Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի նախագահը դիմում է դատարան ընդդեմ Շիրակի մարզպետի

 

17 | 02 | 2009 | 09:30 | Հաղորդագրություն (2)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Շիրակի մարզպետի անօրինական կարգադրությունը եւ համանման որոշումը դատարանում վիճարկելու մասին

 

Ինչպես հաղորդվել էր իմ նախորդ հայտարարության[1] մեջ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը առանց օրինական հիմքերի իր 05.02.2009թ 1-01/342 որոշմամբ եւ 10.02.2009թ թիվ 29 կարգադրությամբ Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի կազմում իմ ընտրությունը համարել է ընտրական կարգի խախտմամբ տեղի ունեցած եւ որոշել է դադարեցնել իմ լիազորությունները խորհրդի կազմում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետը անցած օրերին, չնայած իմ բացատրություններին եւ հրապարակային հանգամանալից հայտարարությանը, չկամեցավ վերանայել իմ լիազորությունների դադարեցման մասին իր որոշումը, այսօր՝ փետրվարի 16-ին ես իմ ոտնահարված իրավունքը ոտնահարելու եւ Շիրակի մարզպետի անօրինական որոշումը իմ մասով անվավեր ճանաչելու հայցապահանջով դիմեցի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Հայցադիմումի պատճենները պատշաճ կերպով տրամադրվել են պատասխանողներին՝ Շիրակի մարզպետին եւ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Հայցը հանձնվել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Է.Նահապետյանին, որը լայն հասարակությանը հայտնի է ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի (ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր) եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության գործի քննությամբ:

 

Որպես հայցի ապահովման միջոց, միջնորդել եմ արգելել իմ լիազորությունները դադարեցնելու մասին Շիրակի մարզպետի  10.02.2009թ. թիվ 29 կարգադրության կատարումը մինչեւ սույն վեճով վերջնական ակտի կայացումը:

 

Գործող օրենսդրության համաձայն, դատարանը հայցը ընդունելու կամ չընդունելու մասին որոշումը կայացնելու է մեկ օրվա ընթացքում:

 

Հայցն ամբողջությամբ ներկայացվում է այս հաղորդագրությանը կից:  

   

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ,

Կրթության ասպարեզ ՀԿ նախագահ Ռուզան Մովսիսյան

  

Ծանոթություն.-

Հայցի նախապատրաստման գործում ինձ տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում գործող Շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնը:  


Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հայցը

 

ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայր

 

Հայցվոր` Ռուզան Արշակունու Մովսիսյան

անձնագիր AB0330659 (Ք. Գյումրի, Սեւյան փողոց, 27շ, 12 բն)

 

Պատասխանողներ` Շիրակի մարզպետարան 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Ա.Բաղդասարյան

(Հասցե. Ք.Գյումրի, Վ.Սարգսյան փ., 3)

 

Վիճարկման  Հայցադիմում

 

(Շիրակի մարզպետի 05.02.2009թ. 1-01/342 որոշումը եւ 10.02.09թ կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ)

 

2006 թվի մարտի 15-ից աշխատում եմ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն: 2006-ի հոկտեմբերի 12-ին մանկավարժական խորհրդի նիստը, համաձայն մարզպետի թիվ 338 որոշման, ինձ ընտրել է Գյումրու թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդի կազմում: Շիրակի մարզպետի 02.11.2006թ, թիվ 385 որոշմամբ, ի կատարումն ՀՀ կառավարության 23.04.2002-ի թիվ 444 որոշման Շիրակի մարզպետի կողմից հաստատվել է իմ թեկնածությունը թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդի կազմում: Համաձայն գործող կարգի, դպրոցի կառավարման խորհրդի կազմում ես 3 տարվա լիազորություն ունեմ:

 

Շիրակի մարզպետի 05.02.2009-ի 1-01/342 որոշմամբ, իմ ընտրությունը, որպես կառավարման խորհրդի անդամ տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 981-Ա/Ք խախտմամբ եւ նախարարի 2007 թվի փետրվարի 9-ի թիվ 21-05-07/36 հանձնարարականի անտեսումով: Շիրակի մարզպետի 10.02.2009 թվի թիվ 29 կարգադրության 1 կետի համաձայն, պետք է դադարեցվեն իմ լիազորությունները ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում: Կարգադրության 2-րդ կետով դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել մանկավարժական խորհրդի կողմից առաջադրվող խորհրդի անդամների ընտրություններ եւ ներկայացնել հաստատման:

 

Գտնում եմ, որ Շիրակի մարզպետի  05.02.2009թ 1-01/342 որոշումը եւ 10.02.2009թ թիվ 29 կարգադրությունը հակասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 09.02.2007-ի 21-05-07/36 հանձնարարականին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության սկզբունքներին:

 

Նախ, ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ն եւ 981-Ն հրամանները ընդունվել են իմ` կառավարման խորհրդի անդամ դառնալուց 2 ամիս հետո: Օրենքի հիմնական սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ անձի վիճակը (ի նկատի ունի նաեւ աշխատանքային պայմաններ, լիազորություններ) վատթարացնող օրենքները, հրամանները եւ որոշումները հետադարձ ուժ չունեն (ՀՀ Սահմանադրության 42 հոդված 3-րդ մաս): Այսպիսով թիվ 980-Ն եւ 981-Ն որոշումները ինձ վրա չեն տարածվում, բացի այդ ԿԳ նախարարի հրամանով չի պահանջվում լուծարել գործող խորհրդի լիազորություններընախարարի հանձնարարականում  ասվում է, որ նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել խորհրդի ընտրության հին կարգը, իսկ սա չի նշանակում, որ այդ պահին գործող խորհուրդների լիազորությունները պետք է դադարեին կամ` խորհուրդները լուծարվեին: Նախարարի հանձանարարականում պարզ նշված է, որ խորհրդի կազմում պետք է կատարվեն համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ, ինչն էլ արվել է. խորհրդի կազմը հինգ անդամից դարձել է յոթ, ավելացվել է համայնքային իշխանության  ու ծնողական հանրույթի մեկական ներկայացուցիչ: Այսինքն խորհրդի կազմը լրացվել եւ փոփոխվել է, ինչպես եւ ասվում է նախարարի հանձնարարականում, իսկ մյուս անդամները մնացել են իրենց լիազորությունների շրջանակներում:

 

Այսպիսով Շիրակի մարզպետի 05.02.2009թ 1-01/342 որոշումը եւ 10.02.2009թ թիվ 29 կարգադրությունը` կապված իմ խորհրդի անդամ լինելու հետ, իրավական հիմք չունեն եւ իմ մասով ենթակա են անվավեր ճանաչման:

 

Խնդրում եմ, ի նկատի ունենալով վերոգրյալը եւ համաձայն ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի ու Վարչական դատավարության օրենսգրքի 65 հոդվածի, Շիրակի մարզպետի 05.02.2009-ի 1-01/342 որոշումը եւ 10.02.2009-ի թիվ 29 կարգադրությունը իմ մասով անվավեր ճանաչել:

 

Միաժամանակ միջնորդում եմ կիրառել հայցի ապահովման միջոց՝  արգելել   Շիրակի մարզպետի  05.02.2009-ի 1-01/342 գրությունը եւ 10.02.2009թ. թիվ 29 կարգադրության կատարումը մինչեւ սույն վեճով վերջնական ակտի կայացումը:

 

Կից ներկայացվող փաստաթղթեր.

 

1. Պետտուրքի անդորրագիր,

2. Անձնագրիս պատճենը,

3. Աշխատանքային գրքույկիս պատճենը` ապացուցելու համար, որ աշխատում եմ թիվ 19 դպրոցում,

4. Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ մանկավարժական խորհրդի 12.10.2006-ի նիստի արձանագրության պատճենը` ապացուցելու համար, թե երբ եմ ընտրվել խորհրդի անդամ,

5. Շիրակի մարզպետի 02.11.2006թ. թիվ 385 որոշումը ապացուցելու համար, որ մարզպետը հաստատել է իմ խորհրդի անդամ լինելը,

6. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 09.02.2007-ի 21-05-07/36 հանձնարարականի պատճենը,

7. Շիրակի մարզպետի 05.02.2009թ 1-01/342 որոշման եւ 10.02.2009թ-ի կարգադրության պատճենները, որոնք վիճարկում եմ:

8. Գրություն այն մասին, որ հայցի օրինակը` կից փաստաթղթերով ստացել է Շիրակի մարզպետարանը:

 

16 փետրվարի, 2009 թ.

Հայցվոր՝ Ռ. Մովսիսյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter