Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵԽԽՎ հերթական` 1643 բանաձեւը Հայաստանի մասին

   աղբյուրը www.a1plus.am

 

29 | 01 | 2009 | 23:50 | Եվրոպան շարունակում է անկումը

 

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎ ԹԻՎ 1643 (2009). Վեհաժողովի 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերի կատարումը Հայաստանի կողմից

 

 

1. Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձևի (ընդունվել է 2008 թ. հունիսի 25-ին) կատարման մասին 1620 (2008) բանաձևում Խորհրդարանական վեհաժողովն անբավարար էր համարել առաջընթացը` չնայած այն քաղաքական կամքին, որ դրսևորել էին Հայաստանի իշխանությունները 2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած ճգնաժամից հետո` 2008 թ. ապրիլի 17-ին ընդունված 1609 (2008) բանաձևում թվարկված պահանջների կատարման ուղղությամբ: Ուստի, Վեհաժողովը մի շարք կոնկրետ պահանջներ էր ուղղել Հայաստանի իշխանություններին և որոշել 2009 թ. հունվարյան նստաշրջանի ընթացքում դիտարկել Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ կատարված չլինեն 1609 և 1620 բանաձևերում նշված պահանջները:
 

2. Ինչ վերաբերում է 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն ապահովելու պահանջին, Վեհաժողովը ողջունում է 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը Հայաստանի Նախագահի կողմից 2008 թ. հոկտեմբերի 23-ին` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից համապատասխան առաջարկ ներկայացնելուց հետո: Վեհաժողովը նաև ողջունում է նշված խմբի աշխատանքին լիարժեքորեն մասնակցելու` ընդդիմության որոշումը:
 

3. Այնուհանդերձ, Վեհաժողովն ընդգծում է, որ Հայաստանի հանրության տեսակետից նշված խմբի վստահելիությունը վերջին հաշվով կախված կլինի խմբի աշխատանքների իրականացման ձևից և խմբի համար բոլոր մակարդակների համապատասխան պետական մարմինների ունեցած տեղեկատվության հասանելիության հանգամանքից: Ուստի, Վեհաժողովը.
 

3.1. Կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին` ձեռնպահ մնալ նշված փաստահավաք խմբի աշխատանքը քաղաքականացնելուց և այդ աշխատանքին միջամտելուց,
 

3.2. Կոչ է անում Հայաստանի իշխանություններին` ապահովել փաստահավաք խմբի հետ հնարավորինս լիարժեք համագործակցություն և նշված խմբին տեղեկատվության ամբողջական տրամադրում բոլոր պետական մարմինների և պաշտոնյաների կողմից անխտիր` ներառյալ այն պաշտոնյաների, ովքեր 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններից ի վեր պաշտոնաթող են եղել կամ փոխարինվել: Փաստահավաք խմբին պետք է թույլատրել ստանալ անհրաժեշտ ցանկացած պարզաբանում 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների առնչությամբ անձանց ձերբակալման, քրեական հետապնդման և նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռների արձակման վերաբերյալ:
 

4. Վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ մինչև վերջին պահը Հայաստանի իշխանություններն ընդամենը սահմանափակ առաջընթաց էին արձանագրել Վեհաժողովի կողմից ավելի վաղ` 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերում արտահայտած պահանջների կատարման առնչությամբ, որոնք վերաբերում էին 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց ազատ արձակմանը: Վեհաժողովը, մասնավորապես, հարկ է համարում նշել, որ, հակառակ Վեհաժողովի պահանջների.
 

4.1. Զգալի թվով քրեական գործեր և մեղադրական դատավճիռներ հիմնվել են բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա` առանց որևէ էական լրացուցիչ հիմնավորող ապացույցների,
 

4.2. Շատ սահմանափակ է եղել կարճված այն քրեական գործերի թիվը, որոնցով առաջադրված է եղել Հայաստանի քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներով նախատեսված մեղադրանք:
 

5. Վեհաժողովը նշում է, որ բարձրաձայնվել են կասկածներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների հիման վրա առաջադրված մեղադրանքի բնույթի, ինչպես նաև 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածների նկատմամբ իրականացված դատական վարույթների վերաբերյալ: Ուստի, Վեհաժողովը գտնում է, որ զգալի թվով անձանց, հատկապես` Քրեական օրենսգրքի 225-3 և 300 հոդվածների հիման վրա ներկայացված մեղադրանքները և բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա հիմնված մեղադրանքը նման պայմաններում կարող են քաղաքական շարժառիթներ ունենալ: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է այս իրավիճակի հետևանքներով, եթե դրանք չշտկվեն:
 

6. Վեհաժողովը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի 2009թ. հունվարի 22-ի որոշումն Ազգային ժողովում աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը պետք է Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների (մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների հանձնակատարի) հետ համագործակցությամբ մեկամսյա ժամկետում մշակի Հայաստանի քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխություններ` լուծելու այդ հոդվածների իրավական թերությունները, որոնք նշվել են, ի թիվս այլոց, Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, և նշված հոդվածները համապատասխանեցնելու Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Վեհաժողովը նաև հարկ է համարում հիշատակել Ազգային ժողովի նախագահի հավաստիացումներն առ այն, որ նշված փոփոխություններն Աշխատանքային խմբի աշխատանքների ավարտից հետո մոտավորապես մեկամսյա ժամկետում կընդունվեն և վավերացման նպատակով կուղարկվեն Հայաստանի Նախագահին: Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, օրենքի ցանկացած դրական փոփոխություն հետադարձ կիրառություն կստանա այն մեղադրանքների նկատմամբ, որը ներկայացվել է 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց:
 

7. Վեհաժողովը համարում է, որ Ազգային ժողովի նախագահի այս նախաձեռնությունը, թեև` ուշացած, սակայն ազդակ է, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են` քայլեր ձեռնարկելու 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց վիճակի վերաբերյալ Վեհաժողովի մտահոգություններին լուծումներ տալու ուղղությամբ:
 

8. Վեհաժողովը ողջունում է Հայաստանի Նախագահի շնորհած ներումների աճող թիվը, որն այսօրվա դրությամբ հասել է 28-ի, և նշում, որ ներկայումս քննարկվում են այլ դիմումներ ևս: Վեհաժողովն ակնկալիք է հայտնում, որ այս գործընթացը կշարունակվի` առանց տեմպի դանդաղման: Այնուհանդերձ, Վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ իշխանությունները դեռևս չեն օգտագործել իրենց հասանելի իրավական բոլոր մյուս միջոցները, ինչպիսիք են համաներումը, ներումները կամ մեղադրանքից հրաժարվելը, որպեսզի ազատ արձակեն այն անձանց, ովքեր ազատությունից զրկվել են 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ, և անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դիտավորությամբ կարգադրել, օգնել կամ դրդել նման գործողությունների կատարմանը: Ուստի, Վեհաժողովն իշխանություններին կոչ է անում այս առնչությամբ դիտարկել առկա այլ բարենպաստ տարբերակներ:
 

9. Այս հանգամանքներում Վեհաժողովը շարունակելու է Վեհաժողովի նախկին պահանջներին համահունչ գնահատել 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց խնդիրը լուծելու Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը:
 

10. Վեհաժողովը գոհունակություն է հայտնում մի շարք այլ ոլորտներում, մասնավորապես` լրատվամիջոցների, ընտրական օրենսդրության և դատաիրավական ոլորտներում Վեհաժողովի պահանջներին համահունչ բարեփոխումներ նախաձեռնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերի առնչությամբ և կոչ անում իշխանություններին շարունակել նշված ոլորտներում Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների հետ ձևավորված համագործակցությունը: Լրատվամիջոցների բազմակարծության և ազատության առնչությամբ, մասնավորապես, Վեհաժողովը.
 

10.1. Ողջունում է այն առաջարկները, որոնք արվել են նպատակ հետապնդելով ապահովել Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների անկախությունը, և կոչ է անում իշխանություններին լիովին իրագործել այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից մոտ ապագայում ներկայացվելիք առաջարկությունները,
 

10.2. Ի գիտություն է ընդունում Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հեռարձակման հաճախականությունների բոլոր մրցույթները չեղյալ են հայտարարվում մինչև 2010 թվականը, երբ ավարտված կլինի թվային հեռարձակման ներդրումը Հայաստանում: Կանխակալ կարծիք չհայտնելով այս որոշման հիմնավորվածության վերաբերյալ, Վեհաժողովն ընդգծում է, որ թվային հեռարձակման ներդրման տեխնիկական պահանջները չպետք է օգտագործվեն իշխանությունների կողմից Վեհաժողովի պահանջներին համահունչ հեռարձակման լիցենզիաների տրամադրման բաց, արդար և թափանցիկ մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու նպատակով:


11. Չնայած այս ոլորտում վերջերս արձանագրված դրական զարգացմանը, Վեհաժողովը դեռևս դժգոհ է և լրջորեն մտահոգված այն անձանց վիճակով, ովքեր ազատությունից զրկվել են 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ և, հնարավոր է` ձերբակալվել և դատապարտվել են քաղաքական շարժառիթներով: Այնուհանդերձ, Վեհաժողովը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները վերանայելու` Ազգային ժողովին վերջին նախաձեռնությունը, շնորհված ներումների թիվը և անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն անցկացնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը պետք է ընկալել որպես նշան, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են` կատարելու Վեհաժողովի 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերում տեղ գտած պահանջները: Ուստի, Վեհաժողովը` Ընթացակարգի կանոնների 9-րդ կետի 3 և 4.c պարբերությունների համաձայն, այս փուլում որոշում է չկասեցնել Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների քվեարկելու իրավունքը: Վեհաժողովը որոշում է շարունակել հետևել խնդրին և առաջարկում իր Մոնիտորինգի հանձնաժողովին հաջորդ նիստի ընթացքում` նախքան 2009 թ. ապրիլյան նստաշրջանը, ուսումնասիրել այս և նախորդ բանաձևերի կատարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռք բերած առաջընթացը և, ելնելով իրավիճակից, առաջարկել Վեհաժողովի կողմից իրականացվելիք լրացուցիչ միջոցառումներ:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter