Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պարզաբանումներ եւ անպատասխան հարցերի մի փունջ Գլենդել Հիլզ ՓԲԸ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության հունիսի 25-ի մամլո հաղորդագրության առթիվ

 

21 | 07 | 2009 | 21:00 | Մամլո հաղորդագրություն

 

Տեսնես ինչո՞ւ աշխատանքից  չեն ազատում աշխատանքում 70 տոկոսով թերացած շինարարներին:

 

Հունիսի 25-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներին էր տարածել Գյումրու Մուշ-2 թաղամասում 2 ամիս աշխատած եւ աշխատանքը թողած շինարարների բողոքը գործատուի կողմից պայմանագրի պայմանների խախտման մասին, Գլենդել Հիլզ ՓԲԸ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից ստացավ պատասխան մամլո հաղորդագրություն, որում բերվում են մի շարք մեկնաբանություններ, ինչն այդ հաղորդագրության հեղինակները հավակնում են հերքում կոչել:

 

Պատասխան հաղորդագրությունում ասվում է. (Պայմանագրի-ԺԱԱ)... 4.1 կետի առնչությամբ իրականությունը հետեւյալն է. պայմանագրով նշված ամբողջ գումարն աշխատակցին վճարվում է այն դեպքում, եթե վերջինս կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքի ծավալն ամբողջությամբ: Հակառակ դեպքում` նրա աշխատանքի համամասնական բաժինն է վճարվում (կատարվել է աշխատանքի 40 տոկոսը, վճարվում է աշխատավարձի նույնքան տոկոսը): ...: Այս մտքերը, որքան էլ անակնկալ կլինի հաղորդագրության հեղինակների համար, բողոքող շինարարների համանման պայմանագրերի բոլոր 4 էջերից որեւէ մեկի որեւէ անկյունում կամ պարբերությունում չկան, այսինքն` վերոհիշյալ պարբերությունը (աշխատանքի դիմաց համամասնորեն վճարման սկզբունքը) շինարար բանվորների եւ արհեստավորների հետ կնքված պայմանագրի միակողմանի եւ կամայական մեկնաբանություն է: Իսկ պայմանագրերի որեւէ մեկնաբանության առանձնահատուկ որեւէ իրավունք պատշաճ լինելու համար հարկ է, որ այդ իրավունքը ամրագրված լինի նույն պայմանագրում կամ այդ պայմանագրի մաս կազմող որեւէ հավելվածում, ինչպիսին այս դեպքում չկա: Սա նշանակում է, որ ոչ շինարարների հետ պայմանագրեր կնքած Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն ՓԲԸ-ն, եւ ոչ, առավելեւս, պայմանագրում որեւէ կողմ չհանդիսացող եւ չհիշատակված Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն օժտված չեն խնդրո առարկա պայմանագրի մեկնաբանման գերակա իրավունքով, կամ այս իրավաբանական անձինք ու նրանց վարչությունները հիշյալ պայմանագրերի մեկնաբանության իրավունքն ունեն այնքան, որքան եւ պայմանագրի կողմ հանդիսացող շինարար բանվորը կամ վարպետը:

 

Պայմանագրերում աշխատանքային պլաններ չկան նախանշված, չկան աշխատանքային ծավալներ, կատարվելիք աշխատանքների քանակական ակնկալելիք ցուցանիշներ, դրա փոխարեն պայմանագրում նշված է, որ աշխատաժամանակը նորմավորված է, շաբաթական` 40 ժամ: Այս հանգամանքները ուղղակի նշանակում են, որ շինարարների հետ գործավարձային պայմանավորվածություն չկա, նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ժամավարձային են, իսկ սա լրացուցիչ անգամ բացառում է շինարարների աշխատավարձի չափը կատարված աշխատանքի չափից կախման մեջ դնելու հնարավորությունը:   

 

Պատասխան հաղորդագրությունում ասվում է. ...ինչպես նշված է պայմանագրում, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեզ մոտ շինարարությունում աշխատանքը ոչ թե ժամավճարով է, այլ գործավարձային: ...: Տպավորություն ունենք, որ մամլո հաղորդագրության հեղինակները անծանոթ են բողոքող շինարարների աշխատանքային պայմանագրերին. դրանցում գործավարձ կամ գործավարձային բառերը որեւէ հոլովմամբ չկան, ուղղակի իսպառ բացակայում են: Տեսնես ինչու են Գլենդել Հիլզ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից այսպես անխնա ապատեղեկացնում հանրությանը:

 

Պատասխան հաղորդագրությունում ասվում է. ...Այլ բան է, որ մեր ընկերությունը նախընտրում է աշխատանքի պահել պրոֆեսիոնալ և իրենց աշխատանքը 100 տոկոսով կատարող շինարարների, քանի որ ՀՀ կառավարության կողմից բնակարանաշինության ծրագրով մեր ընկերության առջև հստակ ժամկետներ են սահմանված, որոնց կատարումը, ինչպես նաեւ երկրաշարժից հետո 20 տարուց ավելի տնակներում ապրող անօթևաններին օր առաջ տաք ու հուսալի բնակարաններով ապահովելը մեզ համար ավելի կարևոր է, քան աշխատանքում թերացող, պլանային աշխատանքները չհասցնող մի քանի շինարարների քմահաճույքները:...: Ինչպիսի անձնուրաց սրտացավություն:

 

Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են բողոքող 13 շինարարներին երկու ամիս շարունակ աշխատանքով ապահովել, երբ, դատելով իրենց վճարած գումարներից (45.000-55.000-ական դրամ ամսական` 150.000-160.000-ական դրամի փոխարեն), նրանք լրջորեն թերակատարել են իրենց գործն ու աշխատանքային ծավալները: Ըստ պայմանագրի, եւ իրականում, շինարարները մինչեւ վճարովի աշխատանքի անցնելը եռօրյա աշխատանքային փորձաժամկետ են անցել: Դատելով այն հանգամանքից, որ նրանք շարունակել են աշխատել, փորձաժամկետը հաջողությամբ են հաղթահարել: Բայց հետո, ըստ հաղորդագրության հեղինակների, նրանք սկսել են հետզհետե թերանալ, պլանային աշխատանքները չկատարել, քմահաճույքներ ունենալ, մանավանդ` ...ինչ-որ տեղ ծուլանում են, ինչ-որ տեղ գլուխ պահում, ինչ որ-տեղ փորձը չի հերիքում..., արդյունքում, աշխատակիցների նկատմամբ ունեցած վճարման պարտավորությունների եւ իրական վճարումների հարաբերակցությունները, ըստ Գլենդել Հիլզ-ի մամլո հաղորդագրության, դառնում է այնպիսին, որ առանց բարդ հաշվարկների հասկացվում է, թե բողոքող շինարարները իրենց գործն արել են մոտավորապես  30 տոկոսի չափով, ուրեմն` թերակատարել են այսպես կոչված պլանը 70 տոկոսով: Նորից նույն հարցն է ծագում, ինչո՞ւ են այս թերացող աշխատողները մինչ օրս այդպես վնասաբեր-վնասաբեր պահվում աշխատանքի, չէ՞ որ ...ընկերությունը նախընտրում է աշխատանքի պահել պրոֆեսիոնալ և իրենց աշխատանքը 100 տոկոսով կատարող շինարարների, , եւ ...երկրաշարժից հետո 20 տարուց ավելի տնակներում ապրող անօթևաններին օր առաջ տաք ու հուսալի բնակարաններով ապահովելը մեզ համար ավելի կարևոր է... : Տեսնես ինչու՞: Համարյա տարակույս չունենք, որ Գլենդել Հիլզ-ի հաջորդ հաղորդագրության մեջ եւս մի քանի սրտաճմլիկ միտք կլինի ... գործազրկության ճիրաններում մաքառող գյումրեցիներին հո չէի՞նք կարող այդպես անմարդկայնորեն վռնդել աշխատանքից, ավելի լավ է այս տարվա աշխատանքները երեք տարուց ավարտենք, քան թե պլանը 30 տոկոսով կատարողներին աշխատանքից ազատեինք..., մոտավորապես, մի քիչ ավել մի քիչ պակաս:

 

Իսկ աշխատանքային պայմանագրի 2.1.5 կետն ասում է. Աշխատանքային պարտականությունները կատարել անձամբ, անթերի, բարձրորակ եւ սահմանված նորմերի համապատասխան: Այն չկատարելու դեպքում կվերանայվի սույն պայմանագրի չորրորդ կետում սահմանված աշխատավարձի դրույքաչափը: Աշխատանքի ծավալի 20 տոկոս շեղման դեպքում առանց նախազգուշացման աշխատողը կհեռացվի աշխատանքից:: Այս մարդկանց դեպքում շինարարների հետ կնքված պայմանագրերն ու դրույքաչափերը չեն վերանայվել, չկա որեւէ նման փաստաթուղթ, այս մարդկանց որեւէ նկատողություն չի հայտնվել, մանավանդ` գրավոր, նրանցից որեւէ մեկին գրավոր նկատողությանը ծանոթացման համար ստորագրել չեն տվել որեւէ փաստաթղթի տակ, այսինքն չկա որեւէ ապացույց այն բանի, որ ընկերության դեմ բողոքող 13 շինարարները կամ նրանցից որեւէ մեկը իրականում թերացել են իրենց աշխատանքները կատարելիս: Եւ վերջապես, եթե այս մարդիկ 70 տոկոսով թերացել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, ինչո՞ւ մինչ օրս գործատուն չի օգտվել իր կնքած ու ստորագրած պայմանագրի 2.1.5 կետի իրավունքից` աշխատանքից չի ազատել անբարեխիղճ աշխատակիցներին: Մանավանդ, Գյումրիում աշխատանքի կարիք շատերն ունեին եւ նրանց տեղը թափուր չէր մնա ոչ մի դեպքում, ու ինչպես ասվում է հերքման տեքստում. ... եւս 1000  մարդ մեր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ակնկալում::

 

Գլենդել Հիլզ-ի հաղորդագրությունում ասվում է, թե ...3.1 կետով սահմանված աշխատանքային ժամերի սահմաններում աշխատանքն ավարտելը պայմանավորված է շինարարական խմբի պրոֆեսիոնալիզմով: Կան խմբեր, որոնք նույնիսկ ժամը 17.00-ին են ավարտում աշխատանքը, բայց այն խմբերը, որոնք ինչ-որ տեղ ծուլանում են, ինչ-որ տեղ գլուխ պահում, ինչ որ-տեղ փորձը չի հերիքում և չեն հասցնում իրենց պլանային աշխատանքը կատարել իրենց նախընտրած ժամում, ապա խնդիրն իրենց ավելի պակաս պրոֆեսիոնալիզմի մեջ պիտի փնտրեն բողոքողները:...: Զվարճալի պատկեր է ստացվում, հաղորդագրություններում եւ հարցազրույցներում շշմեցուցիչ շինարարության տեմպերի եւ արդյունքների մասին ենք լսում, ամեն ինչ փայլուն է, տեմպերը` պլանային, ժամկետները` հաղթահարելի, բայց մեկ էլ հենց 13 շինարար բողոքում են ու աշխատանքից ելնում, պարզվում է, որ կան խմբեր, ...որոնք ինչ-որ տեղ ծուլանում են, ինչ-որ տեղ գլուխ պահում, ինչ որ-տեղ փորձը չի հերիքում և չեն հասցնում իրենց պլանային աշխատանքը կատարել իրենց նախընտրած ժամում... : Իսկ եթե ծուլացողները հանկարծ շատ են ծուլանում, կարելի՞ է, որ նրանք մինչեւ լուսաբաց աշխատեն, որ պլանը կատարեն, ասենք մինչեւ առավոտյան ժամը 6-ը, ապա տեղում քնեն մինչեւ ժամը 8-ը, ապա լվացվեն ու անցնեն գործի: Իսկ եթե շատ ավելի են ծուլանո՞ւմ: Այսպիսով Գլենդել Հիլզ-ը ընդունում է, որ մի քանի շինարարական խմբեր աշխատել են շաբաթական ավելի ու շատ ավելի քան 40 ժամն է: Աշխատանքի տեսչությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել այս փաստին: Իսկ հենց ուշադրություն դարձրեց, լավ կլինի, որ շինարարական կազմակերպությունները պատրաստ ունենան աշխատակիցների աշխատանքի հաճախման եւ աշխատավայրը թողնելու մասին ստորագրություններով եւ աշխատաժամերի նշումներով լի այն փաստաթղթերը, որ ավանդաբար տաբել են կոչում, եթե իհարկե աշխատանքային օրենսդրությունը Գյումրու աշխարհագրական տարածքում եւ իրենց համար ընդունելի է:

 

Շիրակի մարզի շահերի պաշտպանության հակակոռուպցիոն կենտրոնը շա~տ է ողջունում, որ ...Գլենդել Հիլզը ողջունում է շինարարների` սեփական իրավունքները իրավական հարթությունում պաշտպանելու նախաձեռնությունը:: Բարեբախտաբար, շինարարները տեղյակ են, որ յուրաքանչյուր պայմանագիր ունեցող շինարար կարող է դիմել դատարան` լրատվամիջոցներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով մոլորեցնելու փոխարեն: Մեզ դիմած շինարարները հաստատ են դիմելու դատարան, լրատվամիջոցներին իրականությանը ճշգրտորեն համապատասխանող տեղեկություններով իրազեկելու հետ մեկտեղ:   

 

Հետգրություն

Գյումրու Մուշ-2 թաղամասում աշխատած եւ այլեւս ոչ մի գնով աշխատել չկամեցող շինարարների հետ կապված այս պատմությունը եզակի է առայժմ, չնայած մեր ունեցած բազմաթիվ անստորագիր ահազանգերին: Այս 13 շինարարների մեծ մասը մի քանի տասնյակ տարիների շինարարական աշխատանքների փորձառություն ունեցող մարդիկ են, որոնք հուսահատ են դիմել մեզ, որովհետեւ գործատուի հետ խնդրի շուրջ բանակցությունները ապարդյուն են անցել: Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանը նույնպես փորձել է Գլենդել Հիլզ ՓԲԸ իրավաբանի հետ բանակցությունների միջոցով խնդրին լուծում գտնել, ինչը, սակայն, չի հաջողվել: 13 շինարարների հետ կապված այս պատահարը մեզ հուշում է, որ հարկավոր է աչալուրջ հսկողության տակ պահել Մուշ-2 թաղամասում ընթացող պետպատվերով շինարարության ընթացքն իր բոլոր հնարավոր մանրուքներով, ինչն էլ անելու ենք այսուհետ:  


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter