Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մոտավորապես հասկանալի է, թե ինչից սկսվեց տնտեսական ճգնաժամը Հայաստանում

 

19 | 08 | 2009 | 14:00 | Լուր

 

808 մլն դրամ` միայն առաջին կիսամյակում նոր ծառայողական մեքենաների համար. Տոյոտաների եւ Նիսանների մատակարարների աչքը լույս

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւեոն Բարսեղյանը 2009 թվի օգոստոսի 3-ին տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       2009 թվականի հունվարի 1-ից սկսած քանի՞ ծառայողական ավտոմեքենա է գնվել ՀՀ Նախարարությունների, ՀՀ Կառավարությանն առընթեր մարմինների համար: Խնդրում եմ նշել, թե նախարարություններից եւ Կառավարությանն առընթեր մարմիններից յուրաքանչյուրի համար քանի՞ նոր ծառայողական մեքենա է գնվել 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, ի՞նչ մակնիշի, ի՞նչ մոդելի, ո՞ր թվականի արտադրության ավտոմեքենաներ են դրանք, որքա՞ն դրամ է ծախսվել այդ մեքենաներից յուրաքանչյուրի գնման համար:

 

2.       Վերոհիշյալ կետում հիշատակված ավտոմեքենաների համալրման հետեւանքով քանի՞ ծառայողական ավտոմեքենա է հանվել ծառայությունից, ի՞նչ մակնիշի, ի՞նչ մոդելի, եւ ո՞ր թվականի արտադրության մեքենաներ են եղել դրանք:   

 

3.       2009 թվականի հունվարի 1-ից սկսած ՀՀ Նախարարությունների, ՀՀ Կառավարությանն առընթեր մարմինների համար ո՞ր տնտեսավարողներն են մատակարարել ծառայողական ավտոմեքենաները եւ ինչպե՞ս են նրանք ընտրվել:  

 

Օգոստոսի 18-ին ՀՀ Ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավարից ստացվել է հարցման պատասխանը, ըստ որի 2009 թվականի սկզբից ծառայողական մեքենաների գնման համար պետական բյուջեից ծախսվելէ  808,8 մլն դրամ, որով գնվել է 114 ավտոմեքենա: Մատակարարներից Մուրան ընկերությունը ստացել է  135,7 մլն դրամի պատվեր, Տոյոտա Երեւան ՍՊԸ-ն` 557,2 մլն դրամի պատվեր, Արիան մոթորս սենթրալ սերվիս ՓԲԸ-ն` 68,1 մլն դրամի պատվեր: Այս երեք ընկերությունները ստացել են այդ մեքենաների մատակարարման պատվերի 94 տոկոսը: Այդ ժամանակահատվածում ամենաշատ մեքենա գնվել է Ոստիկանության համար` 95 հատ: Հիմա մոտավորապես պարզ է դառնում, թե այդ ինչպես տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան:

 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter