Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու հարկային տեսչության նախկին պետի հետ կապված զարգացումների մասին

 

16 | 02 | 2009 | 20:00 | Հաղորդագրություն (1)  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը 2008 թվի ապրիլի 22-ին տեղեկություններ էր ստացել այն մասին, որ այդ պահին ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիֆիմյանը նախկինում Սպիտակի ՏՀՏ պետ աշխատած ժամանակ հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք է տվել մի տնտեսավարող ընկերության, որն այդ պահին իրականում ավելի քան 9 մլն դրամի հարկային պարտավորություն է ունեցել Հայաստանի Հանրապետությանը[1]: Գործով տուժող քաղաքացին այդ հիմնարկը գնելուց հետո նույն պաշտոնյայից տեղեկանք էր ստացել այն մասին, որ այդ նույն հիմնարկը պարտք է պետությանը ավելի քան 9 մլն դրամ: Այնուհետեւ տուժողը դիմել էր դատախազություն ու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:

 

Այդ տեղեկությունների հիման վրա ապրիլի 26-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀՀ Վարչապետին բաց նամակ էր հղել, որին կցել էր ռեպորտաժը: Նամակում ասվում էր. Եթե Ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ բան փոխվի այս ծանր դեպքի առթիվ, կհամարենք, որ հսկայական անելիքներ ունեք դեռ ու պատրաստ կլինենք օգտակար լինել ապագայում էլ: Թույլ տվեք ասել, եթե որեւէ բան չփոխվի, ես եւ այս ծանր դեպքով մտահոգ մի քանի տասնյակ հազար մարդիկ չենք զարմանա, վարժվել ենք: Այդ դեպքում, խնդրում եմ գրություններ չուղարկել ինձ, թե իմ նամակն ուղարկվել է Շիրակի մարզպետարան, կամ՝ ՀՊԾ կամ ԱԱԾ կամ ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այլն: Ես այս նամակին անձնական պատասխան չեմ ակնկալում Ձեզնից, ես ուղղակի ակնկալում եմ Ձեր անձնական միջամտությունը հարկային ծառայության համակարգը անբարեխիղճ պաշտոնյաներից անդարձ ազատելու հարցում:

Քսան օր անց՝ մայիսի 16, Մարտին Զիլֆիմյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվեց  աշխատանքի Ապարան՝ Ապարանի ՏՀՏ պետի պաշտոնում:

 

Նամակում բերված փաստերի մասին որեւէ այլ տեղեկություն չունենալով, 2008 թվի դեկտեմբերի 3-ին մեկ այլ բաց նամակով Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին (պատճենները` ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին):

 

Նամակում, բացի իրադրության ներկայացումը, ասվում էր. Այդպես էլ հանրությունը չիրազեկվեց` եղա՞վ արդյոք այս գործով ծառայողական քննություն, քրեական գործ հարուցվե՞ց, թե՞ չհարուցվեց, ինչու՞ Գյումրու իր պաշտոնից ազատվեց հանրահռչակ Զիլֆիմյանը, կամ` ինչու՞ տեղափոխվեց Ապարանում աշխատելու եւ ոչ թե հենց Երեւանում, գուցե քրեական գործ հարուցվեց Ախթամար կոպերատիվի նախագահի դեմ .... Չիմացանք: Եթե Ձեր վարչության միջամտության շնորհիվ ինչ-որ բան փոխվի այս ծանր դեպքի առթիվ, կհամարենք, որ հսկայական անելիքներ ունեք դեռ ու պատրաստ կլինենք օգտակար լինել ապագայում էլ: Թույլ տվեք ասել, եթե որեւէ բան չփոխվի, ես եւ այս ծանր դեպքով մտահոգ մի քանի տասնյակ հազար մարդիկ չենք զարմանա, վարժվել ենք, կհամարենք, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում Կոռուպցիայի դեմ պայքարը հասել է իր հաղթական ավարտին:.:

 

2009 թվի փետրվարի 5-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը ստացել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի նամակը (460/10, 23.01.2009) ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին, որով նա պատասխանում է ակումբի վերջին նամակի հետ կապված Վարչապետի աշխատակազմից իրենց ուղղված հարցմանը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի նամակում ասվում է. Ի պատասխան Ձեր  29.12.2008թ-ի թիվ 02/16.2/4715-08 գրությանը հայտնում եմ, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ 03.12.2008թ-ի բաց նամակում նշված փաստերի կապակցությամբ, որի մասին ՀՀ ԿԱ ՀՊ ծառայությունը իրազեկվել էր դեռեւս Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի 26.03.2008 թ-ի բաց նամակով, համաձայն ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 13.05.2008թ-ի 1-06/108-Ա հրամանի Սպիտակի ՏՀՏ-ում իրականացվել է ծառայողական քննություն:

 

Ծառայողական քննության ընթացքում պարզվել եւ հաստատվել է, որ Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանի եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանի կողմից ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում Ախթամար Ա/Կ-ի նախագահին է տրամադրվել խեղաթյուրված տվյալներով տեղեկանք՝ հարկային պարտավորությունների մասին:

 

Ծառայողական քննության արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի 24.06.2008 թ-ի թիվ 19/08 եզրակացությունը, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 01.07.2006 թ-ի թիվ 03/359-Ա հրամանով ՀՀ ԿԱ ՀՊԾ Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, Սպիտակի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ գրավոր նկատողության:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.11.2008թ-ի Հ-02/285-Ա հրամանի համաձայն Ապարանի ՏՀՏ պետ Մարտին Զիլֆիմյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Միաժամանակ բաց նամակում ներառված փաստերի եւ դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է քրեական գործ Սուրշին ՍՊԸ-ի հիմնադիր Համբարձում Ավետիսյանի կողմից ՀՀ Ոստիկանության պետին հասցեագրված դիմումի հիման վրա՝ ՀՀ Քր. Օր-ի 205 հոդվածի առաջին մասին հատկանիշներով, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: : (մեջբերման ավարտը):

 

Ոչ պաշտոնական քաղվածք ՀՀ Քրեական օրենսգրքից.

Հոդված 205. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը

 

1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ առանց դրա: . :

 

Առայժմ այս գործի հետ կապված անհասկանալի է մնում մի քանի հանգամանք.

 

-Արդյո՞ք հիշյալ քրեական գործում Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ներգրավված են որպես կասկածյալներ, այդ դեպքում, թե՞ միայն վկայի կարգավիճակ ունեն:

 

-Ինչու՞ քրեական գործ չի հարուցվել նաեւ ՀՀ Քր. Օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը), կամ 309 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորություններն անցնելը), կամ 314 հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (պաշտոնեական կեղծիքը), կամ 315 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը), կամ 325 հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: (Այդ հոդվածները տես, կից հավելվածում):

 

Այդ հոդվածներից յուրաքանչյուրում հեշտությամբ կարելի է գտնել հատկանիշներ, որոնք համապատասխանում են պետբյուջեին 9.570.900 դրամ պարտք ունեցող հիմնարկին պետբյուջեին անպարտ լինելու մասին տեղեկանքի տրամադրման գործողությանը, մանավանդ, երբ այդ գործողության հեղինակները տարածքային հարկային տեսչության պետն ու նույն հիմնարկի երկու բաժինների վարիչներն են, երբ ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նամակում ասվում է Ծառայողական քննության ընթացքում պարզվել եւ հաստատվել է, որ (, , ) ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում Ախթամար Ա/Կ-ի նախագահին է տրամադրվել խեղաթյուրված տվյալներով տեղեկանք՝ հարկային պարտավորությունների մասին: : Այս պարբերությունը գոնե լրիվ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասում բերված հանցանքի հատկանիշների. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին () պատժվում է :   

 

Փաստորեն ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունը աչքաթող է անում նաեւ այն հանգամանքը, որ Մ.Զիլֆիմյանը մեկ տարի շարունակ անգործության է մատնված եղել կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու հարցում: Այսպես. 2006 թվի ապրիլի 7-ի զրոյական այդ տեղեկանքի տրամադրումից հետո՝ 2006 թվի սեպտեմբերի 5-ին նույն կոպերատիվին նույն Մ.Զիլֆիմյանը նամակ է հղել, տեղեկացնելով, որ կոպերատիվը պարտք է պետական բյուջեին 9.570.900 դրամ եւ մինչեւ Սպիտակ ՏՀՏ պետի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը՝ մեկ տարի շարունակ չի դիմել դատարան այդ կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու պահանջով: Այսինքն պաշտոնյան հստակ գիտակցելով վնասել է պետական բյուջեին: Ապա, միայն նրան փոխարինող պաշտոնյան (Մ.Զիլֆիմյանը 2007 թվի սեպտեմբերից նշանակվեց Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնում) որեւէ կաշկանդվածություն չունենալով, դիմել է դատարան:

 

Այս հարցերի ենթակա են համապատասխան մարմինների պարզաբանումներին:

 

 

Հավելվածներ.

 

Ոչ պաշտոնական քաղվածք ՀՀ Քրեական օրենսգրքից.

 

Հոդված 308. Պաշտոնական լիազորությունները չարաշահելը

 

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

 

Հոդված 309. Պաշտոնական լիազորություններն անցնելը

 

1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբառավելագույնը չորս տարի ժամկետով:

 

Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը

 

1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափովկամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբառավելագույնը երկու տարի ժամկետով:
2.
Նույն արարքը, որը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Հոդված 315. Պաշտոնեական անփոթությունը

 

1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

 

1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթերտրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

(325-րդ հոդվածը փոփ. 01.06.06թ. ՀՕ-119-Ն օրենք)

 


[1] ԳԱԼԱ ՀԸ լրագրող  Ա.Վարդանյանի ռեպորտաժն այդ մասին. http://www.asparez.am/news/analysisfolder/24.4.2008zilfimyan.htm  


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter