Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզպետարանի իրավաբանը ապօրինի պահանջներ է ներկայացնում ուսուցիչներին 

 

28 | 02 | 2009 | 15:50 | Հայտարարություն (5)

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի 23 ուսուցիչներին ներկայացվող ապօրինի պահանջի մասին

 

2009 թվի փետրվարի 28-ին Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանը դպրոցի փոխտնօրեններիս՝ ինձ եւ Անահիտ Միսկարյանին է փոխանցել Շիրակի մարզպետարանի իրավաբանի բանավոր հրահանգը, այն է. փետրվարի 19-ին դպրոցում անցկացված մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային խախտումների դեմ Շիրակի մարզպետին, ՇՄ ԿՄՍ վարչության պետին եւ իրեն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացված բողոքի տակ ստորագրած 23 ուսուցիչներից պահանջվում է մարտի 2-ին աշխատանքի գալ անձնագրերով:

 

Փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի անպատշաճ հրավիրման եւ անցկացման դեմ բողոքի տակ ստորագրել են դպրոցի մանկավարժական խորհրդի 28 անդամներից 23-ը: Այդ բողոքի պատճենը ես ուղարկել եմ ՀՀ ԿԳ նախարարին եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին:

 

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չկամեցավ պարզաբանել, թե մարզպետարանի իրավաբաններից հատկապես ո՞վ է նման հրահանգ տվել, ու, նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում աշխատակիցների անձնագրերը տեսնել կամենալու պատճառը: Տարօրինակն է նաեւ այն, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխանակ մարզպետարանի իր հիշատակած իրավաբանից ճշտեր, թե ինչի համար են այդպես սրտանց պահանջում 23 ուսուցիչների անձնագրերը, ուղղակի լրաբերի գործ է արել, մտքով էլ չի անցել հարցնել, թէ ինչո՞ւ են իր ղեկավարած դպրոցի 23 աշխատակիցների անձնագրերը պահանջում ու չեն պահանջում տաք հագնվել:

 

Ի զարմանս մարզպետարանի իրավաբանի եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հայտնում եմ, որ ես եւ հիշյալ բողոքով հանդես եկած մյուս մանկավարժները լավատեղյակ ենք, որ մենք մարզպետարան չենք դիմել Շիրակի մարզպետարան՝ ելումուտի վիզա ստանալու համար, մարզպետարան չենք դիմել մեր անձնագրերում Հայաստանից ելքի թույլտվության կամ անձնագրի գործողության ժամկետը երկարացնելու խնդրանքով, մարզպետարանում մաքսազերծելու համար ներկրած ապրանք նույնպես չունենք, չենք դիմել անգամ նոր անձնագիր ստանալու խնդրանքով եւ, որ մարզպետարանի շենքը սահմանապահ անցակետի բոլորովին նման չէ: Այնպես, որ իրավաբանը մեր անձնագրերը մոտիկից տեսնելու համար ստիպված կլինի վարչարարական եւ իրավագիտական այլ գյուտեր անել: Իսկ այդ անելիս, պիտի հաշվի առնի, որ մեր աշխատանքային պայմանագրերում իր մի բանավոր ու միջնորդված պահանջով իրեն անձնագրեր ներկայացնելու պարտականություն չունենք ստանձնած: Համանման ապօրինի պահանջների շարունակման դեպքում հազիվ թե այսօրինակ հայտարարությամբ բանն ավարտենք: 

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ,

Կրթության ասպարեզ ՀԿ նախագահ Ռուզան Մովսիսյան

 

Ավելի վաղ.

 

13 փետրվարի 2008

Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահի առաջին հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/13.2.2009-19thschool-1.htm

 

17 փետրվարի 2008

Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահի երկրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/17.2.2009-19school-2.htm

 

20 փետրվարի 2008

Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահի երրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/20.2.2009-19school-3.htm

 

24 փետրվարի 2008

Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահի չորրորդ հաղորդագրությունը.

http://www.asparez.am/news/news2009feb/24.2.2009-19school-4.htm


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter