Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի անդամներ Արթուր Սիմոնյանի եւ Աննա Դարբինյանի հայտարարություն-կոչը

 

02 | 04 | 2009 | 15:30 | Հաղորդագրություն (7)

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ս.Սեյրանյանին

ՀՀ Շիրակի մարզպետ Լ.Նանյանին

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի` Շիրակի մարզպետի` 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված խորհրդի անդամներ Սարգիս Դեմիրճյանին, Գագիկ Տոնոյանին, Արմեն Հարությունյանին, Անահիտ Վարդանյանին եւ Լաուրա Հովհաննիսյանին

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ

Արթուր Սիմոնյանի եւ Աննա Դարբինյանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉԸ

 

2 ապրիլի, 2009

 

Մենք` Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդում Ծնողական խորհրդի պատվիրակ անդամներս, վերլուծելով Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ստեղծված իրադրության բոլոր զարգացումները, այս շրջանակներում առկա բոլոր փաստաթղթերը, դպրոցի մանկավարժների բողոքները, անավարտ դատական գործերը, հանգել ենք այն եզրակացությանը, որ Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված Դպրոցի խորհրդի հայտարարած տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին չենք մասնակցելու:

 

Սա ծայրահեղ, բայց եւ միակ հնարավոր քայլն է այն բանի դեմ, երբ մեր մասնակցությունը կարող է ի չարս գործադրվել ընդդեմ մեր դպրոցի եւ կրթության:

 

Միաժամանակ, կոչ ենք անում տնօրենի նոր մրցույթ հայտարարած խորհրդի մյուս անդամներին` ձեռնպահ մնալ հիշյալ մրցույթին մասնակցելուց, եւ որեւէ այլ գործողությունից, որը կխորացնի ճգնաժամը եւ ավելի կբարդացնի ոչ խորհրդի մեղքով ստեղծված այս իրադրության լուծումը: Հորդորում ենք սպասել մինչեւ Շիրակի մարզպետի որոշումը վիճարկող Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի հայցերով դատական գործերի ավարտներին: Հակառակ դեպքում չի բացառվում այնպիսի իրադրությունը, երբ դատարանի վճռով նրանք կվերականգնեն իրենց` խորհրդի անդամի կարգավիճակը, եւ շղթայաբար` խորհրդի փետրվարի 20-ի կազմի կայացրած որոշումներն ու մրցույթները կդադարեն վավերական լինել, սրանցից բխած բոլոր բարդություններով:

 

Հնարավոր թյուրիմացություններից ամենքին զերծ պահելու համար հատուկ նշում ենք, որ մենք չենք դադարեցնում մեր անդամությունը դպրոցի խորհրդին, սա հրաժարականի դիմում կամ հայտարարություն չէ, սա Շիրակի մարզպետին (եւ մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին) իմաստնության եւ ողջամտության կոչ է. չեղյալ հայտարարեք դպրոցի 2006 թվի հոկտեմբերի 12-ից խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունների դադարեցման մասին Ձեր որոշումը, չեղյալ հայտարարեք նրանց այլ անձանցով փոխարինելու մասին Ձեր կայացրած որոշումը, թույլ տվեք խորհրդին աշխատել հօգուտ դպրոցի եւ ոչ թե պարտադրեք ձեր մասնավոր կամքը դպրոցին, մանկավարժներին եւ դպրոցականներին:

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ

 

Արթուր Սիմոնյան

Աննա Դարբինյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter