Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի բաց նամակը ՀՀ Պաշտպանության նախարարին

 

03 | 07 | 2009 | 21:00 | Բաց նամակ

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

 

Բաց նամակ

 

Հարգելի պարոն նախարար,

 

Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապկցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ են հղվել:

 

Նշված նամակները, փաստորեն, ոչ մի արդյունք չեն տվել, Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակն ավելի է վատացել և նա ներկայումս հերթական անգամ գտնվում է Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալում:

 

2008 թվականի մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ԶՈՒ 75937 զորամաս` ժամկետային զինվորական ծառայության Ծնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում ախտորոշմամբ: Բժիշկ-մասնագետները նշված հիվանդության համար առաջարկել են երկու տեսակի բուժում.

 

1. ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բուժական ֆիզկուլտուրա, որը կապահովի ծնկահոդի մկանաջլային ապարատի պնդացումը

2. վիրահատական ջլամկանային պլաստիկա:

 

Աշոտ Ոսկանյանի հարազատները, այլ կազմակերպություններ Ձեզ բազմաթիվ նամակներ են հղել` զինծառայողի առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար:

 

Զինվորական ծառայության ընթացքում Աշոտ Ոսկանյանի նկատմամբ կիրառվել է բուժման առաջին տարբերակը, որը սակայն ոչ մի էական արդյունք չի տվել:

 

2009 թվականի մարտի 26-ին վիրահատել են Աշոտ Ոսկանյանին, կատարվել է աջ ծնկահոդի արթոսկոպիկ ռևիզիա, սանացիա: Ախտորոշվել է ծնկոսկրի խոնդրոմալացիա: Փաստորեն, վիրահատական ջլամկանային պլաստիկա կիրառելու փոխարեն իրականացվել է այլ վիրահատություն, որը որևէ արդյունք չի տվել, ավելին` Աշոտ Ոսկանյանի մոտ ցավերը գնալով ավելի հաճախակի են դարձել:

 

2009 թ. հունիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Փայտյանը գրությամբ Աշոտ Ոսկանյանի մորը տեղեկացրել է, որ 2009 թ. հունիսի 20-ին ՀՀ առաջատար մասնագետներ, ՎՕՎԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Վ.Պ. Այվազյանը, Էրեբունի ԲԿ-ի կլինիկայի ղեկավար, Բժշկական համալսարանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Չարչյանի կողմից Ա. Ոսկանյանը հետազոտվել է, ճանաչվել պիտանի ոչ շարային ծառայության համար և տեղափոխվել զինվորական ծառայության: Ընդ որում, Ա. Ոսկանյանի մորը հասցեագրված գրությանը կցված են ռուսերեն լեզվով փաստաթղթեր, որոնց ներքևում Ա. Ոսկանյանը հայերեն գրել է. ՙտեղեկացված եմ, որ առողջականով պիտանի եմ ոչ շարային ծառայության և պարտավոր եմ զորամաս անմիջապես այս պահից հետո՚ և ստորագրել: Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ հիվանդ երիտասարդին ստիպողաբար ծառայության ուղարկել, ինչը տվյալ երիտասարդի առողջական վիճակի պարագայում ոչ այլ կերպ, քան խոշտանգում, չի կարելի որակել:

 

Չնայած բժիշկների միջամտություններին, 2009 թվականի հուլիսի 1-ին, ինչպես հայտնել են Աշոտ Ոսկանյանի հարազատները, նրա ծնկի հատվածում առաջացել են բորբոքային պրոցեսներ, և Աշոտ Ոսկանյանին կրկին տեղափոխել են Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալ:

 

Վերը շարադրվածը վկայում է, որ չնայած Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի վատթարացմանը, պաշտպանության նախարարությունը ոչ մի հետևություն չի անում և հաշվի չի առնվում զինծառայողի կողմից ծառայության հետագա շարունակման անհնարինությունը: Նման վերաբերմունքը հանդիսանում է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող և հղի է լուրջ հետևանքներով:

 

Սույնով պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ արդյունավետ միջոցներ կիրառել ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Ա.Ոսկանյանի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ կամ դադարեցնել նրա ծառայությունը:

 

Կազմակերպության նախագահ, Վանաձորի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրնի համակարգող`Ա. Սաքունց


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter