Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մահվան օղակներ Գյումրու ծառերի համար

 

31 | 07 | 2009 | 21:00 | Հաղորդում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրու կանաչ տարածքների ոչնչացնողները գնալով դենդրոցիդ իրականացնելու նորանոր եղանակներ են մտածում: Այս նոր եղանակը, ինչպես երևում է նկարներում, կարելի է պարզապես կոչել Մահվան օղակ:

 

Հուլիսի 27-ին Գյումրու Օրհուս կենտրոնը քաղաքացիների կողմից ահազանգ ստացավ Աբովյան պողոտայում, վերակառուցվող Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, հինգ բարդի ծառերի վնասելու մասին: Տեղում կատարված զննությունից պարզվեց, որ այդ հինգ ծառերը գետնից 10-15 սմ բարձրության վրա կտրող գործիքի օգնությամբ բարեխղճորեն կեղևահանվել են: Կեղևահանված հատվածը կազմում է 5-7 սմ:

 

Եթե Գյումրու ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ապօրինի ծառահատումները միշտ ունենում են ինչ-որ արդարացնող պատճառաբանություններ, ապա այս դեպքը չի կարող ունենալ ոչ մի արդարացում: Սա դիտավորությամբ իրականացված հանցագործություն է ծառերի նկատմամբ:

 

Երբ սկսեցինք այս դեպքի առնչությամբ հարձուփորձ անել Աբովյան պողոտայով անցնող մի քանի քաղաքացիների, նրանցից մեկը ասաց. Շատ հնարավոր է, որ այս ծառերի ոչնչացումը պետք է դրանց հետևում կառուցվող շինության տերերին: Եվ իսկապես, այս հինգ ծառերը փակում են մի նորակառուց շենքի նախշազարդ ճակտոնը, որը կարող է դուր չգալ դրա տերերին:

 

Ձեռնպահ մնալով մեկնաբանություններից և ի նկատի ունենալով, որ ապօրինության արդյունքում  վնաս է հասցվել Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին և դա ուղեկցվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտումներով, Գյումրու Օրհուս կենտրոնը դիմելու է իրավասու մարմիններին, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքով, որպեսզի արդյունքում բացահայտվեն և պատժվեն համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին վնաս պատճառողները:

 

Ակամայից հիշում եմ անցյալ տարի Գյումրու դրամատիկական թատրոնում փայլուն հաջողություն ունեցած մի բեմադրության վերնագիր` Ծառերը կանգնած են մահանում:

 

Գյումրիում սկսել են ծառերին կանգնած սպանել:

 

Գևորգ Պետրոսյան

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.  + 374 312 3 29 13

E-mail: [email protected], [email protected]


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter