Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գլենդել Հիլզ ընկերության մամլո հաղորդագրությունը

 

03 | 07 | 2009 | 21:00 | Հաղորդագրություն

 

Շինարարները թերացել են, բայց բողոքու՞մ են

 

Ինչպես հայտնի է, Գլենդել Հիլզ ընկերությունը, խմբի անդամ ընկերությունների հետ միասին իրականացնում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը: Բնակարանների շինարարությունն ընթանում է լայն թափով, Գյումրիի Մուշ թաղամասի շուրջ 210 500 քմ տարածք զբաղեցնող շինհրապարակում արդեն վեր են խոյանում 22 շենքեր: Այսօր մեր ընկերության Գյումրիի շինարարությունում աշխատում է մոտ 700 շինարար, ևս 1000  մարդ մեր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ակնկալում: Այս տարվա ավարտին մեր ընկերությունը ՀՀ Կառավարությանը կհանձնի 1320 բնակարան: Մեր ընկերությունը հպարտությամբ է իրականացնում այս ծրագիրը եւ գովեստի բազում խոսքեր կարող է ասել գյումրեցի շինարարների մասին:

 

Եվ չնայած մեր ընկերության կողմից իրականացվող շինարարությունը բարեհաջող ընթանում է, այսօր Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի կողմից հաղորդագրություն է տարածվել մի քանի շինարարների բողոքի մասին, որում նշված կետերի հիմնավորվածությունը Գլենդել Հիլզ ընկերությունն ամբողջությամբ հերքում է:

 

Մասնավորապես.

 

4.1 կետի առնչությամբ իրականությունը հետեւյալն է. պայմանագրով նշված ամբողջ գումարն աշխատակցին վճարվում է այն դեպքում, եթե վերջինս կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքի ծավալն ամբողջությամբ: Հակառակ դեպքում` նրա աշխատանքի համամասնական բաժինն է վճարվում (կատարվել է աշխատանքի 40 տոկոսը, վճարվում է աշխատավարձի նույնքան տոկոսը): Այլ բան է, որ մեր ընկերությունը նախընտրում է աշխատանքի պահել պրոֆեսիոնալ և իրենց աշխատանքը 100 տոկոսով կատարող շինարարների, քանի որ ՀՀ կառավարության կողմից բնակարանաշինության ծրագրով մեր ընկերության առջև հստակ ժամկետներ են սահմանված, որոնց կատարումը, ինչպես նաեւ երկրաշարժից հետո 20 տարուց ավելի տնակներում ապրող անօթևաններին օր առաջ տաք ու հուսալի բնակարաններով ապահովելը մեզ համար ավելի կարևոր է, քան աշխատանքում թերացող, պլանային աշխատանքները չհասցնող մի քանի շինարարների քմահաճույքները:

 

Ի դեպ, չնայած պայմանագրով նախատեսված է տվյալ ամսվա աշխատավարձը վճարել մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, մինչ օրս չի եղել որևէ դեպք, որ աշխատավարձը վճարվի ավելի ուշ, քան հաջորդ ամսվա 2-ը: Սովորաբար աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամսվա հաջորդ աշխատանքային օրը:

 

Ինչ վերաբերում է աշխատավարձերը 10-20 հազարական դրամ մասնաբաժիններով վճարելուն, ապա մեր ընկերությունը դա անում է (երեքանգամյա մասնաբաժիններով) շինարարների բազմաթիվ խնդրանքերին ընդառաջելով, այն էլ` ավանսային կարգով, այսինքն մինչեւ աշխատանքի կատարելը, ոչ թե աշխատանքը կատարելուց հետո: Այնպես, որ այստեղ էլ բողոքելու տեղ չկա:

 

4.2 կետի վերաբերյալ իրականությունն էլ շատ պարզ է. մինչեւ հիմա գործատուի կողմից չի հաշվարկվել և վճարվել որևէ տույժ, քանի որ մինչև օրս գործատուի մեղքով աշխատավարձի ուշացման որևէ դեպք չի եղել: Փաստը նաեւ այն է, որ մինչև օրս այդ մասին անգամ մեկ դիմում չի եղել:

 

3.1 կետով սահմանված աշխատանքային ժամերի սահմաններում աշխատանքն ավարտելը պայմանավորված է շինարարական խմբի պրոֆեսիոնալիզմով: Կան խմբեր, որոնք նույնիսկ ժամը 17.00-ին են ավարտում աշխատանքը, բայց այն խմբերը, որոնք ինչ-որ տեղ ծուլանում են, ինչ-որ տեղ գլուխ պահում, ինչ որ-տեղ փորձը չի հերիքում և չեն հասցնում իրենց պլանային աշխատանքը կատարել իրենց նախըտրած ժամում, ապա խնդիրն իրենց ավելի պակաս պրոֆեսիոնալիզմի մեջ պիտի փնտրեն բողոքողները: Մենք այդ շինարարներին մաղթում ենք, որ շուտով կարողանան լրացնել պրոֆեսիոնալիզմի պակասը և հարմար աշխատանք գտնեն: Ինչպես նշված է պայամանգրում, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեզ մոտ շինարարությունում աշխատանքը ոչ թե ժամավճարով է, այլ գործավարձային: Ասվածը վերաբերում է նաեւ 3.3 կետի առնչությամբ շինարարների հնչեցված մտքին:

 

Աշխատանքների իրականացմանը հետևում է Գլենդել Հիլզ խմբի անդամ ընկերություններից մեկը` Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն ՓԲԸ-ն, որը հաջողությամբ է կատարում աշխատանքի իր հատվածը:

 

Իսկ իրենց իրավունքները իրավական հարթությունում պաշտպանելու շինարարների նախաձեռնությունը Գլենդել Հիլզ ընկերությունը ողջունում է. յուրաքանչյուր պայմանագիր ունեցող շինարար, եթե կատարել է իր պարտավորությունները, կարող է դիմել դատարան` լրատվամիջոցներին իրականաությանը չհամապատասխանող տեղեկություններով մոլորեցնելու փոխարեն:

 

Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter