Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դեկտեմբերի 7-ը ծաղկեպսակներ դնելու օր լինելուց առաջ

 

04 | 12 | 2009 | 14:00 | Կոչ

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի կոչը

լրագրողներին, խմբագիրներին եւ ԶԼՄ-ների կառավարիչներին

Դեկտեմբերի 7-ի կապակցությամբ

 

Մի քանի օրից լրանում է 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցը: Ենթադրվում է, որ բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ են այցելելու Աղետի գոտի եւ տեղի պաշտոնյաների հետ հիշելու են աղետը, զոհերին եւ անօթեւաններին:

 

Հաշվի առնելով անցած տարիներին այդ այցելությունների, հանդիպումների եւ ելույթների լուսաբանումների դիտարկումները, բազմաթիվ նախկին եւ ներկա պաշտոնյաների խոստումները, ելույթները, աղետյալների վիճակի շահարկումները, ԶԼՄ-ների վարած եւ չվարած լրատվական քաղաքականությունները ու մի շարք լրագրողների լուսաբանումների որակը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը լրագրողների եւ խմբագիրների ուշադրությունը հրավիրում է հետեւյալ հանգամանքների վրա.

 

1.     1. Երկրաշարժից արդեն 21 տարի անց աղետի գոտին դեռ չի վերականգնել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան են եւ տնակներում են ապրում ավելի քան 4.100 (չորս հազար հարյուր) ընտանիք, իսկ այլ անօթեւան (աճած եւ կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական  պատճառներով բնակարանները օտարած եւ տնակներում կացարան գտած ընտանիքներ եւ այլն) ընտանիքների թիվը 3.500-ից (երեք հազար հինգ հարյուր) ավելի է: Գործազրկությունը եւ տնտեսական անկումը Շիրակի եւ Լոռու մարզերում ահռելի չափեր ունեն: Այսպիսի տարածքը Զարգացման գոտի կոչելը նենգափոխում է իրադրությունը:

2.     

       2. Այս տարեսկզբին գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով խոստացվել է, որ մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի 1320 (հազար երեք հարյուր քսան) նոր բնակարան. անօթեւաններից 1320 ընտանիք հույս ունեն մինչեւ տարեվերջ տնակներից տեղափոխվել քարաշեն բնակարաններ: Շինարարության հիմնական կապալառուն Գլենդել Հիլզ ընկերությունը այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացել է բացարձակապես այն ամենը, ինչ կամեցել է այդ գործը գլուխ բերելու համար. շինարարական հրապարակ, բյուջետային միջոցներ, պետական երաշխիքներ, անգամ Ռուսաստանի դաշնությունից ստացված 500 մլն դոլարի վարկից մասնաբաժին, ֆինանսական միջոցների խնայման համար բնակարանների գնման վկայագրերի բաշխման կասեցում Գյումրիում եւ այլն: Չնայած այդ նախադրյալներին, դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները, տարբեր գնահատականներով, կատարված են 40-60 տոկոսի չափով. թեպետ կանգուն են մոտ 20 քառահարկ շենք, ինչը լավագույն դեպքում կարող է 600-700 բնակարան կազմել, դրանց կեսի կտուրները դեռ չկան, պատերն ու ծածկերն են միայն, դրանք դեռեւս ներքին հարդարում չունեն, բակերն ու բակային ճանապարհները դեռեւս չկան որպես այդպիսիք, դրանք շինհրապարակներ են դեռ, եւ 5-6 շենք է, որ դուռ եւ պատուհան են կրում: Հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները, մինչեւ տարեվերջ կարող են ավարտուն տեսք ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը:

3.     

       3. Հիշեցնելով, որ Աղետի գոտին մինչեւ 2001-ը, ապա մինչեւ 2002-ը, ապա մինչեւ 2003-ը վերականգնելու մասին Ռ.Քոչարյանը եւ ՀՀ Կառավարությունը խոստումներ են տվել հանրությանը եւ ապշեցուցիչ հետեւողականությամբ դրժել են դրանք, այժմյան իշխանությունները ահռելի պատասխանատվություն են կրում խոստացվածի եւ չարվածի հսկա տարբերության առկա պարագայում. իշխանությունները պարտավոր են հանրությանն ու անօթեւաններին բացատրություններն տալ այս տարվա բնակարանաշինական ձախողման համար:

 

Այսով Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը դիմում է դեկտեմբերի 7-ի միջոցառումները լուսաբանող լրագրողներին, խնդրում է խորությամբ վերլուծել աղետյալներին խոստացվածը, ներդրված միջոցները, կատարված աշխատանքները եւ ստացված արդյունքը, առաջնորդվելով միմիայն հանրային շահի` այս դեպքում աղետյալների շահերի գերադասմամբ: Հարգելի լրագրողներ, խնդրում ենք արդեն 21 տարի է չարչարկվող անօթեւանության խնդրի լուսաբանումներում առավել  իրատես լինել, քան լավատես, իմանալ եւ չմոռանալ, որ Դեկտեմբերի 7-ը հուշարձաններին ծաղկեպսակներ դնելու ու պաշտոնյաների հիշողությունների պլանային արթնացման օր լինելուց առաջ աղետյալ եւ զուրկ  անօթեւանների օրն է, ներհայեցման, սեւեռման եւ տքնանքի օր:     

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը Գյումրում եւ մարզում այս օրերին աշխատող լրագրողներին եւ ԶԼՄ այլ մասնագետներին առաջարկում է անհատույց եւ անսահմանափակ օգտագործել իր բազային հնարավորությունները. ակումբի աշխատասենյակները, ինտերնետային եւ հեռախոսային կապը, քարտեզները, համակարգիչները եւ այլ տեխնիկան: 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter