Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մանկավարժ Ալվարդ Ղայթանջյանի հաղորդագրությունը 

 

06 | 04 | 2009 | 13:40 | Հաղորդագրություն (8)

 

ՀՀ վարչական դատարանի որոշմամբ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի` Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված խորհրդի կազմի գործունեության կասեցման մասին 

 

Ես դատական հայցով վիճարկում եմ Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը, որով վերջինս որոշել է դադարեցնել իմ լիազորությունները Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդում:

 

2009 թվի մարտի 6-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը, իմ հայցը վարույթ է ընդունել եւ որոշել է. Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի հայցադիմումն ընդդեմ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.Բաղդասարյանի`Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարել` Արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի մասով, արգելել Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի գործունեությունը, ինչպես նաեւ կասեցնել մինչեւ այս հայցադիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի կայացրած որոշումներով պայմանավորված գործողությունները մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: :

 

Շիրակի մարզպետը մարտի 18-ին հայցի ապահովման միջոցի կիրառման մասին դատարանի որոշման դեմ բողոք է հղել ՀՀ Վարչական դատարանի նախագահ Տ.Մուկուչյանին:

 

Մարտի 27-ին ես ՀՀ Վարչական դատարան եմ ուղարկել Շիրակի մարզպետի բողոքի դեմ իմ պատասխանը, որում խնդրել եմ Շիրակի Մարզպետարանի` ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ 5/0307/0509 վարչական գործով 2009 թվականի մարտի 05-ի հայցադիմումը վարույթ ընդունելու եւ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման դեմ` հայցի ապահովման միջոց կիրառելու մասով բողոքը մերժել::

 

Մարտի 30-ին ՀՀ Վարչական դատարանը, Շիրակի մարզպետի բերած բողոքը ուսումնասիրելով, գտել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին ՀՀ վարչական դատարանի (Գյումրու նստավայր, դատավոր Էդ.Նահապետյան) 06.03.2009թ. Վ5Դ0307/05/09 գործով որոշումը հիմնավոր է եւ ենթական չէ վերացման:: Դատարանը որոշել է. Հայցադիմումը վարույթ ընդունելու եւ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին ՀՀ Վարչական դատարանի (Գյումրու նստավայր, դատավոր Էդ.Նահապետյան) 06.03.2009թ. ՎԴ 5/0307/0509 գործով որոշումը` հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնելու մասին ՀՀ Շիրակի մարզպետի կողմից ներկայացված բողոքը մերժել::

 

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնել 2009 թվի մարտի 30-ին:   

 

ՀՀ Վարչական դատարանը, այս վարչական գործով Կատարողական թերթում որոշել է.

 

Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի հայցադիմումը ընդդեմ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ա.Բաղդասարյանի, Շիրակի մարզպետի 2009 թ. փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին ընդունել վարույթ: Հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարել` արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009թ. թիվ 29 կարգադրության կատարումը հայցվոր Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի մասով, արգելել Գյումրու թիվ 19 միջակարգ դպրոց ՊՈԱԿ-ի` Շիրակի մարզպետի 2009 թ. փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի գործունեությունը, ինչպես նաեւ կասեցնել մինչեւ այս հայցադիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի` Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի կայացրած բոլոր որոշումներով պայմանավորված գործությունները մինչեւ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը::

 

Հայցվորին կատարողական թերթ է տրամադրել 2009 թվի ապրիլի 6-ին:  

 

ԴԱՀԿ ԱԾ աշխատակիցները ՀՀ Վարչական դատարանի որոշումը պարտադիր կատարելու համար մարզպետարան եւ դպրոց են այցելել ժամը 12-ին:

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի` Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված խորհուրդը իր փետրվարի 23-ի նիստում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարել, որը կայանալու էր այսօր ժամը 14-ին: ՀՀ Վարչական դատարանի մարտի 30-ի այս որոշումից հետո մինչեւ Ա.Ղայթանջյանի հայցով դատական վերջնական որոշումը դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը անօրինական է, եւ եթե հիշյալ խորհուրդը այնուամենայնիվ համարձակվի նման մրցույթ անցկացնել, պատասխան է տալու օրինազանցության համար:

 

06 ապրիլի, 2009

 

ՀԳ. ՀՀ Վարչական դատարանի մարտի 30-ի որոշման մասին իրազեկումը ես պաշտոնապես հանձնել եմ Շիրակի մարզպետարան այսօր ժամը 12-ին:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter