Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզպետի անձնուրաց անգործության մասին

 

04 | 12 | 2009 | 14:00 | Բողոք

 

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանից

 

Բողոք

 

Հարգելի պարոն Սարգսյան,

 

Ստորեւ ներկայացվող բավականաչափ երկար պատմություն ունեցող խնդրի լուծումը լիովին տեղավորվում է Ձեր իրավասությունների մեջ եւ այդ պատճառով դիմում եմ Ձեզ:

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել Ողջի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանը, որը նախկինում տնօրինել է նույն դպրոցը: Նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Շիրակի մարզի Ողջի համայնքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհուրդը հայտարարել էր դպրոցի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որը պետք է կայանար 2009 թվի հունիսի 7-ին:

 

Հայտարարված մրցույթը մի քանի անգամ հետաձգվել էր այն պատճառով, որ Շիրակի մարզի տարածքային լիազոր մարմինը, դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկված լինելով հայտարարված մրցույթի մասին, նույն մրցույթի մասին չէր իրազեկել ՀՀ ԿԳ նախարարությանը եւ պաշտոնական հրավեր չէր ուղարկել: Այդ պատճառով նախարարության փորձագետը չէր ներկայացել հայտարարված մրցույթին: Արդյունքում` մրցույթը հետաձգվել էր եւ նորից պատշաճ իրազեկվել էր Շիրակի մարզպետին, ակնկալելով, որ վերջինս ոչ միայն օրենդրությամբ սահմանված կարգով մրցույթի մասին կիրազեկեր ՀՀ ԿԳ նախարարությանը, այլեւ կապահովեր իր կողմից դպրոցի խորհրդում նշանակված եւ անհասկանալի կերպով մրցույթներին չներկայացող անդամների ներկայությունը (7 եւ 10 հունիսի, 2009թ.):

 

ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ Շիրակի մարզպետի կողմից դպրոցի խորհրդի կազմում նշանակված երկու անդամները նորից չեն ներկայացել մրցույթին:

 

Այլընտրանք չունենալով, դպրոցի խորհրդի նախագահ Գ.Սահակյանը եւ խորհրդի մյուս անդամները հուլիսի 23-ին եւ օգոստոսի 11-ին այդ անհասկանալի բացակայությունների մասին գրավոր բողոքներ են հղել ՀՀ ԿԳ նախարարին եւ տարբեր ատյաններ: Վերջին բողոքից հետո ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը գործուղվեց Ողջիի միջնակարգ դպրոց եւ, վերջապես, 2009 թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ դպրոցի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:

 

Մրցույթին մասնակցել են խորհրդի 5 անդամները եւ ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը: Մրցույթին ներկա են գտնվել ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը, Սամվել Մարտիրոսյանը, լրագրող Երանուհի Սողոյանը եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Պողոսյանը: 

 

Գոհար Աբրահամյանը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի պաշտոնի միակ թեկնածու: Վերջինս, չնայած հարուցված խոչընդոտներին, հաղթահարել է մրցույթի բոլոր պահանջները, եւ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով` 5 կողմ եւ 0 դեմ ձայներով ընտրվել է դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնում: Այդ կապակցությամբ առկա է ԿԳ նախարարության փորձագետ Ս.Պեպանյանի դրական եզրակացությունը ու դպրոցի խորհրդի որոշումը:

 

Մրցույթի կայացած լինելու եւ տնօրենի ընտրված լինելու մասին համապատասխան փաստաթղթերը հաջորդ օրը ներկայացվել են Շիրակի մարզպետ Լ.Նանյանին: Նա, համաձայն գործող օրենսդրության` ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության եւ նշանակման կարգը հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ա/Ք հրամանով սահմանված կարգի 16-րդ կետի, պարտավոր էր ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել 10 օրից ոչ շուտ եւ 15 օրից ոչ ուշ:

 

Սեպտեմբերի 18-ին լրացել է հիշյալ 15-օրյա ժամկետը, տնօրենի պաշտոնում ընտրված Գոհար Աբրահամյանը, աշխատանքային պայմանագրի կնքման ակնկալիքով այցելել է մարզպետարան: Կադրերի բաժնում նրան պատասխանել են թե մարզպետը դեռեւս որոշում չի կայացրել: Տիկին Աբրահամյանը փորձել է  հանդիպել մարզպետին եւ բացատրություն ստանալ այդ կապակցությամբ: Վերջինս աշխատատեղում չի եղել: Գ.Աբրահամյանը գրավոր դիմում է թողել ուղղված մարզպետին: Սեպտեմբերի 22-ին Գ.Աբրահամյանը նորից  է այցելել մարզպետարան` մարզպետի հետ հանդիպման, սակայն վերջինս մերժել է նրա հետ հանդիպելու խնդրանքը, պատճառաբանելով, որ ժամանակ չունի: Գ.Աբրահամյանը դիմել է մարզպետարանի իրավաբան Տիգրան Ղարիբյանին եւ պահանջել գրավոր պատասխանել իր դիմումին, վերջինս ասել է, թե ինքը դրա իրավունքը չունի: Նույն օրը կրկին դիմում է գրել մարզպետին, ԿԳ նախարարին եւ ՀՀ վարչապետին: Սեպտեմբերի 23-ին նամակ գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Սեպտեմբերի 25-ին հանդիպել է  ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանին եւ տեղեկացրել, որ մարզպետը իր հետ, չնայած կայացած մրցույթին, պայմանագիր չի կնքում: Սեպտեմբերի 29-ին նույն խնդրանքով (գրավոր պատասխանել իր հետ պայմանագիր չկնքելու պատճառների մասին) նամակ է գրել մարզպետին: Նույն օրը հեռագիր է հղել Ձեզ, այն մասին որ ՇՄ մարզպետը խախտում է օրենքը ու ղեկավարվում է իր անհասկանալի, գուցե նեղ անձնական շահերով:

 

Չկարողանալով հանդիպել մարզպետի հետ, Գ.Աբրահամյանը հանդիպել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պողոսյանի հետ: Նա հեռախոսազրույց է ունեցել մարզպետի հետ եւ տիկին Աբրահամյանին պատասխանել, թե Մարզպետը դեմ է, որ դուք եք ընտրվել, նախարարության փորձագետին ինքը չի կանչել, այդ պատճառով մենք ուզում ենք մեկ ուրիշ պաշտոնակատար ուղարկել դպրոց: Մարզպետը, ըստ Խ.Պողոսյանի բանավոր բացատրության, որպես մրցույթում հաղթած թեկնածուի հետ պայմանագիր չկնքելու պատճառ վերջինիցս պահանջում է նախարարության դեռեւս գոյություն չունեցող եւ չկանոնակարգված հավաստագիրը, որը, ըստ հանրակրթության մասին նոր օրենքի, պատրաստ կլինի մինչեւ 2011 թվի օգոստոսի 1-ը:

 

Այսպիսի անհեթեթ պատմություն: Դժվար է ասել, թե ի՞նչ իրավունքով է առաջնորդվում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, իր ձեռքում Գ.Աբրահամյանի` որպես Ողջի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն օրինական ընտրվելու մասին բոլոր փաստաթղթերը պատշաճ եւ ժամանակին ունենալով, նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքումը արդեն երեք ամսից ավելի ձգձգելիս: Ի՞նչ իրավունքով նա մինչ օրս պատշաճ բացատրություն չի տալիս դպրոցի ընտրված տնօրենին եւ դպրոցի խորհրդին իր պարտականությունները չկատարելու եւ դպրոցի բնականոն աշխատանքը խոչընդոտելու մասին:

 

Պարոն Սարգսյան, մրցույթում հաղթած Գ.Աբրահամյանը անցած երեք ամսում եւս մի քանի տասնյակ անգամ այցելել է Շիրակի մարզպետարան, ակնկալելով իր հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու մասին որեւէ խելամիտ բացատրություն ստանալ մարզպետից, սակայն` ապարդյուն: Գոհար Աբրահամյանը եւ դպրոցի խորհրդի նախագահը մի քանի անգամ դիմել են ՀՀ ԿԳ նախարարին եւ Տարածքային կառավարման նախարարին, նկարագրելով ամբողջ վերը բերվածը եւ խնդրելով միջամտել, միջոցներ ձեռք առնել խնդիրը կարգավորելու եւ մարզպետի անգործությունը վերացնելու համար, Ո՞վ, ո՞ր վերադասը, ո՞ր ատյանը կամ մարմինը կարող է վերջապես պատասխանատվության կոչել եւ կանչել այս տիկնոջը, ո՞վ կարող է արտադատարանական եղանակով պարտադրել սույն պաշտոնյանին կատարել իր պարտականությունը` մեր ընտրած թեկնածուի հետ կնքել աշխատանքային պայմանագիրը, ասվում է դպրոցի խորհրդի նախագահի նամակներից մեկում:

 

Անցած երեք ամիսները ցույց տվեցին, որ ՀՀ ԿԳ նախարարն ու Տարածքային կառավարման նախարարը փաստորեն անկարող են կարգի հրավիրել Շիրակի մարզպետին` վերջինիս անգործությունը վերացնել տալու համար:

 

Դատելով Շիրակի մարզպետի վարքից, վերջինս հետեւողականորեն կամեցել է տապալել Ողջի գյուղի դպրոցի տնօրենի ընտրություններն ընդհանրապես եւ Գոհար Աբրահամյանի ընտրությունը այդ պաշտոնում` մասնավորաբար: Տիկին Նանյանը երկու անգամ դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկվելով հայտարարված եւ հետաձգված մրցույթների մասին, մի դեպքում ուշացումով է այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԳ նախարարին, մյուս դեպքում բոլորովին չի իրազեկել (այս մասին ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարն է գրել դպրոցի խորհրդի նախագահին. համար 07-04-1098/21-1740 գրություն, 30.07.2009): Հիմա էլ, երբ ընտրություն կայացել է, տիկինը անօրինակ համառությամբ հրաժարվում է աշխատանքային պայմանագիր կնքել մրցույթում հաղթած տնօրենի հետ:

 

Պարոն Սարգսյան,

անկախ Գոհար Աբրահամյանի եւ դպրոցի նկատմամբ Լիդա Նանյանի վարքի դրդապատճառներից, խնդրում եմ ի գիտություն ընդունել ամբողջ վերը բերվածը, հանձնարարել ստուգել այս բողոքում նկարագրվածը, կարգի հրավիրել Շիրակի մարզպետին, հանձնարարել` անհապաղ պայմանագիր կնքել մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանի հետ եւ այդպիսով վերջ տալդպրոցի հալածանքին. աշակերտներն ու մանկավարժական հանրույթն ի՞նչ մեղք ունեն, որ Շիրակի մարզպետը Լիդա Նանյանն է:

 

Պարոն Սարգսյան, խնդրում եւ առաջարկում եմ նաեւ ծառայողական քննություն նշանակել Ողջի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված եւ չկայացած մրցույթների (7 եւ 10 հունիսի, 2009) մասին մարզպետարանից ՀՀ ԿԳ նախարարություն մի դեպքում իրազեկումն ուշ ուղարկելու, մյուս դեպքում ամենեւին չիրազեկելու փաստերն ուսումնասիրելու, ինչպես նաեւ տնօրենի պաշտոնի համար սեպտեմբերի 3-ին կայացած մրցույթում հաղթած թեկնածուի հետ երեք ամիս շարունակ պայմանագիր չկնքելու զանցառուներին բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատժելու համար:

 

Վստահ եմ, որ խնդրի կարգավորման իմ առաջարկած կամ Ձեր նախաձեռնելիք այլ համաչափ կամ համարժեք միջոցառումների կիրառման դեպքում է միայն, որ այս եւ այլ պաշտոնյաների մոտ կարող է վերանալ ամենազոր ներկայանալու, սեփական պարտականությունները քմահաճույքների հետ շփոթելու եւ անձնուրաց անգործության գայթակղությունը:

 

Հակառակ դեպքում, պիտի վերհիշենք նորից, որ բացասական հերոսների կերպարները անմեկնելի հմայք ունեն որոշ պաշտոնյաների շրջանում, ինչպիսիք շարունակում են ինքնամոռացության մեջ կարծել, թե հանրությունը երջանիկ է իրենցով ու պահում-փայփայում է նրանց սեփական զրկանքների ու հարկերի հաշվին:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter