Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀԱՄԱՍ դիմադրությունը զորացնելու է իսլամական արմատականների դիրքերը արաբական երկրներում

 

18 | 01 | 2008 | 22:00 | Տեսակետ

 

Վերլուծաբանները համոզված են, որ Իսրայելի պատերազմը Գազայի դեմ ավելացրել է համակրանքը Համաս-ի նկատմամբ, և հակառակ իր կորուստներին, նպաստել նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը: Արաբական երկրների ժողովուրդներին խիստ զայրացրել է արաբական պետությունների կրավորական և անտարբեր կեցվացքը, ինչից նրանք սկսել են առավել համակրել Պաղեստինի իսլամական շարժման-ը (ՀԱՄԱՍ-ին), եւ ընդհանրապես, տարածաշրջանում իսլամ արմատականների նկատմամբ, որոնց զորացումը ինքնին տկարացնելու է պանարաբական եւ ազգայնական հոսանքները:

 

Եգիպտացի վերլուծաբան Զիա Ռուշվանի կարծիքով Համաս-ի հեղինակությունն այսօր գտնվում է գագաթնակետին, իսկ Իսրայելը մինչ այժմ ոչ միայն չի հաջողել իր ռազմական և քաղաքական նպատակներում, այլեւ նույնիսկ ձախողվել է քարոզչական առումով:

 

Արաբ մասսաների վրա մեծ ազդեցություն է գործել Գազայից ստացվող ամենօրյա լուրերը, որ պաղեստինցի զոհերի թիվն արդեն անցել է հազարը, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, իսկ շուրջ մեկ երրորդը` մանուկներ, ինչպես նաև կան հազարավոր վիրավորներ:

 

Վերլուծաբան Աբդուլազիզ Ալ-Սազարը, որը Դուբայում ղեկավարում է վերլուծական մի հաստատություն, նույնպես համոզված է, որ Իսրայելի գործողությունը Գազայում նպաստելու է իսլամական կազմակերպությունների դիրքերի ամրապնդմանը, որոնք արդեն իսկ նվաճել են արաբ երկրների ընդիմադիր թևերի ղեկավարությունը:

 

Եթե Իսրայելի նպատակն արաբական երկրների իշխանությունների դիրքերի տկարացումն ու քայքայումն էր և Մահմուդ Աբբասի կողմից գլխավորվող Պաղեստինի Ազատագրության կազմակերպության թուլացումը, պետք է ասել, որ հասել է իր նպատակին, սակայն վերջին կես դարվա փորձերը ապացուցել են, որ պաղեստինյան հարցը ոչ ռազմական լուծում ունի և նույնիսկ ոչ քաղաքական, եթե այդ լուծումը անտեսում է պաղեստինցի ժողովրդի ինքնիշխան ապրելու իրավունքը:

 

Գազայի պատերազմը և հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի անզորությունը նույնպես ապացուցեց, թե անվտանգության հարցերում որքանով կարելի է վստահել և ապավինել միջազգային երաշխիքներին, ինչը կեսական է իմանալ նաև մեզ` հայերիս:

 

Ա.Մ.Հովհաննիսյան

Աթենք, 15.01.2009


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter