Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հազարամյակի մարտահրավերի կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին ի պատասխան ուղղարկված ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավոր պատասխանը հանրությունից գաղտի է  պահվում արդեն 15 ամիս:

 

07 | 07 | 2009 | 16:30 | մամլո հաղորդագրություն

 

Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի դատական գործի մասին

 

ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչը 2008 թվի մարտի 11-ին ՀՄՀ-Հայաստան ծրագրի հնարավոր կասեցման մասին զգուշացմամբ նամակ է հղել ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանին: Ռ.Քոչարյանը պատասխանել է այդ նամակին:

 

2008 թվի հունիսի 2-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (ակումբի www.asparez.am էլեկտրոնային կայքի խմբագիր, 2005-2006 թթ. Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի հոգաբարձուների խորհրդում քաղաքացիական հասարակությունից դիտորդ անդամ, իսկ 2006 թվի սեպտեմբերի 29-ից մինչեւ 2008 թվի սեպտեմբերի 28-ը` ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամ)  տեղեկատվության գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին, խնդրելով իրեն տրամադրել Ռ.Քոչարյանի այդ վերոհիշյալ պատասխանի, ենթադրաբար` նամակի պատճենը: Այդ հարցմանը պատասխան չստանալով, հունիսի 17-ին երկրորդ հարցումն է հղել նույն խնդրանքով: (http://www.asparez.am/news/news2008jun/24.6.2008-lb-inforequestletter-h.abrahamyan.htm):

 

2008 թվի հուլիսի 3-ին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը մերժել է տեղեկատվությունը տրամադրել: Մերժումը նա պատճառաբանել է այն հանգամանքով, թե Կառավարությունը դեռ չի մշակել քաղաքացիներին տեղեկություններ տրամադրելու համապատասխան կարգ: Պատասխանում ասվում է.Ի պատասխան Ձեր 2008թ.-ի հունիսի 4-ի, 19-ի գրությունների հայտնում եմ, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումը պետք է իրականացնի ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը դեռեւս չի սահմանվել::

 

Լ.Բարսեղյանը 2008 թվականի հուլիսի 17-ին վերոհիշյալ մերժումը գրավոր բողոքարկել է Հայաստանի Հանրապետության նախագահի Վերահսկողության ծառայության պետին, խնդրելով իրեն տրամադրել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվականի մարտի 11-ի նամակին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղարկած պատասխանի պատճենը, բացատրելով, որ իր սահմանադրական իրավունքի կիրարկումը չի կարող պայմանավորված լինել Կառավարության անգործությամբ, այն է` անցած 5 տարում ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված հիշյալ կարգը սահմանած չլինելով: (http://www.asparez.am/news/news2008july/24.7.2008-2-lb-letter-prsident-office.htm )

 

2008 թվականի օգոստոսի 19-ին պատասխանող կողմը այդ բողոքին պատասխանել է, որ իմ կողմից պահանջվածը տեղեկատվություն չի հանդիսանում եւ չի տրամադրել այն:

 

2008 թվի սեպտեմբերի 13-ին Լ.Բարսեղյանը երկրորդ բողոքն է հղել ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետին, բացատրելով, որ պետական այդ մարմնում, պաշտոնական պարտականությունների ժամանակ ստեղծված բոլոր փաստաթղթերը ինքնին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր են եւ նորից` 4-րդ անգամ է խնդրել իրեն տրամադրել հիշյալ պատասխանի պատճենը:

(http://www.asparez.am/news/news2008sep/21.9.2008-lb-2nd-complaint-letters-president-office.htm)

 

2008 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի օգնականը բողոքին պատասխանել է, թե ...միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքով կրկին անգամ պատասխաններ չեն ներկայացվում: Նախագահի օգնականը խորհուրդ է տվել դիմել դատարան:

 

Մինչեւ դատարան դիմելը, 2009 թվականի փետրվարի 14-ին Լ.Բարսեղյանը եւս մեկ անգամ դիմել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին, խնդրելով նույն տեղեկությունը, ինչ հայցել էր նախորդ հարցումներով: Այս հարցմանը ՀՀ Նախագահի օգնական Գ.Կոստանյանից ստացել է 2009 թվի ապրիլի 3-ով թվագրված պատասխան, որում ասվում է. նախկինում ներկայացված նույնաբովանդակ դիմումներում նշված միեւնույն փաստարկների վերաբերյալ արդեն բազմիցս սպառիչ եւ մանրամասն ներկայացրել ենք պատասխաններ: Հետեւաբար, եթե գտնում եք, որ խախտվել է Ձեր որեւէ իրավունք, ապա Դուք իրավունք ունեք այն վերականգնելու խնդրանքով սահմանված կարգով դիմել դատարան:

 

Գտնելով, որ ՀՀ Նախագահի աշխատակազմին պետք է պարտավորեցնել իրեն տրամադրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն նամակի կամ գրության պատճենը, որով վերջինս պատասխանել էր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվականի մարտի 11-ի նախազգուշական նամակին. Լ.Բարսեղյանը 2009 թվականի ապրիլի 29-ին դիմել է ՀՀ վարչական դատարան:

 

Դատաքննության առաջին նիստը նշանակված է 2009 թվի հուլիսի 9-ի առավոտյան ժամը 10:30-ին Երեւանում` ՀՀ Վարչական դատարանում:  

 

Հայցապահանջն ունի հետեւյալ հիմքերը.

Պահանջվող գրությունը իր մեջ պարունակում է տեղեկատվություն Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի հետագա գործունեության մասին:

 

ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են` անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից: Պատասխանող կողմը ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն, նշված հարցմամբ հարցված տեղեկությունը պարտավոր էր տրամադրել 5-օրյա ժամկետում` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ: Պատասխանող կողմը նշված տեղեկատվությունը չտրամադրելով խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցովª անկախ պետական սահմաններից: Պատասախանող կողմը նշված տեղեկատվությունը չտրամադրելով խախտել է նաեւ ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածը, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Պատասխանող կողմը խախտել է նաեւ ՄԻ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի առաջին մասը: Նշված նորմի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter