Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լեղապատառ խուճապ Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի կազմը փոփոխելու ջանքերում

 

19 | 02 | 2009 | 21:00 | Հաղորդագրություն (3)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

 

Շիրակի մարզպետը 05.02.2009-ի 1-01/342 որոշամբ եւ 10.02.2009-ի թիվ 29 կարգադրությամբ իմ ընտրությունը դպրոցի Խորհրդում հայտարարել էր ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ն եւ 981-Ն հրամաններով սահմանված կարգերի խախտմամբ կայացած: Մարզպետի ստորագրած հիշյալ փաստաթղթերում կարգադրվում էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել մանկավարժական խորհրդի կողմից առաջադրվող խորհրդի անդամների ընտրություններ եւ ներկայացնել հաստատման:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ ընտրությունը դպրոցի խորհրդի կազմում տեղի է ունեցել մարզպետի հիշատակած կարգի ընդունումից երկու ամիս առաջ՝ 2006 թվի հոկտեմբերի 12-ին, Ես, 2009 թվի փետրվարի 16-ին դատական հայցով դիմել էի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր Շիրակի մարզպետի 05.02.2009-ի 1-01/342 որոշումը եւ 10.02.2009-ի թիվ 29 կարգադրությունը իմ մասով անվավեր ճանաչելու խնդրանքով: Միաժամանակ, որպես հայցի ապահովման միջոց միջնորդել եմ արգելել Շիրակի մարզպետի 05.02.2009-ի 1-01/342 գրությունը եւ 10.02.2009թ. թիվ 29 կարգադրության կատարումը (մանկավարժական խորհրդից երկու նոր անդամների ընտրությունը) մինչեւ սույն վեճով վերջնական ակտի կայացումը:

 

Մինչեւ հայցը վարույթ ընդունել-չընդունելու մասին դատարանի որոշումը, այսօր, փետրվարի 19-ին, ժամը 13:30-ին դպրոցի հայտարարությունների տախտակին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով փակցվեց անստորագիր  հայտարարություն, որով տեղեկացվում էր, որ ժամը 14:30-ին կայանալու է մանկավարժական խորհրդի նիստ: Մի քանի րոպե անց դպրոց այցելեցին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներ Վարդան Ասլանյանը եւ Գեւորգ Ղումաշյանը, որոնք դպրոցը թողեցին մոտ քառորդ ժամ անց: Ժամը 14:30-ին,  սկսված մանկավարժական խորհրդի նիստի սկզբում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանը հայտարարեց, որ օրակարգը հաստատվում է մեկ հարցով.-Աշխատավարձերի տարիֆների փոփոխությունը, այն հիմնավորմամբ, որ այդ հարկավոր է անել շտապ, որպեսզի աշխատավարձը չուշանա: Հարցի քննարկումից հետո, երբ մանկավարժները պատրաստվում էին տուն գնալ, ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարեց, որ մեկ հարց էլ կա քննարկելու, մանկավարժական խորհրդից դպրոցի խորհուրդ պատվիրակվելիք անդամների ընտրությունները՝ այնպես, ինչպես կարգադրել է մարզպետը իր վերոհիշյալ կարգադրությամբ: Ես հայտարարությամբ հանդես եկա եւ հիշեցրի, որ դատական հայցով դիմել եմ դատարան ու խնդրեցի այս հարցի քննարկումը հետաձգել մինչեւ դատարանի որոշումը գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին (ժամկետը սպառվում է փետրվարի 23-ին), բացատրեցի, որ Շիրակի մարզպետի փետրվարի 10-ի հանձնարարականում տրված 20-օրյա ժամկետի ավարտին դեռեւս 11 օր կա, եւ շտապողականությունը անտեղի է, մանավանդ, հաստատված օրակարգի միակ հարցը քննարկվել եւ ավարտվել էր: Առաջարկեցի նիստը եզրափակել եւ այդ առաջարկը դնել քվեարկության: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բուռն դիմադրությամբ պնդեց, թե ես առաջարկություններ անելու իրավունք չունեմ, ասաց, թե հարցը, միեւնույն է, քննարկվելու է, եւ, ես թողեցի նիստը, ինձ միացան իմ մի քանի գործընկերները: Իմ ունեցած տեղեկություններով, մանկավարժական խորհրդի 28 անդամներից 19-ի մասնակցությամբ անցկացված քվեարկության արդյունքում 3 եւ 7 քվեներով (9 ձեռնպահ) ընտրվել են մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի երկու պատվիրակներ: Առաջադրված եւս երկու թեկնածուների անունները անհասկանալի պատճառներով քվեաթերթիկ չեն մտել:

 

Ակնհայտ է, որ.

 

  1. Մանկավարժական խորհրդի նիստի մասին իրազեկումը պատշաճ չի եղել. հայտարարությունը փակցվել է նիստից ընդամենը մեկ ժամ առաջ, իսկ հայտարարությունը ստորագրված կամ կնքված չի եղել:

  2. Մանկավարժական խորհրդի նիստի մասին հայտարարությունը չի պարունակել նախնական օրակարգ կամ օրակարգի նախագիծ, որի վերաբերյալ մանկավարժները փոփոխություններ եւ առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն կունենային:  

  3. Առանց օրակարգի նախագծի հրավիրված մանկավարժական խորհրդի նիստը ընթացել է նիստի գումարման կարգի խախտումով. հայտարարվել է  օրակարգային մեկ հարց, օրակարգի այդ հարցի քննարկումը սկսվել է առանց օրակարգի հաստատման, ապա, եւ հրամայական կերպով քննարկման է դրվել նաեւ երկրորդ հարց:

  4. Երկրորդ հարցի քննարկման ժամանակ անհասկանալի պատճառներով թեկնածուներից ընտրության փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկ չեն մտել եւս երկու առաջադրված թեկնածուների՝ Անահիտ Միսկարյանի եւ Գեղեցիկ Հովհաննիսյանի անունները: Նրանք ինքնաբացարկ չեն հայտարարել: Իսկ 7 քվե հավաքած Լաուրա Հովհաննիսյանը քվեարկությունից հետո հայտարարել է, թե ինքնաբացարկ է հայտարարում եւ հրաժարվում է լինել պատվիրակ դպրոցի խորհրդում, ինչին ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի ռեպլիկը, թե ընտրությունն արդեն կայացել է եւ նա հրաժարվել չի կարող:

  5. Այդ նիստի ավարտից հետո ես 5 այլ մանկավարժների հետ գրավոր դիմեցինք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, խնդրելով մեզ տրամադրել նիստի արձանագրության պատճենը, ինչը վերջինս ապօրինաբար մերժեց:

  6. Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ինքնիրավչություն:

 

Այսպիսով, ինձ համար ակնհայտ է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ, հնարավոր է, այլ շահագրգիռ պաշտոնյաներ, անմնացորդ շահագրգռություն ունեն ամեն գնով փոխել Խորհրդի առկա կազմը՝ տնօրենի ընտրությունների նախօրեին:

 

Հատկանշական է, որ Գյումրու թիվ 19 դպրոցում նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը  նույն թաղամասում գործող թիվ 15 դպրոցի փոխտնօրենն է: Այս երկու դպրոցները թաղում համարվում են մրցակիցներ: Թիվ 15 դպրոցի աշակերտների թիվը վերջին 2 տարիների ընթացքում նվազել է հարյուրից ավելի աշակերտով, իսկ 19 դպրոցում աշակերտների թիվը երկու տարում աճել է 31 աշակերտով:

 

Վստահ եմ, որ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրությունները խորհրդի կազմը վարչահրամայական մեթոդներով փոփոխելու միջոցով տապալելու ջատագովները գերագնահատել են իրենց հնարավորությունները: Այս տեխնոլոգիաները, որոնք գուցե այլ անձանց եւ պարագաների դեպքում հաջողությամբ աշխատել են, այս անգամ դատապարտված են խայտառակության. այս, խուճապի մեջ արված հապճեպ գործողություններն ու ընտրություններն ընդամենը ձգձգելու են այն դատական գործընթացը, որին ձեռնամուխ եմ եղել իրավունքներիս պաշտպանության համար:

 

Հայտարարում եմ, որ իմ՝ խորհրդի անդամիս օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությանը վարելու եմ ամենայն հետեւողականությամբ:

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ,

Կրթության ասպարեզ ՀԿ նախագահ Ռուզան Մովսիսյան

 

Նախընթաց.

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի առաջին հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/13.2.2009-19thschool-1.htm

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի երկրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/17.2.2009-19school-2.htm  


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter