Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ Ը-ն այլեւս ներքին օմբուդսմեն ունի

 

13 | 01 | 2008 | 11:00 | Լուր            Ըստ ԳԱԼԱ ՀԸ լուրերի www.galatv.am

 

Հեռուստատեսային օմբուդսմեն ԳԱԼԱ-ում

 
ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից կիրառվելու է դեռեւս հեռուստադիտողի համար աննախադեպ մի պրակտիկա, այսուհետ հեռուստաընկերության գործունեությունը վերահսկելու է ներքին օմբուդսմենի ինստիտուտը: Սա միջազգային փորձից վերցրած մի մոդել է, որին անծանոթ է հայ հեռուստադիտողը:

ԳԱԼԱ-ի եթերով հեռարձակված հեռուստաարտադրանքի վերաբերյալ մարդկանց կարծիքների եւ դիտարկումների հիման վրա օմբուդսմենը պարբերաբար կհրապարակի արդյունքները: Գաղափարը միտում ունի հեռուստատեսությունն ավելի հանրայնացնել: Այսուհետ ԳԱԼԱ հեռուստաընկերության գործունեության եւ վերահսկողության գործում կներգրավվի նաեւ հեռուստադիտողը: Երեւույթը աննախադեպ է մեր հեռուստապատմության մեջ:
 
Հանրության ակտիվ զանգվածի անմիջական մասնակցությամբ կդիտարկվի ընկերության աշխատանքը: Այն համակարգելու է օմբուդսմենը՝ Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նա անմիջական եւ հեռախոսային մշտական կապ պահպանելով հեռուստադիտողների հետ, նրանց դիտողությունները, կարծիքներն ու ցանկությունները ուսումնասիրելուց հետո հանրությանը հաշվետվության կներկայացնի: Հանրությունը կունենա հնարավորություն ազդելու հեռուստաընկերության գործունեության վրա, եւ հեռուսռաընկերությունը հանրայնացնելու գործում,-նշում է հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը: ԳԱԼԱ հեռուստաընկերությունում Օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հիմքում անաչառությունն է: Ի տարբերության միջազգային փորձի, որտեղ հեռուստաընկերության հիմնադիրը վճարում է օմբուդսմենին, ԳԱԼԱ ՀԸ օմբուդսմենը անկախ է լինելու եւ չի ֆինանսավորվելու ԳԱԼԱ-ի կողմից: Հեռուստատեսության օմբուդսմենը ստեղծելու է հեռուստատեսություն-հանրություն-ստեղծագործական խումբ կապը: Ստեղծագործական խմբի վրա ազդեցությունը կլինի այնքան, որքան կցանկանա ինքը՝ հեռուստադիտողը: Հանրայնացնել հեռուստաընկերությունը, նշանակում է հաշվի նստել հեռուստադիտողի կարծիքի հետ,-նշում է հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը, եւ դա իրականություն կդառնա միայն հեռուստալսարանի անմիջական եւ ակտիվ մասնակցության դեպքում: Նորաստեղծ այս գործում կարեւորվում է հանրության կարծիքը, այստեղ յուրաքանչյուր հեռուստադիտող օմբուդսմեն է, որը կարող է իր տեսակետը արտահայտել մեր եթերով հեռարձակվող ցանկացած թողարկման վերաբերյալ, եւ թելադրել իր պահանջները: Այս նախաձեռնությունը ժողովրդին հնարավորություն կտա ներգրավվել հեռուստատեսության աշխատանքների մեջ եւ իր ազդեցությունն ունենալ եթերի ձեւավորման գործում:
 
Լիզա Գասպարյան, ԳԱԼԱ Նյուս

 

Ծանոթություն ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի.

 

Վահան Թումասյանը հասարակական-քաղաքական գործիչ է, ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է, ԳԱԼԱ ՀԸ դեմ Հայաստանի իշխանական մի շարք գերատեսչությունների եւ մարմինների (ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն, ՀՀ ԿԱ ՀՊԾ Օպերատիվ հետախուզական վարչություն, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային կառույց, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, Գյումրու քաղաքապետարան, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդվարդ |Նահապետյան, ՀՀ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյան եւ այլք) սանձազերծած վարչական պատերազմի մեկարկին Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի երեք համակարգողներից մեկն էր մինչեւ այդ շտաբի գործունեության դադարեցումը, 2008 թվի հոկտեմբերի  26 ին Գյուրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամության թեկնածու էր, որի հավաքած քվեների մոտ կեսը տեղամասային հանձնաժողովների դիտավորյալ եւ/ կամ անփույթ աշխատանքի պատճառով հաշվվեցին այլ թեկնածուների օգտին, ինչի արդյունքում նա չդարձավ Գյումրու ավագանու անդամ:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter