Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընտրակաշառքի սովոր թաթիկների տերերին էլ ...

 

25 | 10 | 2008 | 11:30 | Ուղերձ

  

Գյումրու մի խումբ հասարակական կազմակերպությունների ուղերձը

Գյումրու ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

 

Հոկտեմբերի 26-ին տեղի են ունենալու Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները:

 

Մենք` Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչներս, կարեւորելով այս ընտրությունները որպես Գյումրու ապագայի եւ զարգացման հետ կապված կարեւորագույն հնարավորություն, այս կոչով դիմում ենք գյումրեցիներին, ընտրողներին եւ թեկնածուներին:

 

Մտավորականությանը եւ հասարակական գործիչներին կոչ ենք անում հավատարիմ մնալ այդ բարձր կոչմանը, չնվաստանալ զանազան ճնշումներին, չընկրկել եւ չնահանջել որեւէ թելադրող ուժի առաջ, չվախենալ որեւէ մեկից եւ որեւէ բանից, հանրությանը ուղղել ազնիվ ընտրության եւ ոչ թե լինել այս կամ այն թեկնածուի կամակատարը:

 

Ընտրակաշառքի սովոր թաթիկների տերերից պահանջում ենք չհամարձակվել այլեւս ապականել հանրության կամքի ազատ արտահայտումը ընտրակաշառք կոչված լկտիությամբ եւ ցինիզմով: Այսուհետ հրաժարվել այլոց ճակատագիրը որոշելու այդ անմեղսունակ հանդգնությունից, մի բաժանեք, մի միջնորդեք եւ մի վերցրեք այդ ընտրակաշառքը: Բոլորովին մի մտահոգվեք. առանց ընտրակաշառքի սոված չեք մնա:

 

Ոստիկաններին եւ այլ իրավապահներին առաջարկում ենք հետեւողականորեն կատարել իրենց պարտականությունները, կանխարգելել եւ զսպել ընտրությունների հետ կապված բոլոր օրնախախատումները, եւ ոչ թե լինել դիտորդ բոլոր այն հնարավոր ընտրախախտումներին եւ կեղծիքներին, ինչպես նախկինում: Եթե անկարող եք կարգ պահպանել, ավելի լավ է չվարկաբեկեք իսկական օրինապահի պատիվը:   

 

Ընտրական հանձնաժողովներում ներգրավված անձանց կոչ ենք անում աշխատել միմիայն օրենքով իրենց ունեցած լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում, չոտնձգել որեւէ թեկնածուի, որեւէ վստահված անձի որեւէ իրավունք, լինել ծայրահեղ համբերատար եւ հնարավորինս հարգալից` ընտրողների, վստահված անձանց եւ ընտրությունների մասնակից այլ անձանց հանդեպ:

 

Բոլորին` թեկնածուներին, նրանց վստահված անձանց, օգնականներին, թիմերին, աջակիցներին, ընտրությունների կազմակերպիչներին, իրավապահներին, հասարակական եւ քաղաքական գործիչներին եւ բոլոր ընտրողներին  հետեւողականորեն կոչում ենք լրագրողների եւ հարակից մասնագիտությունների տեր մարդկանց (նկարահանողներ, լուսանկարիչներ, թարգմանիչներ եւ նրանց վարորդներ) նկատմամբ ոչ միայն որեւէ ոտնձգություն չձեռնարկել, այլեւ լինել նրանց մասնագիտական պարտականությունների իրականացման գործում օժանդակող

 

Ամենագլխավորը.

Հարգելի համաքաղաքացիներ, դուք եք այս քաղաքի տերը եւ դուք եք, որ ձեր քվեով պիտի որոշեք, թե ովքեր են կառավարելու մեր քաղաքը ապագա 4 տարիներին: Այստեղ է, որ չպիտի մոռանաք թեկնածուների վարքն ու արարքները, չպիտի մոռանաք թեկնածուների նախկինում տված խոստումներն ու դրանց կատարման որակները, երբեք չմոռանաք, թե ով եւ ինչպես է վարվել մեր հանրության, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, մշակույթի գործիչների եւ մտավորականության հետ նախկինում: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, հիշողությունը մարդուն տրվել է սխալներից խուսափելու համար:

 

Համաքաղաքացիներ, ավագանու անդամության 52 թեկնածուներից եւ քաղաքապետի 3 թեկնածուներից ընտրեք նրանց, ում գաղափարներում տեսել եք ձեր ցանկությունների եւ մղումների արտացոլումը, ընտրեք ձեզ նմանին, որ ինքներդ ձեզնից էլ պահանջեք: Մտապահեք. մարդիկ չեն փոխվում, փոխվում են ժամանակները, թույլերը հարմարվում են, իսկ ուժեղները` ժամանակն են հարմարեցնում իրենց. եղեք ուժեղ: Ընտրեք նրանց, ովքեր հանրային շահը վեր են դասել իրենց մասնավոր շահից, ովքեր նվիրում եւ կոնկրետ գործով ներդրում են ունեցել ժողովրդի ու յուրաքանչյուրի շահերի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Մի ընտրեք նրանց, ովքեր ոչինչ չեն արել այն ամբողջ ընթացքում, երբ զանգվածաբար ոտնահարվել են մեր քաղաքացիների սոցիալական, կենսական իրավունքները եւ ամենաթանկը` մեր քաղաքացիական ազատությունները:

 

Դիմում ենք հատկապես երիտասարդությանը. դուք եք մեր քաղաքի ապագան, չափազանց կարեւոր է ձեր մասնակցությունը մեր քաղաքի ավագանու եւ քաղաքապետի ընտրությանը, կոչ ենք անում ձեզ` անպայման ժամանակ գտնել եւ մասնակցել քվեարկությանը, այսպիսով նախաձեռնությունը ձեր ձեռքն առնելու փորձ կունենաք եւ նոր ավանդույթի սկիզբ կդնեք:   

 

Մենք մեր հնարավորությունների սահմաններում` գործով եւ վճռականությամբ փորձված գործընկերներ կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների եւ անձանց հետ հսկելու ենք քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացները: Հնարավոր ահազանգերի համար հեռախոսահամարներ. 50622, 36918 եւ 091 821 363: Բոլոր զարգացումների մասին բոլոր տեղեկությունները տեղադրվելու են www.asparez.am եւ www.menqplus.am կայքերում եւ տարածվելու են ամենեցուն:        

 

25 հոկտեմբերի, 2008

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Սոցիալական ինժեներիայի կենտրոն

Բարեփոխում եւ զարգացում իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն,

Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղ

Նոր հայացք բարեգործական հասարակական կազմակերպություն

Լեոնարդո Գմյուր երեխայի պաշտպանության հիմնադրամ

Բիոսոֆիա հասարակական կազմակերպություն

Մենք պլյուս հասարակական կազմակերպություն

Գյումրու ուսանողական խորհուրդ

Շիրակի երիտասարդական խորհուրդ

Քաղաքական մշակույթի Շիրակ կենտրոն

Կրթության ասպարեզ հասարակական կազմակերպություն

Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter