Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Օրվա քֆուրը` ...քաղքցոնց վրա միլիծա են բերել .... , աղոթքի պես

 

26 | 10 | 2008 | 18:30 | Հուշապատում

  

Մոտ 40 ոստիկանական մեքենա է Երեւանից եւ այլ մարզերից ժամանել Գյումրի, այստեղ ընթացող ՏԻՄ ընտրությունների ընթացքում կարգուկանոն պահպանելու պաշտոնական պատճառաբանությամբ: Գյումրու ոստիկանական ուժերը ենթադրվել են որպես սակավ այդ պատասխանատու գործն անելու համար:

 

Առավոտնից Գյումրիում մանր անձրեւ էր տեղում, փոփոխական ամպամածությամբ, մեկ-մեկ արեւն էր երեւում ամպերի տակից: Գյումրին երբեք այսպիսի հանդարտ ընտրություն չէր տեսել (ժամը 18-ի դրությամբ): Փողոցներում սրընթաց երթեւեկություն չկա, առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներ նույնպես չերեւացին ամբողջ օրը, բոլոր այն 200 կետերում, ուր նախագահական ընտրությունների ժամանակ հանուն Ս.Սարգսյանի անձնուրաց ինքնամոռացության, գազելների եւ կրպակների մեջ ընտրակաշառք էին բաժանում, պարապություն էր այժմ տիրում, եւ այս ամենի ֆոնին ամենաաղմկոտները ոստիկանական սպառազեն մեքենաներն էին, որ սիրեններն ու վառվռուն լույսերը միացրած ասես ... փրկելու էին շտապում: Ապարդյուն: Այս զրահաբաճկոնավոր-թասակավորները, որ դեռ մի քանի կյանք են ապրելու, կռահելու համար, որ իրենց սպառազեն կերպարանքն ու լոճած քայլվածքը Գյումրի քաղաքի համար արդեն վիրավորանք են, իրենց պահում էին այնպես, ինչպես մարտի երկուսի վաղ առավոտյան` Մյասնիկյանի արձանի մատույցներում այն բանից հետո, երբ ցուցարարները արժանապատվությամբ նահանջել էին: Գյումրու 25-րդ դպրոցի դրսի աստիճանահարթակից մի տարեց մարդու, որ դանդաղ իջնում էր սանդուղքներով, զրահաբաճկոնված միլիցին հրմշտելով եւ հայհոյանք քրթմնջալով այնպես վտարեց, որ մարդը հազիվ չտապալվեց գետնին: Գյումրեցի ոստիկանները զրահապատ չէին, համեստ, եւ հարգալից բարեւում էին մարդկանց:

 

Ժամը 12-ի մոտ նույն 25-րդ դպրոցում գտնվող տեղամաս այցելեց քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր ուղեկիցների հետ: Նա եւ ուղեկիցների մի մասը դպրոց չմտան, մյուսները մտան եւ վերադարձան մոտ 1 րոպեից: Նրանք ուրորէ մեկնում էին, երբ խելապատառ արագությամբ, այդ թաղի քարուքանդ փողոցներ ներխուժեց մի երեւանյան ոստիկանական մեքենա, որից դուրս թափվեցին 4 ոստիկան, եւ փորձեցին ինչ-որ դասեր տալ արդեն մեկնողներին, վրա քշեցին Մ.Գրիգորյանի ուղեկիցներից մեկին, գոռգոռալով փորձելով բացատրել, թե չի կարելի կուտակվել տեղամասի մոտ: Խմբապետի տոնը անհարգալից էր եւ, իրենց համար անակնկալ, համարժեք պատասխանի արժանացավ: Ապա խմբապետը հասկացավ, որ քաղաքապետի թեկնածուին է հանդիպել բախտի բերմամբ, արագ գլխի ընկավ, որ ինքը դու մի ասա, քաղաք է եկել ու պարտավոր է մտնել որոշակի եւ աննախադեպ չափերի մեջ: Մ.Գրիգորյանը իր ուղեկիցների հետ հեռացավ, հեռացավ նաեւ ոստիկանական մեքենան, իսկ մինչ այդ խմբապետը համառորեն հրաժարվեց մեկ բառով անգամ հարցազրույց տալ ԳԱԼԱ ՀԸ այստեղ նույն վայրկյանին հայտնված նկարահանող խմբին: Միկրոֆոնը տեսնելով, խմբապետը անմիջապես նստեց մեքենան ու ապակին վեր քաշեց, ասես հենց նոր գլխի ընկավ, որ Գյումրու օդը իր լյարդին վնաս էր ...  

 

10 րոպե անց այստեղ եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով քարոզարշավի ընթացքում սատարում էր Վարդան Ղուկասյանին, եւ 2007-ի ԱԺ ընտրություններում 34-րդ ընտրատարածքում տանուլ էր տվել Մարտուն Գրիգորյանին: Եւս 5 րոպե անց դպրոցի հարակից խաչմերուկը լցվեց թվով 18 ոստիկանական մեքենաներով, այդ թվում 1 ֆուրգոնով: Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, այդ պահին հազիվ 5-7  հոգի եւ 2-3 մեքենա կար այստեղ` ամբողջ 100 մետր շառավղով տարածքում: Զրահապատ ոստիկանները դուրս թափվեցին մեքենաներից, խելակորույս այսուայն կողմ սկսեցին վազ տալ, տպավորությունն այն էր, որ զորավարժություններ են սկսվել Գյումրու մի առանձին վերցված պատմական թաղում` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի դիմաց: Օ. Բեն Լադենին այս անգամ էլ չգտան, ինչպես եւ ենթադրվում էր, որովհետեւ գյումրեցիք խղճով ժողովուրդ են. տեղն իմանային էլ` չէին հանձնի ... Գյումրի զորավարժությունների եկած ոստիկաններից մի քանիսը դեմ առան ընտրատեղամասի եւ ակումբի գրասենյակի արանքում, սիրուն աջ քաշած եւ պատշաճ կայանած մի ջահել, չօլիգարխիկ համարներով սեւ ջիփի, թե պիտի հեռացվի: Բայց, երբ մեքենայի տերերը քվեարկելուց հետո եկան, նստեցին իրենց մեքենան ու հեռացան, ոստիկանները հանգստացան. մեքենան ականապատված չէր: 15 րոպեից այստեղ թողնելով մի քառյակ զրահապատ միլիցի եւ մեկ միլիցայական ֆուրգոն, շարասյունը հեռացավ:

 

Տեղական հեռուստաընկերությունները առավոտնից բազմաթիվ ահազանգեր են ստանում 6-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում տիրող իրավիճակի մասին: Այն գտնվում է քաղաքապետի թեկնածու Վ.Ղուկասյանի թաղում` Սլաբոդկայում: Հիմնական բողոքներն այն մասին են, որ այստեղ մշտական մարդկային կուտակումներ են եւ վեճեր հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց միջեւ: Կեսօրին մոտ Վ.Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը վեճի բռնվելով այս տեղամասի հանձնաժողովի անդամ տիկնանցից մեկի հետ, բղավել էր տիկնոջ վրա թե.-ա'յ աղջի, ընչի՞ քեզի կպատռտես ... - եւ ստացել էր համարժեք պատասխան.- աղջին դո'ւ ես:

 

Այս տեղամասում անհնարին էր գտնել գեթ մեկ վայրկյան, երբ սրահում գտնվող մարդկանց թիվը լինի 50-ից պակաս. բղավոց, գոռում-գոչյուն, հերթեր սեղանների մոտ, հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց փոխադարձ մեղադրանքներ եւ այլն: Ոստիկանական մեքենաները, հասկանալի է, Գյումրվա պատմաճարտարապետական այս կոթողի դռներից ներս անցնել չեն կարող, իսկ զրահապատ ոստիկանները առանց մեքենայի, որոշակի հենաշարժային դժվարություններ ունեցողների տպավորություն են թողնում: Այսպես է ստացվել, որ այս տեղամասի ներսում տեղի ունեցողին իր դիտորդական առաքելությունն են որպես նպաստ բերում գյումրեցի 1-2 համեստ ոստիկան: Լավ էլ դիտում են, իմիջիայլոց....    

 

Գյումրու մի քանի տեղամասերից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մարդիկ իրենց ընտրացուցակներում չեն գտնում, կամ գրանցամատյաններում կան, բայց շենքի պատերին փակցված ցուցակներում` ոչ: Չնայած դրան ժամը 17:30-ի դրությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իր ընտրական իրավունքի հարցով դիմել էր հազիվ մեկ հոգի, բայց պարզվել էր, որ նա արդեն Գյումրու հաշվառումից ելել էր:  

 

Գյումրիում անցած ընտրություններին մասնակցած մարդկանց, ընտրությունների լուսաբանումների փորձառություն ունեցող մարդիկ խոստովանում են, որ առաջին անգամն է, երբ անհնարին է մինչեւ քվեարկության ավարտը հստակ կռահել, թե ով է ընտրվելու որպես քաղաքապետ:

 

Լրագրողները, համեմատած անցած երկու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, աշխատում են իրենց սովորական ծանրաբեռնվածության հազիվ մեկ քառորդի ծանրաբեռնվածությամբ, ոչ մի լուրջ ընտրախախտում, ոչ մի ընտրակաշառքի քիչ թե շատ ակնհայտ օջախ, ոչ մի ծեծկռտուք, ոչ մի թունդ հայհոյանք, չհաշված հյուրախաղերի եկած զրահապատ ոստիկաններից ոմանց ծնողների մասին չհաստատված հիշողությունները, որ ասվում էին մեկուսի` աղոթքի պես ...  


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter