Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ապօրինությունները Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի դեմ շարունակվում են

 

24 | 02 | 2009 | 09:00 | Հաղորդագրություն (4)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

 

Շիրակի մարզպետն իր նոր որոշմամբ (համարն ու ամսաթիվը ճշտվում է) հաստատել է Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի մի նոր (այսուհետ` այլընտրանքային) կազմ, որում որպես դպրոցի մանկավարժական խորհրդից պատվիրակված անձանց հաստատել է այն ուսուցիչներին, որոնք ընտրվել են մանկավարժական խորհրդի գումարման կարգի խախտումներով անցկացված փետրվարի 19-ի նիստի ժամանակ (այդ նիստի մասին մանրամասները ներկայացված են իմ նախորդ (3) հաղորդագրության մեջ): Մարզպետն իր այդ որոշումը կայացրել է իր ձեռքում ունենալով ՀՀ Վարչական դատարան իր դեմ ներկայացրած իմ այն հայցի կրկնօրինակը, որով ես վիճարկում եմ մարզպետի` այն որոշումը, թե դպրոցի խորհրդում իմ ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի կարգի խախտմամբ եւ` այն կարգադրությունը, որով հանձնարարվում էր կազմակերպել մանկավարժական խորհրդից նոր անդամների ընտրություններ: Այդ հայցի հետ մեկտեղ ես միջնորդել էի դատարանին` որպես հայցի ապահովման միջոց կասեցնել մանկավարժական խորհրդի նիստ գումարելու եւ նոր անդամներ պատվիրակելու կարգադրությունը:             

 

Երեկ փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրն ինձ եւ իմ հայցով պատասխանողներ Շիրակի մարզպետին եւ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկել դատավոր Է.Նահապետյանի որոշումը, որում ասվում է. Ուսումասիրելով ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը,  ՀՀ Վարչական դատարանը, գտնում է, որ դրանք համապատասխանում են ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73-րդ հոդվածների պահանջներին եւ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ: Միաժամանակ, դատարանը քննության առնելով նաեւ հայցվորի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, գտնում է, որ այն ենթակա է բավարարման հայցվորի մասով, քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: դատարանը որոշեց Ռուզան Արշակունու Մովսիսյանի հայցադիմումը ընդդեմ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.Բաղդասարյանի` Շիրակի մարզպետի 10.02.2009 թվի կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարել` արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ռուզան Արշակումու Մովսիսյանի մասով, մինչեւ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

 

Չնայած այդ հանգամանքին, նույն օրը Գյումրու թիվ 19 դպրոցում Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության կանչով գումարվել է դպրոցի այլընտրանքային խորհրդի նիստ, որին հրաժարվել են մասնակցել Ծնողական խորհրդից պատվիրակված երկու անդամները: Իսկ իմ մուտքը այդ նիստին ապօրինաբար արգելել է նիստի մուտքը պաշարած ՇՄ Կրթության վարչության աշխատակից Գուլյան Տիգրանն այն հայտարարությամբ, թե նիստը փակ է եւ մեծ կողպեքով: Սակայն, ընդամենը 25 րոպե անց ՀՀ ԿԳ նախարարությունից այս գործի մանրամասները ուսումնասիրելու եկած հանձնախմբի ներկայացուցիչների, վարչության աշխատակիցների եւ իրավաբանների ներկայությամբ արդարացավ ասելով, որ ընդամենը կատակել է:

 

Փետրվարի 23-ին դպրոց է այցելել ՀՀ ԿԳ նախարարության հատուկ հանձնախումբը` ուսումնասիրելու դպրոցի տնօրենի ընտրության եւ Խորհրդի շուրջ ստեղծված իրադրությունը: Ըստ նախնական հաղորդման, հանձնախումբը Գյումրիում աշխատելու է 3 օր:

 

Այսօր` փետրվարի 24-ին ես դիմելու եմ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր, խնդրելով լրացնել իմ հայցադիմումի առարկան եւ պահանջները` փետրվարի 19-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի որոշումը երկու նոր պատվիրակների ընտրության մասին անվավեր ճանաչելու եւ Շիրակի մարզպետի` նոր` այլընտրանքային խորհրդի կազմ հաստատելու մասին որոշումն անվավեր հայտարարելու մասին: Դիմելու եմ ԴԱՀԿ ծառայությանը ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Է.Նահապետյանի` վերը մեջբերված որոշումը կատարելու խնդրանով: 

 

Այսօր նույն դատարանին է դիմում նաեւ թիվ 19 դպրոցի խորհրդի անդամ Ալվարդ Ղայթանջյանը (մանկավարժական խորհրդից 2006 թվի հոկտեմբերի 12-ին եռամյա լիազորությամբ ընտրված), իր լիազորությունների դադարեցման մասին մարզպետի նույն 10.02.2009 թիվ 29 կարգադրության օրինականությունը վիճարկելու հայցով:

 

Անցած օրերին հանրության ներկայացված այս իրադարձությունները ինձ թույլ են տալիս հայտարարել, որ Շիրակի մարզային իշխանություններն, ի դեմս մարզպետի եւ կրթության վարչության աշխատակիցների, բոլոր հնարավոր եւ անհնարին ջանքերը ներդնում են Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի կազմը իրենց կամեցածով ձեւափոխելու եւ ըստ այդմ տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անցկացնելու համար: Այդ անելիս այդ պաշտոնյաները բազմիցս ոտնահարում են Խորհրդի ընտրյալ անդամների լիազորությունները եւ ՀՀ գործող օրենսդրությունը: Այսօրինակ քայլերի շարունակականությունը առավել է բարդացնելու իրադրությունը: Ժամանակն է, որ այս պաշտոնյաները սթափվեն, կանգ առնեն եւ վերանայեն իրենց դիրքորոշումը: Այն հույսերը, թե կարելի է նման ապօրինություններով ինձ հուսահատեցնել եւ ստիպել հրաժարվել իմ օրինական շահերի պաշտպանությունից, դատարկ են եւ դատապարտված են հիասթափության:

 

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ,

Կրթության ասպարեզ ՀԿ նախագահ Ռուզան Մովսիսյան

  

Ավելի վաղ

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի առաջին հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/13.2.2009-19thschool-1.htm  

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի երկրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/17.2.2009-19school-2.htm

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի երրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/20.2.2009-19school-3.htm

 

Հարակից հաղորդում.

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մանկավարժներ

Անահիտ Միսկարյանի եւ Գեղեցիկ Հովհաննիսյանի բողոքը ՀՀ ԿԳ նախարարին

 

 

ՀՀ գիտության և կրթության նախարար պարոն Ս. Սեյրանյանին

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մանկավարժներ

Անահիտ Միսկարյանից եւ Գեղեցիկ Հովհաննիսյանից

 

Հարգարժան պարոն Սեյրանյան,

 

Ձեզ ենք ներկայացնում մեր դժգոհությունը և բողոքը Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում 2009 թվի փետրվարի 19-ին կազմակերպած մանկավարժական խորհրդի նիստի կապակցությամբ, որի ժամանակ ոտնահարվել է մեր ընտրվելու իրավունքը: Մեզ համար անակնկալ` ընդամենը 60 րոպե առաջ հրապարակված հայտարարությամբ հրավիրված նիստի ժամանակ դպրոցի կառավարման խորհուրդ մանկավարժական խորհրդից անդամների թեկնածուներ առաջադրելիս առաջադրվել են նաև մեր թեկնածությունները, սակայն մեր անունները քվեաթերթիկ չեն մտցվել, չնայած այն բանին, որ մեզնից ոչ մեկն ինքնաբացարկ չի հայտարարել: Արդյունքում քվեաթերթիկը կազմվել է ընդամենը երկու թեկնածուների անուններով, իսկ քվեարկության արդյունքներն այսպիսին են. երկու մանկավարժները ստացան 3 եւ 7 քվե, 9 հոգի ձեռնպահ մնացին: Մենք չենք մասնակցել քվեարկությանը:Նիստից անմիջապես հետո գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից սկզբում բանավոր, այնուհետեւ գրավոր խնդրել ենք մեզ տրամադրել մանկավարժական խորհրդի այդ նիստի արձանագրութունը` հետագա բողոքարկումների համար, սակայն մինչ օրս այն չենք ստացել: Փոխարենն ունենք դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գրավոր պատասխանը, որով մեզ առաջարկում է հստակեցնել, թե արձանագրության ո՞ր հարցի առնչությամբ ենք պահանջում արձանագրության քաղվածքը: Համարում ենք, որ խայտառակություն է , երբ դպրոցի մանկավարժներից գաղտնի են պահվում մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունները:

 

Բացի այս ամենը, տեղեկացնում ենք Ձեզ, որ այս նիստի հետ կապված անօրինությունների եւ մանկավարժներիս նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին փետրվարի 20-ին մենք բողոքներ ենք հղել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին, ՇՄ ԿՄՍ վարչության պետ Սահակ Մինասյանին, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին, որոնցից մինչ օրս որեւէ գրավոր բացատրություն կամ մեկնաբանություն չունենք: Այդ բողոքի պատճենը ուղարկվել է Ձեզ դպրոցի Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի կողմից փետրվարի 20-ին:

 

Պարոն նախարար, խնդրում ենք ձեր գործուն միջամտությունը այս բողոքում բերված ապօրինությունները կարգի բերելու ուղղությամբ:   

 

24 փետրվարի 2009, Գյումրի

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մանկավարժներ

Անահիտ Միսկարյան

Գեղեցիկ Հովհաննիսյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter