Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լոռու մարզում ռադիոհաճախություններով եւ ՀՌԱՀ գործունեությամբ հետաքրքրված անձանց համար

 

01 | 04 | 2009 | 19:00 | Հաղորդագրություն

 

2009 թվի մարտի 11-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկության հարցում էր հղել ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին: Հարցմամբ խնդրվում էր տրամադրել հետեւյալ տեղեկությունները. (1) ՀՌԱՀ գործունեության սկզբից մինչ օրս ՀՀ Լոռու մարզի տարածքում հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման նպատակով հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների լիցենզիա տրամադրելու համար ՀՌԱ հանձնաժողովի հայտարարած բոլոր մրցույթների, այդ մրցույթներից յուրաքանչյուրում բոլոր հայտատուների, այդ մրցույթներում հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված եւ հեռարձակման լիցենզիա ստացած բոլոր ընկերությունների ցանկը: (2) Այս հարցումն ստանալու պահի դրությամբ ՀՀ Լոռու մարզի տարածքում օգտագործվող ու հեռուստատեսային եւ ռադիո հաճախականությունների ցանկը:

 

Հարցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մարտի 5-10-ը Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներ, լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ ահազանգ էին ստացել, թե հանձնաժողովը պատրաստվում է Լոռու մարզում ետին թվով ռադիոհեռարձակման լիցենզիա տալ մի ռադիոկայանի: Ողջամտության տեսանկյունից անհնարին համարելով նման բանը, բայց Հայաստանում ավելի այլանդակ բաների առկայությունը նկատելով, ակումբի խորհրդի նախագահը փորձել էր Լոռու մարզում հեռուստառադիոհաճախությունների ցանկը ճշտել ՀՌԱՀ պաշտոնական վեբ կայքից, բայց պարզվել էր, որ այնտեղ մուտք գործելու համար ծածկագիր է պետք:  

 

ՀՌԱՀ լիցենզավորման եւ մեթոդական վարչության լիցենզավորման բաժնի պետ Ա.Արզումանյանը տեղեկության հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետում` մարտի 16-ին:

 

Պատասխանը մեջբերվում է ամբողջությամբ.

 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության առաաջին օրվանից մինչ այսօր հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման համար Լոռու մարզի տարածքում անցկացվել են հետեւյալ մրցույթները`

 

Վանաձոր քաղաքի տարածքում 103.8 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել է Լոռու Միգ ՍՊԸ, ճանաչվել է մրցույթի հաղթող եւ ստացել ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Վանաձոր քաղաքի տարածքում 2-րդ մետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել են Մեդեա Սոֆտ ՍՊԸ  եւ Լոռի թի-վի  ՍՊԸ: Հաղթող է ճանաչվել  Լոռի թի-վի ՍՊԸ եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Վանաձոր քաղաքի տարածքում 23-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել է Արտգար ՍՊԸ, ճանաչվել է մրցույթի հաղթող եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Վանաձոր քաղաքի տարածքում 32-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել է Լոռու ՄԻԳ ՍՊԸ ճանաչվել է մրցույթի հաղթող եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Ստեփանավան քաղաքի տարածքում 29-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել են Ֆորտունա ՍՊԸ, ճանաչվել է մրցույթի հաղթող եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Սպիտակ քաղաքի տարածքում 22-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել են Աննա եւ Կարեն ՍՊԸ, Մեդեա Սոֆտ ՍՊԸ եւ Ալիկ-Արման ՍՊԸ, մրցույթի հաղթող է ճանաչվել Աննա եւ Կարեն ՍՊԸ եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Ալավերդի քաղաքի տարածքում 37-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ, որին մասնակցել է Անկյուն գումարած 3 ՍՊԸ, ճանաչվել է մրցույթի հաղթող, եւ ստացել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Լոռու մարզի տարածքում այս պահի դրությամբ օգտագործվող հեռուստառադիոհաճախականությունների ցանկի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ հեռուստատեսության եւ ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքից (www.tvradio.am), որը վերաշահագործվել է 11.03.2009 թվ-ից::

 

Այս պատասխանից եւ ինտերնետային կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Լոռու մարզում, բացառությամբ 103,8 ՄՀց հաճախությամբ հեռարձակվող ռադիոկայանից որեւէ այլ տեղական ընկերություն ինքնուրույն` առանձին ռադիոհաճախության լիցենզիա չի ստացել Հանձնաժողովից: Ար ռադիո միջմայրցամաքային եւ Ռադիո Հայ ՍՊԸ-ները Լոռու մարզի տարածքում ռադիոհեռարձակման հաճախություններ ստացել են փաթեթով` մասնակցելով Հայաստանի մի շարք աշխարհագրական տարածքներում եղած թափուր հաճախությունների փաթեթների համար լիցենզավորման մրցույթների: Իսկ Հայաստանի հանրային ռադիոյի հեռարձակումների համար հաճախությունների հատկացումն ընդհանրապես առանց մրցույթի է:

 

Ռադիոհաճախություններ` Լոռու մարզ

 

Աղբյուրը ըստ ՀՌԱՀ կայքի

http://www.tvradio.am/?p=1197  


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter