Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հերթական իրազեկումը գլխավոր դատախազին

 

11 | 08 | 2009 | 19:30 | Հաղորդում հանցագործության մասին

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ Շահերի պաշտպանության եւ

աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար,

ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հաղորդում

 

(լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասին)

 

Պարոն Հովսեփյան,

 

Ինչպես 2009 թվի օգոստոսի 6-ին իր` ժամը 22-ի Հորիզոն լրատվական ծրագրում հաղորդել է Շանթ հեռուստաընկերությունը, նույն օրը Գյումրիում, Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց` Գ.Նժդեհի փողոցի մայթին, մարզպետի մոտ իրենց բողոքով եկած քաղաքացիների ինքնաբուխ հավաքի ժամանակ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը եւ ոստիկանության էլի մեկ աշխատակից դիտավորյալ խոչընդոտել են Շանթ ՀԸ Գյումրու հեռուստանկարահանող խմբի աշխատանքը: Այդ նկարահանող խումբը, փաստորեն, գտնվել է հանրային ազատ մատչելիության տարածքում եւ կատարել է իր մասնագիտական օրինական պարտականությունները: Շիրակ Շահնազարյանը, չունենալով դրա իրավունքը, նկարահանող օպերատորի հանձնարարությունը կամ խնդրանքը կամ էլ թույլտվությունը, նախ ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը, ապա վերցրել տեսախցիկը` դրա հենարան եռոտանիով, եւ տեղափոխել նկարահանման այդ կետից հեռու: Մյուս ոստիկանը, որի անձը, վստահ եմ իրավապահների համար դժվար չէ պարզել, նույնպես ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը, արգելել է նկարահանել, ասելով թե այստեղ նկարահանելու կադրեր չկան: Այդ ամենը զուգորդվել է նկարահանող խմբի բանավոր բողոքով, ինչը ոստիկանները արհամարհել են: Լրագրողական խումբը, հասկանալի պատճառներով, ֆիզիկական դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին: Այդպիսով Ոստիկանության աշխատակիցները համարձակվել են լրագրողի եւ նկարահանող օպերատորի փոխարեն որոշել, թե ինչ է, որ հարային ազատ մատչելիության վայրում նկարահանել կարելի է, եւ ինչ է որ` չի կարելի:

 

Մենք տեղյակ ենք ու, դժբախտաբար, սովորական է արդեն, որ Հայաստանի Հանրապետությունում անհայտ ու հայտնի անձինք ամեն անգամ ոտնձգում են լրագրողների իրավունքները, ծեծում են նրանց, խլում եւ կոտրում են նրանց աշխատանքային գործիքները, հրկիզում են մեքենաները ու հազվագյուտ դեպքերում են պատժվում միայն (անցած 18 տարիների ընթացքում մեզ հայտնի մոտ 60 դեպքից պատժի փաստ հայտնի է միայն 3-ի դեպքում), այն էլ` մեղմագույն պատիժներով: Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անցյալ բոլոր խոչընդոտումների դեպքերը մեծամասնությամբ մնում են չբացահայտված: Վերը բերված օրինակը ցինիկ է այնքան, որ քաղաքային ոստիկանության պետն է դրա իրականացնողը եւ նա, ամենայն հավանականությամբ, այդպես է վարվել, վստահ լինելով, որ չի պատժվելու:     

 

Պարոն դատախազ, համոզված եմ, որ Ոստիկանության Գյումրու բաժնի պետի եւ նրա ենթակա ոստիկանի վերոհիշյալ գործողությունները ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասում նկարագրված արարքների հատկանիշները, այն է Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը որոնք կատարել է պաշոնատար անձը իր պաշտնեական դիրքն օգտագործելով:

 

Խնդրում եմ այս հաղորդումն ընդունել ի գիտություն, եւ ձեռնարկել բոլոր օրինական գործողությունները օրինազանցներին բացահայտելու եւ պատժելու համար: Պատրաստակամություն եմ հայտնում նպաստել այստեղ հիշատակված մյուս ոստիկանի անձի բացահայտմանը, եթե իրավապահները դժվարությունների կամ դիմադրության հանդիպեն այդ անելիս:

 

Լեւոն Բարսեղյան 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter