Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ավագանու անդամության 52 թեկնածուներից 20-ը, իսկ քաղաքապետի 4 թեկնածուներից 2-ը հայտարարեցին ՏԻՄ թեկնածուի վարքականոնի սկզբունքներն ընդունելու մասին

 

10 | 10 | 2008 | 10:00 | Լուր, լրացված 09:45-ին

 

Հոկտեմբերի 7-ի առավոտնից ընտրապայքարի քարոզչական փուլ մտան Գյումրու ավագանու  15 տեղերին հավակնող 52 թեկնածուներ: Գյումրու հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52 թեկնածուներին հատուկ նամակներ էր հղել, որոնցում երկու առաջարկ կար նրանց. ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները: Գյումրու հանրային խորհուրդն ակնկալում է այս առաջարկների շուրջ թեկնածուների պատասխանները մինչեւ հոկտեմբերի 8-ը: Ավագանու անդամության թեկնածուներին նամակները հղվել էին 34 ԸԸ Հանձնաժողովում նրանց թողած պաշտոնական հավշառման հասցեներով (անձնագրում առկա վերջին հասցեով): Նամակները պատվիրված են: Համանման նամակներ Գյումրու Հանրային խորհուրդը քաղաքապետի 4 թեկնածուներին հղել է հոկտեմբերի 7-ի երեկոյան, ակնկալելով նրանց պատասխանները մինչեւ հոկտեմբերի 9-ը: Քաղաքապետի 4 թեկնածուներին ուղղված նամակները հանձնվել են առձեռն` իրենց նախընտրական գրասենյակներում` գրասենյակի կամավորներին: 

 

Հոկտեմբերի 7-ի ընթացքում մինչեւ ժամը 13:55-ը Գյումրու ավանագու անդամության թեկնածուներից արդեն 20 հոգի Հանրային խորհրդի կենտրոնակայան եւ Հանրային խորհրդի համակարգողներին արած հեռախոսազանգերով հայտարարել էին, որ ընդունում են Գյումրու ՏԻՄ թեկնածուների վարքականոնը, եւ պարտավորվում են հավատարիմ մնալ դրան ամբողջ ընտրապայքարի ընթացքում: Նրանք են.

Վահան Թումասյան` (Քաղաքական մշակույթի Շիրակ կենտրոն),

Հրաչ Մելքոնյան (Գյումրու գործող Ավագանու անդամ),

Ոսկան Մարտիրոսյան (ՕԵԿ մարզային կառույցի ղեկավար),

Ռուբիկ Մովսիսյան (անկուսակցական),

Ղարիբ Հարությունյան (ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալական կենտրոնի երիտասարդական ծրագրերի պատասխանատու),

Մուրադ Կարապետյան (չի աշխատում),

Միքայել Մնացականյան (Շիրակ օդանավակայանի աշխատակից),

Գագիկ Խաչատրյան (չի աշխատում),

Գագիկ Նիկողոսյան (չի աշխատում),

Հովհաննես Կժդրյան (չի աշխատում),

Վարդան Մելքոնյան (ԳՄԻ դասախոս),

Թորոս Միքայելյան (չի աշխատում),

Հարություն Մխիթարյան (Գյումրի Կենտրոն համատիրություն),

Բաղրամյան Արամայիս (Հայռուսգազարդ ՓԲԸ, աշխատակից, Գյումրու գործող Ավագանու անդամ),

Գագիկ Ադամյան (Բարձունք 5165 ֆրանսահայ Բարեգործական ՀԿ, թիվ 13 ատամնաբուժական դիսպանսերի եւ համակարգչային. ախտորոշիչ կենտրոնի տնօրեն, Գյումրու գործող Ավագանու անդամ),

Ռոբերտ Անդրիասյան (չի աշխատում),

Գեւորգ Առաքելյան (Էլբիստ ՍՊԸ հիմնադիր, Գյումրու գործող Ավագանու անդամ)

Գրիգոր Գրիգորյան (Անդրանիկ արտադրական կոպերատիվ, Դոսի ՍՊԸ տնօրեն)

Արամ Հրաչի Խաչատրյան (Չիտ-Ալ ՍՊԸ տնօրեն)

Սամվել Մարտիրոսյան (Շիրակի մարզպետարանի կրթության բաժին)

 

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը` Կարապետ Ներսիսյանը (17-րդ դպրոցի տնօրեն եւ ավագանու անդամ), եւ Դանիել Դարբինյանը (Քաղաքապետարանի աշխատակից), նույնպես ընդունել են Գյումրու հանրային խորհրդի Վարքականոնի սկզբունքները որպես ազնիվ ընտրապայքարի կանոններ:  

 

www.asparez.am եւ www.menqplus.am կայքէջերում հնարավոր հրատապությամբ կներկայացվեն նրանց անուն-ազգանունները: 

 

Լրացուցիչ

Գյումրու քաղաքապետի եւ Ավագանու անդամության գրանցված թեկնածուների ցուցակները, հարակից տվյալներով այստեղ են Excel ձեւաչափով


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter