Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



17 Գյումրեցի անօթեւան ընտանիք արդեն նոր բնակարանի օրդեր ունի 

 

14 | 12 | 2009 | 18:00 | Հայտարարություն 

 

Գյումրիում մեկնարկել է բնակարանների բաշխման գործընթացը

  

2009թ. Գլենդել Հիլզ ՓԲ ընկերության կողմից իրականացվող  բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրիում մեկնարկել է անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացը: Նոյեմբեր ամսին բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հանձնաժողով են հրավիրվել Գյումրու անօթևանների հերթացուցակի 1200 ընտանիքներ, 1 սենյականոց բնակարան ստացողներից` 1-500,  2 սենյականոց բնակարան ստացողներից` 1-500 և 3 սենյականոց բնակարան ստացողներից` 1-200 հերթական համարներում ընդգրկված անձինք, որոնցից մինչ օրս հանձնաժողով են ներկայացել.

 

         1 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից 292-ը,

         2 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից 314-ը,

         3 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից 120-ը,

 

Ընդամենը 1200-ից 726-ը:

 

Ներկայումս Շիրակ կենտրոն ՀԿ-ն` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ ծրագրի շրջանակներում կատարում է իրազեկում և ուսումնասիրություն այն անօթևան ընտանիքների շրջանում, ովքեր բնակարանների բաշխման հանձնաժողով չեն ներկայացրել բնակարաններ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Նշենք նաև, որ մինչև 2003 թվականը բնակարանների բաշխումը իրականացվում էր Գյումրու քաղաքապետարանի, 2003-2008 թթ. Շիրակի մարզպետի կողմից, ապա ներկայումս ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակարանների բաշխումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարի 25.11.2009թ. N 257 հրամանով թվով 17 Գյումրեցի անօթևանների հատկացվել է բնակարաններ: Բնակարանների բաշխման հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է բնակարաններ ստանալու հավակնող ընտանիքների փաստաթղթերը և փուլ առ փուլ ներկայացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարին հրամանագրելու նպատակով:  

 

Հաղորդագրությունը պատրաստվել է Շիրակ կենտրոն ՀԿ կողմից ԲՀԻՕՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Շիրակ կենտրոն ՀԿ-ն և այն չի կարող համարվել ԲՀԻՕՀՀՄ-ի դիրքորոշումը: 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter