Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը

 

30 | 01 | 2009 | 21:50 | Եվրոպայի շարունակական անկման մասին

2008-ի հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հերթական բանաձեւն ընդունեց Հայաստանի իրավիճակի մասին` Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնախմբի 2008-ի դեկտեմբերի 17-ի բանաձեւի նախագծի հիման վրա: Նոր բանաձեւը, ըստ էության, կտրուկ տարբերվում է դեկտեմբերի 17-ի նախագծից` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կողմից ներկայացված փոփոխությունների շնորհիվ: Մասնավորապես, բանաձեւի նախագծում օգտագործվում էր քաղաքական բանտարկյալներե ձեւակերպումը, որը բանաձեւում փոխարինվել է շատ ավելի հեղհեղուկ ձեւակերպումով: Նախագիծը նաեւ առաջարկում էր Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, եթե հունվարի կեսերին Հայաստան կատարած այցելությունից հետո համազեկուցողները էական առաջընթաց չգրանցեն: Այս դրույթը նույնպես տեղ չէր գտել բանաձեւում, քանի որ համազեկուցողները Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնախմբին եւ Վեհաժողովին ներկայացրել են, որ Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել:

 

Ցավում ենք, որ Մոնիտորինգի հանձնախմբի եւ Վեհաժողովի պատվիրակների քվեարկությունը տեղի է ունեցել այդ վերջին տեղեկությունների հիման վրա, որը ամբողջությամբ չէ, որ համապատասխանում իրականությանը: Այս առաջարկությունների ջատագովները, որոնք ելույթ ունեցան Վեհաժողովում Հայաստանի մասին քննարկումների ժամանակ, մասնավորապես հիմնվում էին 2008-ի դեկտեմբերի 17-ից հետո 28 բանտարկյալի ազատ արձակման փաստի վրա, որոնց թվում էին նախագահի հրամանագրով 2008-ի հունվարի 24-ին ներման արժանացած 16 անձինք: Խնդիրն այն է, որ այդ 16 բանտարկյալներից 14-ը քրեական հանցագործներ են, որոնք ընդդիմության կողմից ճանաչված քաղբանտարկյալների ցուցակում չեն եղել: Կարեւոր է նաեւ այն, որ այդ ընդարձակ ցուցակով ներումները շնորհվել են Մոնիտորինգի հանձնաժողովի հանդիպումից երկու օր առաջ` շաբաթ օրը, այն նկատառումով, որ տվյալ տեղեկությունը ճշգրտելու ժամանակ չլինի: Համազեկուցողները եւ ելույթ ունեցողներից շատերը որոշեցին անվերապահորեն ընդունել Հայաստանի իշխանությունների՝ ապակողմնորոշիչ այս քայլը, ինչը եւ հիմք հանդիսացավ 2008-ի դեկտեմբերի 17-ի բանաձեւի մեջ տվյալ փոփոխությունները մտցնելու համար: Զարմանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ համազեկուցողները մեծ գովասանքի արժանացրեցին ներման այդ փաստը` առանց հաշվի առնելու այն, որ խնդրագրեր ստորագրած անձանցից շատերը, ովքեր իսկապես քաղբանտարկյալներ էին, խնդրագրերը ստորագրել են ճնշման տակ: Ըստ էության, դեռեւս 58 քաղբանտարկյալ այս պահին գտնվում է անազատության մեջ, հետեւաբար` շատ դժվար է ընդունել այն փաստը, որ առաջընթաց է գրանցվել:

 

Երկրորդ ուշագրավ փաստարկը, որը ներկայացվեց բանաձեւի մեջ փոփոխություն մտցնելու համար, այն էր, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական ցանկություն են դրսեւորել, իբր, վերանայելու ՀՀ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 225 եւ 300 հոդվածները: Մենք խորապես մտահոգված ենք, որ սա Հայաստանի իշխանությունների խաբեության հերթական փորձն է, ինչը հեռու չէ իրականությունից՝ հաշվի առնելով նախկինում նրանց դրսեւորած գործելաոճը: Ելնելով մեր նախկին փորձից` վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները դիմել են այդ քայլին` ժամանակ շահելու եւ խնդրի լուծումից խուսափելու նկատառումներով: Հուսով ենք, որ համազեկուցողները հստակ երաշխիքներ են ստացել Հայաստանի իշխանություններից այն մասին, որ հետ չեն կանգնի իրենց խոստումից:

 

Եթե անգամ նման երաշխիքներ տրվել են, ապա միեւնույն է, Հայ ազգային կոնգրեսը դեռեւս որոշակի մտահոգություններ ունի: Ավելի ստույգ, քաղբանտարկյալներից շատերը դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Արդյո՞ք դա նշանակում է, որ այլ հոդվածներով դատապարտվածները ուշադրությունից դուրս են մնալու: Արդյո՞ք դա նշանակում է, որ 225 ու 300 հոդվածների վերանայման` Հայաստանի իշխանությունների խոստման պատճառով պետք է մոռանալ բանտերում քաղբանտարկյալների հանդեպ տեղ գտած բռնությունների փաստերը, ինչն ընդունում են անգամ Հայաստանի իշխանությունները: Չպետք է մոռանալ, որ 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած` ժողովրդավարության նվազագույն չափանիշներին ներկայացվող պահանջները չէին սահմանափակվում միայն քաղբանտարկյալների խնդրով: Համազեկուցողները մեկ բառ անգամ չասացին Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներում տիրող օրուելյան վիճակի կամ հավաքների անցկացման վրա դրված խիստ սահմանափակումների մասին` խնդիրներ, որոնց անդրադարձ է եղել բոլոր բանաձեւերում:

 

Վերջապես, մենք մտահոգված ենք համազեկուցողների աշխատանքում թափանցիկության բացակայությամբ, ինչն արտահայտվում է ընդդիմության հետ շփումներ ունենալու դժկամությամբ: Եթե նրանք հանդիպած լինեին ընդդիմության հետ, ապա իրենց փոփոխությունները նախապատրաստելուց առաջ ավելի ուշադիր եւ հանգամանալից կկարողանային ստուգել ունեցած տեղեկությունների իսկությունը՝ նկատի առնելով մյուս կողմի կարծիքը Հայաստանի ներքին հակամարտության հարցում: Սակայն նրանք դա չարեցին, եւ մենք հավատում ենք, որ դրա հետեւանքով այս զեկույցի որակը, հետեւաբար նաեւ` Վեհաժողովի վստահելիությունը, զգալիորեն խաթարվել են:

 

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս իրավիճակը պետք է առաջիկայում շտկվի, ինչը պահանջում է Վեհաժողովի բոլոր համապատասխան կառույցների եւ քաղաքական խմբերի ներգրավվածությունն ու աշխատանքը:

 

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter