ այս պայմաններում անգամ մեկ գրամ ջուրը խելամտորեն է օգտագործվում: Իսկ Հայաստանում դեռ ոռոգման ակոսային մեթոդն է գերիշխում եւ ջրի անտեղի կորուստները մեծ տոկոս են կազմում: Պատգամավորը գտնում է, որ այստեղ է մեր  դժբախտությունը եւ դրա լուծումից էլ պետք է սկսել: Ոռոգման համար լրացուցիչ ջուր պետք է փնտրել ոչ թե Սեւանում, այլ Արարատյան դաշտավայրի տնտեսություններում` ջրի խելամիտ օգտագործման մեջ

 

-Ազատի եւ Ապարանի ջրամբարները, որոնք Արարատյան դաշտավայրի ոռոգման հիմնական շտեմարաններից են, ունեն լուրջ խնդիրներ, որոնք կապված են ոչ թե երաշտի, այլ ջրամբարների տեխնիկական վատ վիճակի հետ եւ այդ խնդիրները պետք է լուծել ոչ թե Սեւանա լճի. այլ ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ գրագետ կառավարման հաշվին,-ասում է Է. Ղուկասյանը: Ըստ մասնագետների, Ազատի եւ Ապարանի ջրամբարները տասնամյակներ շարունակ չեն վերանորոգվել եւ ջուրն անարգել հոսում է զարտուղի ճանապարհներով

 

-Սեւանը հայ ժողովրդի հպարտությունն է: Սա խմելու ջրի մեր վերջին շտեմարանն է եւ նրան պետք է մոտենալ խնայողաբար,-ասում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Համբարձումյանը: Էկոլոգները պնդում են, որ Ազգային ժողովն ընդհանրապես չի քննարկել հարցը եւ սիրողական մոտեցում է ցուցաբերել: Այնինչ լսում-քննարկումները հարցի հետ կապված գոնե այս պարագայում պարտադիր էին, որովհետեւ հիմնահարցը հասարակական մեծ հնչողություն ունի: Բայց

 

-Պատգամավորներին չի մտահոգում լճի ճակատագիրը,-ասում են էկոլոգները: -Նրանց ասել են` սեղմեք կոճակները, նրանք էլ մեծ ջանասիրությամբ արել են դա: Արել են, չգիտակցելով իրենց քայլի հետեւանքները: Սա ճշմարտություն է, եւ, ցավոք, այս ճշմարտության կողքով անտարբեր են անցել նաեւ ԳԱԱ-ում: Այլապես ինչո՞վ բացատրել, որ խնդրի մտահոգությամբ ստեղծված փորձագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` ջրի ծավալները մեծացնելու համար, բայց կոնկրետ հանձնաժողովի անդամները տեղյակ չեն եղել դրանից: Հանձնաժողովը չի անցկացրել փորձագիտական գնահատում եւ ըստ նրանց, հանձնաժողովի անունից եզրակացությունը ստորագրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը:

 

-Փորձագիտական հանձնաժողովը չի կատարել իր առաքելությունն` անցկացնել փորձաքննություն Սեւանի պահպանման գործում, քանի որ եզրակացությունն առընչվում է միայն գյուղատնտեսական հարցերին, այլ ոչ թե Սեւանի պահպանմանը,-ասում է Ժառանգության պատգամավոր Ստեփան ՍաֆարյանըՆրա կարծիքով փորձագիտական հանձնաժողովի հետ կապված պատմությունը լրացուցիչ հետաքննության կարիք ունիԻր հերթին կենսաբանական գիտությունների դոկտոր, Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը գտնում է, որ Սեւանի ջրի բացթողման ծավալների ավելացումը մինչեւ 360 մլն խմ թույլ չի տա պահպանել  ջրի դրական հաշվեկշիռը: ԷկոԼուր-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նա փաստել է, որ հիմնվելով իր ձեռքի տակ եղած հիմնավոր փաստերի վրա, դրական հավեկշիռը պահպանելու համար  պետք է բաց թողնել առավելագույնը 300 մլն խմ: Նա ասել է, որ այդ մասին իր կարծիքն է հայտնել փորձագիտական հանձնաժողովին: Սակայն այդ հանձնաժողովի դրական եզրակացությանը ծանոթացել է դրա հրապարակումից հետո միայնԱյս տարի ջրի բացթողնումը կատարվեց ավելի վաղ` հունիսի փոխարեն այն տեղի ունեցավ ապրիլի կեսերին: Դա, իրոք, կարելի էր բացատրել վաղ սկսված երաշտով եւ կառավարության այդ քայլը արդարացված էր: Սակայն հետագա ամիսներին արդեն պատկերը փոխվեց եւ սկսված տեղումները կարծես վերականգնեցին հավասարակշռությունը եւ ջրի կարիք այնքան էլ չէր զգացվում: Ուրեմն ինչո՞ւ է պետք այդքան թանկ գնով ձեռք բերված ջուրը գրչի մի հավածով անխնա շռայլել:

 

-ՀՀ կառավարության որոշումը բխում է օլիգարխների շահերից, որոնք կապիտալ շինություններ ունեն Սեւանի ափին,-ասում է Կարինե ԴանիելյանըԸստ նրա, լճափին ավելի քան 450 կապիտալ շինություն կա եւ դրանց ջրի տակ մնալու դեպքում բաց է մնում փոխհատուցման հարցը, քանի որ շինությունների մեծ մասն անօրինական են: Ըստ նրա, այդ որոշումը նաեւ բխում է  կոռուպցիոն շահերից, ովքեր կարող են առանց վերահսկողության օգտագործել ջրի բացթողումների արդյունքում առաջացող էլեկտրաէներգիան: Ըստ Կ. Դանելյանի, հակառակ դեպքում ոչնչով չեն հիմնավորվում ջրի բացթողման ծավալների մեծացումը: -Չնայած երաշտային տարվան, մենք այս տարի բարձր բերք ենք ստացել: Եվ եթե ջուրն անհրաժեշտ է ոռոգման համար, ինչո՞ւ է այն բացթողնվում օգոստոսին, բերքահավաքի ժամանակ,-հարցնում է նա:

 

Կարելի է կիսել նրա կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, որ մեզ է տրամադրել մասնագետներից մեկը: Պարզվում է, որ 1սմ լճի մակարդակի իջեցումը բերում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիայի արտադրություն, որի 1 կվտ-ի ինքնարժեքը կազմում է 5 դրամ: Իսկ 1 սմ իջեցումը նշանակում է ջրից բաց թողնել 12 մլն խմ ջուր: Ուրեմն նախատեսված 360 մլն խմ բաց թողնելու դեպքում լճի մակարդակն իջնելու է 30 սմ-ով, իսկ արդյունքում արտադրվելու 30 միլիոն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա: Ահա ամբողջ գաղտնիքը: Կ.Դանիելյանի կարծիքով, Սեւանի բարձրացումը նախկին մակարդակին անհրաժեշտ է նրա էկոհամակարգը վերականգնելու համար: Դրա համար անհրաժեշտ է լճի մակարդակի բարձրացում տարեկան 30 մլն խորանարդ մետրով, ինչը հնարավոր է ներկա մակարդակի անվերապահ պահպանմամբ` 150 մլն խմ մետրից ոչ ավել ջրի բացթողնման դեպքում միայն: Եթե 12 մլն խմ ապահովում է լճի մակարդակի բարձրացումը 1 սմ-ով, ուրեմն անհրաժեշտ է պահպանել դրական հաշվեկշիռը 400 մլն խմ սահմաններում:

 

-Այն կարծիքին եմ, որ այսօր ամեն ինչ արվում է լճի դրական հաշվեկշիռը փոքրացնելու համար,-ասում է բնապահպանըԸստ նրա, ներկայումս լճի մակարդակը ծովից կազմում է 1898,25 մետրԽոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեր խնդրանքով անդրադառնալով հիմնահարցին, ասաց. -Չգիտեմ ինչ անուն տալ նման որոշում կայացնողներին: Հայաստանում մի տեսակ տխուր ավանդույթ է դարձել հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը քննարկել փակ դռների հետեւում: Զարմանում եմ` ի՞նչը ստիպեց իշխանություններին  կայացնել այդ որոշումը, երբ դրան դեմ էր հասարակության ճնշող մասը: Ուղղակի ապշեցուցիչ է, որ մարտի 1 տեսած իշխանությունը, որ ամեն օր, ամեն ժամ խոսում է երկխոսություն սկսելուց, հանդուրժողականությունից, ձեռնոց է նետում այդ հասարակությանըՆույն կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Ըստ նրա, այդ որոշումը պայմանավորված է լճափին բիզնես ունեցողների շահերով.-Ես մասնագետ չեմ, բայց կիսում եմ մասնագետների մտահոգությունը: Հարց է առաջանում. ինչո՞ւ է նման որոշում կայացվում հենց հիմա` երբ բերքահավաքն արդեն ավատվում է: Պարզապես լճի մակարդակի բարձրացումը ահուսարսափի մեջ գցել ոմանց:

 

Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը գտնում է, որ իշխանությունները հետաքրքիր գործելաոճ են որդեգրել. լուռ լսել հասարակական կազմակերպություներին, բայց անել այն, ինչը իրենց է ձեռնտու: Թարմ օրինակը լճից բացթողնվող ջրի քանակի ավելացման դեմ պայքարն է: Եղան բազմաթիվ բողոքի ակցիաներ, հանդիպումներ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Բայց, ահա, խնդրեմ, արդյունքը.-Ոչ մի երաշտ էլ չկա: Վերջին տարիների մեջ ամենաերաշտ տարին եղել է 2000թ., սակայն այդ տարի լճից բաց է թողվել ընդամենը 150 մլն խմ ջուր,-ասում է նա: Նրա հետ համակարծիք է Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Արմեն Դովլաթյանը: Նա գտնում է, որ հասարակությունը պասիվ է այս կարեւոր հարցի նկատմամբ եւ միշտ պայքարի է դուրս գալիս ուշացած.-Սեւանա լճի մակարդակի այնքան թանկ բարձրացումը դարձել է ոմանց աչքի փուշը,-ասում նա,յլապես ինչով բացատրել, որ դժվար ձեռք բերածը այդքան հեշտությամբ տրվում է: Սա բիզնեսի շահերով է պայմանավորված` ստանալ 5 դրամանոց էլեկտրաէներգիա եւ վաճառել ժողովրդին 25 դրամով: Լճի մակարդակի բարձրացման նպատակով Համաշխարհային բանկը միլիոններ տվեց` ափը մաքրելու, ջրի տակ անցած անտառները կտրելու համար: Սակայն ի՞նչ է արվել: Համարյա ոչինչ: Լճաշենի անտառները քեզ օրինակ, ծառերը կտրեցին, վաճառեցին, իսկ կոճղերը, որ ավելի վտանգավոր են ջուրը աղտոտելու համար, մնացել են ջրի տակ:  

 

Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը գտնում է, որ ազգի խնդիրներով ապրող մարդիկ չպետք է հանդուրժեն այս ամենը: Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր աժեքներին, իսկ լիճը ամենամեծ արժեքն է.-Այսօր էկոտեռոր է կատարվում Սեւանի նկատմամբ,-ասում է նա: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին մտահոգում է խնդրի հետ կապված մարդկանց անտարբերությունը: Պետք է մարդկանց արթնացնել խորը թմբիրից եւ պայքարի կոչել: Այլ կարծիքի է փորձագիտական հանձնաժողովի մեկ այլ անդամ` Վլ.Մովսիսյանը:

 

Գեղարքունիքի նախկին մարզպետը, որ մարզում աշխատած տարիներին սիրում էր բարձրաձայնել, թե ինքը  լճի մակարդակի 6 մետրով բարձրացման ջերմեռանդ կողմնակիցներից է, ասում է. -Մեզ պետք է մաքուր Սեւան: Այն Սեւանը, այսօր կա, մեզ չի գոհացնում: Ուրեմն պետք է մտածել, ոչ թե այն մասին, թե որքան ջուր է լցվում Սեւան, այլ, թե` ինչ որակի ջուր է լցվում: Նա փաստորեն կողմ է ջրի բացթողնմանը եւ գտնում է, որ պետք է վերանորգել Արփա-Սեւան թունելը, այլապես կշարունակվի կեղտոտ ջուրն անարգել լցվել լիճ: Նշենք, որ 2008թ. վերջերին թունելով Սեւանա լիճ լցվող ջրի ծավալը կկազմի 180 մլն խմ: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտնել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանը: Ըստ նրա, ներկա դրությամբ թունելով լիճ է լցվել 153 մլն խմ ջուր: Ներկայումս թունելով ջրի մուտքը մինչեւ սեպտեմբերի կեսերը դադարեցվել է` վերանորոգման աշխատանքների պատճառով: Աշխատանքների համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվել է ՀՀ Զարգացման հիմնադրամի կողմիցԻր հատուկ կարծիքն ունի Էվելինա Ղուկասյանը:  -Սեւանա լճի նախնական մակարդակի վերականգման ուշացումը սպառնում է արդյունագործական ձկների պոպուլյացիային,-ասում է նաՆրա հավաստմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանի իշխանի եւ սիգի ձվադրման վայրերը գտնվում են ջրազրկված գոտում, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի գլխավոր ձկնային պաշարների բազմացումը: Ըստ բնապահպանի, 1980թ. համեմատությամբ ձկան պաշարները լճում նվազել են 11 անգամ.

 

-Բացի այդ,-ասում նա,-ջրի մակարդակի չափազանց իջեցումը կարող է նպաստել լճի հատակի կառուցվածքի քայքայմանը եւ ջրի աղտոտմանը տիղմով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լիճ մտնող ջրերի մաքրման որակին, որոնցում առկա է ինչպես կենցաղային, այնպես էլ գյուղատնտեսական թափոնների անթույլատրելի քանակություն: Եթե այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի, քանի որ աղտոտված ջուրը ոչ միայն կօգտագործվի ոռոգման նպատակով, այլեւ կմտնի բնական շրջանառության մեջ Գլխավոր եզրահանգումն հետեւյալն է. ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել Սեւանից ջրի ծավալի բացթողումը: Կլիմայի փոփոխության կանխատեսման համաձայն, տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը 0,5 աստիճանով կառաջացնի լճի մակարդակի կտրուկ անկում: Լճի ջուրը ոչ միայն կպակասի, այլեւ կակտիվանան ճահճացման գործընթացները, ինչը կհանգեցնի Հայաստանի եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանի ջրային ռազմավարական պաշարի կորստինՍա էկոլոգների գլխավոր մտահոգությունն է, որ կարծես իրականանում է: Խնդրեմ, լիճը կորցնելով իր ջուրը, այս օրերին ճահճանում է: Անգամ անզեն աչքով այն առավել քան տեսանելի է: Սա արդեն ողբերգություն է, որը պետք է կանխել: Որքան շուտ, այնքան լավ:

 

Պապ Հայրապետյան

Սեւան թերթի գլխավոր խմբագիր


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter