Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լույս տեսավ Շիրակի մարզի քաղաքացական ոչկառավարական կազմակերությունների տվյալների բազան

 

25 | 08 | 2009 | 21:00 | Լուր  

 

Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոնը, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում լույս տեսավ Շիրակի մարզում գործող քաղաքացիական հասարակության կառույցների տեղեկատու-2009 ժողավածուն, որում համապարփակ ներկայացված են ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված հասարակական, հասարակակն-քաղաքական  կազմակերպությունները, կրոնական կազմակերպություներն ու հիմնադրամները:

 

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալական կենտրոնում: Գրքի պատրաստման պատասխանատու Վահան Թումասյանը նախաբանում ասում է.  

 

Քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտների (հասարակական, կրոնական կազմակերպություններ, հիմնադրամներ և կուսակցություններ) գործունեության վերաբերյալ անաչառ, մատչելի և արդի տեղեկատվության հանրայնացումը, մեր կարծիքով, ունի կարևոր նշանակություն քաղաքացիական հասարակության ձևավորման, կայացման և հզորացման գործում: Նրանց առանձնահատկությունների, ծրագրային նպատակների ու խնդիրների, կատարած գործունեության մասին հանրությանն իրազեկումը կնպաստի, որպեսզի վերջիններս ընկալվեն հասարակության խնդիրները լուծելու այլընտրանքային միջոցներ: Մենք հուսով ենք, որ այս տեղեկատուն կնպաստի նաև նրանց գործունեության թափանցիկության բարձրացմանը:
 

Գաղտնիք չէ, որ քաղաքացիական հասարակության այս կարևորագույն ինստիտուտները Հայաստանում և առհասարակ հետխորհրդային երկրներում, հիմնականում ծնունդ առան կամ լեգալացվեցին խորհրդային կայսրության փլուզումից անմիջապես հետո: Ներկայումս այդ` ոչ առևտրային կազմակերպությունների թվաքանակը մեր երկրում հաշվվում է հազարներով և առաջին հայացքից ավելի քան բավարար է:

 

Շիրակի մարզում ևս քաղաքացիական հասարակության կառույցները մեծ թիվ են կազմում, սակայն հասարակությունը, որին ծառայելու նպատակով էլ, ի վերջո, ստեղծվում և գործում են վերջիններս, որպես կանոն, պատշաճ տեղեկացված չէ ոչ միայն նրանց գործունեությունից, այլ նաև գտնվելու ու գործելու վայրերից: Դրանում մեղքի բաժին ունեն նաև հենց իրենք` ՀԿ-ները, հիմնադրամները և հատկապես կուսակցությունները, քանզի անհրաժեշտ ջանքեր չեն թափում իրենց գործունեությունը հանրայնացնելու ուղղությամբ: Այնինչ նրանք կոնկրետ շահերի պաշտպանությունից և ծառայություններ մատուցելուց բացի, լինելով կամավորության վրա հիմնված կառույցներ, նախաձեռնությունների ավելի լայն մաս են կազմում և նրանց հզորացումը ուղիղ համեմատական է ժողովրդավարության խորացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման աստիճանին:


Հարկ է նշել, որ գրեթե բացակայում է քաղաքացիական հասարակության կառույցների փոխշահավետ համագործակցությունը տեղական, մարզային իշխանությունների, գործարարների հետ:

 

Հասարակությունը, և հատկապես խոցելի խմբերը, նրանց գործունեության մասին տեղեկատվություն ստանալու և փոխգործակցություն ծավալելու համար անհրաժեշտ և դյուրին մեխանիզմներ չունեն:

 

Այս ծրագրի նպատակը, որն, ըստ էության, ոչ միայն տեղեկատուի, այլև յուրատեսակ և ամփոփ տեղեկատվական բազայի ստեղծումն է, կարող է փոխել առկա հանրային քաղաքականությունը` նպաստելով փոխշահավետ և փոխլրացման սկզբունքով հարաբերությունների հաստատմանը քաղաքացիական հասարակության կառույցների և տեղական, մարզային իշխանությունների, գործարարների միջև: Տեղեկատուի միջոցով հասարակությանն առավել մատչելի կդառնա ՀԿ-ների, հիմնադրամների, կուսակցությունների գործունեության մասին տեղեկատվություն ստանալը և ցանկության դեպքում նրանց դիմելն ու անդամագրվելը:
 

Ի տարբերություն մեր կողմից 2006 թվականին տպագրված նմանատիպ տեղեկատուի, նորը պարունակում է առավել մեծ թվով ՀԿ-ների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ավելացվել են նույնատիպ տեղեկություններ հիմնադրամների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների մասին:
 

Մեր կողմից լրացումներ են կատարվել նաև Շիրակի մարզի քաղաքացիական հասարակության սեկտորի ուսումնասիրությունների և վերլուծությունների բաժնում:
Կրկնապատկվել է տեղեկատուի տպաքանակը: Այն ամբողջությամբ տեղադրվելու է նաև ինչպես մեր` www.shirakC.org, այնպես էլ գործընկեր կազմակերպությունների վեբ կայքերում:

 

Շիրակի մարզում գործող քաղաքացիական հասարակության կառույցների տեղեկատու-2009 տեղեկատուն կարող եք գտնել այստեղ pdf ձեւաչափով:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter