Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Ավագանու անդամ դառնալու համար գրանցվեց 52,

իսկ քաղաքապետի պաշտոնի համար գրանցվեց 4 թեկնածու

 

04 | 10 | 2008 | 10:00 | Լուր

 

Հոկտեմբերի 3-ին, Գյումրու ընտրությունները կազմակերպող եւ կարգավորող 34 ԸԸ Հանձնաժողովը գրանցեց Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված 52 թեկնածուներին եւ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներին: Ավագանու անդամության համար առաջադրված 53-րդ թեկնածուն` Սամվել Պետրոսյանը նախօրեին այցելել էր Հանձնաժողով եւ հայտարարել իր թեկնածության առաջադրումից հրաժարման մասին: Այսպիսով հանձնաժողովը գրանցել է բոլոր առաջադրված թեկնածուներին: Թեպետ ընտրապայքարը մեկնարկել էր շատ ավելի վաղ, պաշտոնական քարոզչությունը մեկնարկելու է հոկտեմբերի 7-ի առավոտ կանուխ: Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 26-ին: Սպասվում է բուռն պայքար ինչպես քաղաքապետի, այնպես էլ Ավագանու 15 տեղերի համար:

Այս թեմայով ավելի վաղ

Գյումրու քաղաքապետի եւ Ավագանու անդամության գրանցված թեկնածուների ցուցակները, հարակից տվյալներով այստեղ են Excel ձեւաչափով

 

Գյումրու հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52+4 թեկնածուներին հատուկ նամակներ է հղում, որոնցում երկու առաջարկ կա նրանց. ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները: Գյումրու հանրային խորհուրդն ակնկալում է այս առաջարկների շուրջ թեկնածուների պատասխանները մինչեւ հոկտեմբերի 6-8-ը: Ինչպես նրանց արձագանքները, այնպես էլ ընտրապայքարի ընթացքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, հնարավոր խախտումներն ու միջադեպերը հսկվելու եւ հրապարակվելու են հանրության համար: Գյումրու հանրային խորհրդի անդամներից մի քանիսը ինտենսիվ բանակցություններ են վարում հնարավոր բոլոր ուժերի հետ (թեկնածուներ, հասարակական, քաղաքական, կուսակցական գործիչներ, ԶԼՄ ղեկավարներ, ազդեցիկ գյումրեցիներ, թաղային հեղինակություններ եւ ուրիշներ) ընտրապայքարն ու քվեարկությունը նվազագույն խախտումներով եւ առավելագույն արդյունավետությամբ անցկացնելու համար. արվում է գրեթե ամեն ինչ Գյումրու 2008 ՏԻՄ ընտրությունները օրենքի եւ ժողովրդի կամքի արտահայտման տեսանկյունից օրինակելի դարձնելու համար:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հոկտեմբերի 6-11-ը նախատեսում է Գյումրիում անցկացնել անտորագիր զանգվածային հարցում գրանցված թեկնածունրի վարկանիշերը, ընտրությունների մասնակցելու ընտրոողների պատրաստակամությունը եւ նրանց սոցիալ խավային բաշխումն ըստ թեկնածուների նախապատվության պարզելու համար: Հարցումն իրականացվելու  է Մենք պլյուս հասարակական կազմակերպության հետ համատեղ: Գյումրիում իրենց բնակարաններում առերես զրույցների միջոցով հարցվելու է 1000 հոգի: Հարցվողների ընտրույթը կազմվելու է Գյումրու բնակչության տեղաբաշխման խտության համամասնությամբ: Այս հարցումների արդյունքները հրապարակվելու են հոկտեմբերի 13-ին կամ 15-ին:

 

Մեկ այլ հարցում` նամակային իրականացվելու է հոկտեմբերի 12-14-ին: Գյումրիում վերոհիշյալ ընտրույթին համանման ընտրույթով բնկարաններում ընտրողներին բաժանվել;ու են Ասպարեզ ակումբի հասցեները կրող եւ փոստային առաքման նամականիշերով ծրարներ, որոնք պարունակելու են քվեաթերթիկին որոշակիորեն նման հարցաթերթիկներ` քաղաքապետի եւ ավագանու անդամության թեկնածուների այբբենական շարքերով: Քաղաքացիներից խնդրվելու է մեկական նշում կատարել այդ ցուցակներում, փակել ծրարը եւ այն հանձնել իրենց կամեցած փոստատուն: Որեւէ այլ ջանք կամ ծախս, ընտրողները ներդնելու կարիք չունեն: Այս մեթոդը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը կիրառել է 2002 թվին, ինչի հիման վրա, քվեարկությունից 2 օր առաջ արված կանխատեսումները շեղվեցին քվեարկության ստացված արդյունքներից 2-5 տոկոսով:

 

Ասպարեզ ակումբի հոկտեմբերի 4-ի կանխատեսումներով 2008 թվի  ՏԻՄ ընտրություններին Գյումրիում կմասնակցի մոտ 46-51 հազար ընտրող`ընտրողների 35,8-42,5%-ը, իսկ ավագանու անդամության անցողիկ շեմը կարող է կազմել 1200-1280 քվե: Առաջիկա ընտրապայքարն ու քարոզչությունը, հարակից եւ այլ իրադարձությունները, ինչպես նաեւ հանրային կարծիքի ուսումնասիրությունները որոշակիորեն կճշգրտեն այս եւ այլ կանխատեսումները: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իր վերջնական կանխատեսումները ծածկագրած ֆայլով կառաքի բոլոր շահագրգիռ կողմերին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին եւ թեկնածուներին քվեարկության մեկնարկից 40 ժամ առաջ` քարոզարշավի վերջին օրը` հոկտեմբերի 24-ին ժամը 16-ին: Ծածկագիրը նույն անձանց կուղարկվի քվեարկության ավարտից 5 րոպե անց` հոկտեմբերի 26-ին ժամը 20:05-ին, եւ  քվեների հաշվարկին հետեւելուն զուգահեռ մարդիկ կկարողանան համեմատել դրանք կանխատեսումների հետ: Վերոհիշյալ ժամերը բերված են Գյումրու Հիմնական ժամանակով:

 

Նախկինում ակումբի իրականացրած հանրային կարծիքի զանգվածային հարցումներին  կարող եք ծանոթանալ հետազոտությունների բաժնում


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter