Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էս խմորը դեռ երկար է ջուր քաշելու

 

07 | 07 | 2009 | 14:00 | Բաց նամակ

 

ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին

ՀՀ, քաղաք Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 5, հեռ. (37410) 511-670    

 

Պատճենները`

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բաց նամակ

 

2009 թվի ապրիլի 30-ին Ձեզ էի դիմել ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի ՏՀՏ նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի կատարած գործողությունների եւ դրանց վերաբերյալ կատարված ծառայողական քննության մասին մտահոգություններով լի մի նամակով, որի վերաբերյալ ստացել եմ ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Բոշնաղյանի 2009 թվի հունիսի 1-ով թվագրված N 36-371-08 պատասխանը: Այդ պատասխանից տեղեկացա, որ Մարտին Զիլֆիմյանի կողմից կատարվել է այնպիսի հատկանիշներով արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածով, եւ, որ հենվելով ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1 մասի 1 կետի վրա, նրա մասով քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետը անցնելու հետեւանքով: Ըստ այդմ հասկանում եմ, որ նրա կատարած գործողությունները ունեցել են ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջի´ն մասում նկարագրված հատկանիշներով գործողությունները, այն է` պաշտոնեական կեղծիք. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Ուսումնասիրելով Ձեր գրած պատասխանում բերված փաստերը, գտնում եմ, որ Մարտին Զիլֆիմյանի հանդեպ քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը կիրառվել է առնվազն տարակուսելի կերպով, իսկ ավելի հստակ` ոչ ճիշտ, այդ անելիս հաշվի չի առնվել եւս երկու հանգամանք, ՀՀ Քրեական օրենսգրքի եւս երկու հոդվածների հատկանիշներով գործողություններ, որոնք առկա են այս գործով: Ստորեւ ներկայացնում եմ իմ նկատառումները, ակնկալելով փաստերի պատշաճ ուսումնասիրություն եւ համարժեք իրավապահ գործողություններ:

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի ՏՀՏ նախկին պետ Մ.Զիլֆիմյանը այդ պաշտոնում իր պաշտոնավարման վերջին 17 ամիսների ընթացքում` 2006 թվի ապրիլից մինչեւ 2007 թվի սեպտեմբերը ներառյալ, տեղյակ է եղել այն մասին, որ Ախթամար արտադրական կոոպերատիվը բոլոր հարկատեսակների գծով պետական բյուջեին պարտք է մոտ 10 մլն դրամ (իսկ այդ պարտքն աճել է ընթացիկ տույժերով), եւ իր պաշտոնեական պարտականություններից բխող պատշաճ գործողություններ չի ձեռնարկել այդ պարտքը պետական բյուջե գանձելու համար: Ինչպես 2006 թվականի ապրիլին` Ախթամար արտադրական կոպերատիվին կեղծ` պետբյուջեին պարտքեր չունենալու մասին, տեղեկանք տրամադրելիս, այնպես էլ 2006 թվի սեպտեմբերին` պետբյուջեին ունեցած պարտքի մասին այդ կոպերատիվին իրազեկելիս, ապա այդ պաշտոնում հետագա մեկամյա պաշտոնավարման ընթացքում Մ.Զիլֆիմյանը չի դիմել դատարան այդ պարտքը եւ համապատասխան տույժերն ու տուգանքները հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջով, ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե: Սա պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարել է, դժվար է ասել` ինչ շահագրգռությամբ: Շահագրգռությունը կարող է պարզել հետաքննությունը, կամ գուցե պարզել է արդեն: Իսկ որ անբարեխիղճ հարկատուից հարկերը եւ հարակից տույժերն ու տուգանքները բռնագանձելու պատշաճ գործողություններ մեկուկես տարի շարունակ չնախաձեռնելն ու չկատարելը վնասել է պետության շահերին, կարծում եմ ակնհայտ է այնքան, որ մեկնաբանության կարիք չունի: Այս անգործությամբ ստացվել է, որ պետական բյուջեին պարտք ունեցող կոպերատիվը ուղղակիորեն հայտնվել է պետական պաշտոնյանի հովանավորչության տակ, իսկ դրանով առավելություն ստանալավ բարեխիղճ հարկատու մրցակիցների նկատմամբ, անօրինական կերպով շահեկան դիրքի է ստացել համապատասխան շուկայում:

 

Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի (Պաշտոնական լիազորությունները անցնելը), 1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

 

ՀՀ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

 

Այս փաստերի եւ Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների համադրման դեպքում, լավագույն ցանկությունների պարագայում անգամ անհնարին է վաղեմության ժամկետի բերմամբ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշում կայացնել:   

 

Ակնհայտ է, որ տնտեսավարողին կեղծ տեղեկություներով տեղեկանք տրամադրելը մի հանցագործություն է, իսկ մեկուկես տարի շարունակ պետական պաշտոնյա լինելով պաշտոնեական պարտականությունները դիտավորյալ չկատարելը` բոլորովին այլ:

 

Բացի վերոհիշյալը, Մ.Զիլֆիմյանի վերը նկարագրված երկու գործողությունները (կեղծ տվյալներով տեղեկանքի տրամադրումը եւ հօգուտ պետական բյուջեի հարկատուի պարտքը բռնագանձելու գործողություններ չկատարելը` անգործությունը) ունեն նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշները: Այն է. 1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Եթե առաջին գործողությունն ավարտվել է տեղեկանքի տրամադրման պահին` 2006 թվի ապրիլի 7-ին, եւ այդ պահից իսկապես անցել է ավելի քան 2 տարի, եւ դա բավարար է, որ քրեական գործն այդ մասով կարճվի, ապա երկրորդ գործողության` անգործության մասով գործը վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ կարճելու հիմքեր չկան, որովհետեւ հիշյալ անգործությունը տեւել է մինչեւ Մ.Զիլֆիմյանի ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի ՏՀՏ պետի պաշտոնում պաշտոնավարելու ավարտը` 2007 թվականի սեպտեմբերի վերջը:

 

Հաշվի առնելով ամբողջ վերը նկարագրվածը, հիմք ընդունելով ՀՀ Քրեական օրենսգիրքը եւ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի պետական հայտարարված դիրքորոշումը, խնդրում եմ հանձնարարել հիմնովին վերանայել այս ամենի նկատմամբ իրավապահների վերաբերմունքը, լիարժեք եւ պատշաճ հետաքննություն իրականացնել բերված փաստերի եւ հանգամանքների ուղղությամբ:

 

Խնդրում եմ, օրենսդրությամբ առկա հնարավորությունների շրջանակներում ինձ տեղեկացնել զարգացումների մասին:

 

Կից ներկայացնում եմ այս պատմության ժամանակագրությունը:

 

Լեւոն Բարսեղյան

 


Մարտին Զիլֆիմյանի կողմից կեղծ տվյալներով տեղեկանքի տրամադրման, անգործության եւ այս հետաքննության ժամանակագրությունը

 

2006 թվի ապրիլի 7-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանի եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանի կողմից ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում խեղաթյուրված տվյալներով, ակնհայտ կեղծ տեղեկություններով լի տեղեկանք է տրամադրվել Ախթամար արտադրական կոպերատիվին այն մասին, որ կոպերատիվը որեւէ հարկային պարտավորություն չունի պետբյուջեի նկատմամբ (այսուհետ` զրոյական տեղեկանք):

 

2006 թվի սեպտեմբերի 5-ին նույն կոպերատիվին նույն Մ.Զիլֆիմյանը նամակ է հղել, տեղեկացնելով, որ կոպերատիվը պարտք է պետական բյուջեին 9.570.900 դրամ: Հետագա ամիսների ընթացքում այդ պարտքին ավելացել են տույժեր:

 

2007 թվի սեպտեմբերի վերջին Մարտին Զիլֆիմյանը ազատվել է Սպիտակի ՀՏՀ պետի պաշտոնից:

 

2007 թվի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնում:

 

2008 թվի ապրիլի 26-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, իմանալով կեղծ տեղեկանքի մասին, բաց նամակով դիմել է ՀՀ Վարչապետին, շարադրելով երկու հակասական տեղեկանքների պարագան, եւ նամակին կցելով www.asparez.am կայքում տեղադրված հոդվածն այդ մասին.  (http://www.asparez.am/news/analysisfolder/24.4.2008zilfimyan.htm):

 

2008 թվի մայիսի 13-ի ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 1-06/108-Ա հրամանով Սպիտակի ՏՀՏ-ում սկսվել է ծառայողական քննություն: Քննության արդյունքում հաստատվել է կեղծ տեղեկանքի փաստը:

 

2008 թվի մայիսի 16-ին Մարտին Զիլֆիմյանը ազատվել է Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնից եւ անհապաղ նշանակվել ՀՀ ԿԱ ՀՊԾ Ապարանի տարածքային հարկային տեսչության պետի պաշտոնում:

 

2008 թվի հունիսի 24-ին, ծառայողական քննության արդյունքում ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը կազմել է քննության մասին թիվ 19/08 եզրակացությունը:

 

2008 թվի հուլիսի 1-ին, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացրած հանձնաժողովի 24.06.2008 թ-ի թիվ 19/08 եզրակացությունը, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի թիվ 03/359-Ա հրամանով ՀՀ ԿԱ ՀՊԾ Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ Մ.Զիլֆիմյանը, Սպիտակի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ գրավոր նկատողության: ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել եւ քննվում է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 205 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

 

2008 թվի նոյեմբերի 14-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի Հ-02/285-Ա հրամանի համաձայն, Ապարանի ՏՀՏ պետ Մարտին Զիլֆիմյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

2008 թվի դեկտեմբերի 3-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ եւ Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի (այսուհետ Շիրակի մարզի ՇՊԱԿ) ղեկավար Լ.Բարսեղյանը նորից բաց նամակով դիմել է ՀՀ Վարչապետին, ինչպես նաեւ ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությանը, ներկայացնելով իր մտահոգությունները` կապված այս գործի մի շարք հանգամանքների հետ:

 

2009 թվի փետրվարի 5-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը ստացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի ուղարկած նամակի պատճենը (460/10, 23.01.2009), որով նա պատասխանում է ակումբից ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին Լ.Բարսեղյանից 2008 թվի դեկտեմբերի 3-ին հղված նամակում բերված հարցադրումների վերաբերյալ ՀՀ Վարչապետի աշխատակազմից ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին ուղղված հարցմանը. Ծառայողական քննության ընթացքում պարզվել եւ հաստատվել է, որ Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանի եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանի կողմից ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում Ախթամար Ա/Կ-ի նախագահին է տրամադրվել խեղաթյուրված տվյալներով տեղեկանք՝ հարկային պարտավորությունների մասին: . Միաժամանակ բաց նամակում ներառված փաստերի եւ դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է քրեական գործ Սուրշին ՍՊԸ-ի հիմնադիր Համբարձում Ավետիսյանի կողմից ՀՀ Ոստիկանության պետին հասցեագրված դիմումի հիման վրա՝ ՀՀ Քր. Օր-ի 205 հոդվածի առաջին մասին հատկանիշներով, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: ասվում է  պատասխանում:

 

2009 թվի ապրիլի 30-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ եւ Շիրակի մարզի ՇՊԱԿ) ղեկավար Լ.Բարսեղյանը երրորդ նամակով է դիմել ՀՀ Վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությանը, ներկայացնելով իր մտահոգությունները ստացած տեղեկությունների վերաբերյալ: Նամակում մասնավորաբար մի քանի հարց էր բերված. (1) Ինչո՞ւ է Մ.Զիլֆիմյանն ազատվել աշխատանքից, (2) Արդյո՞ք հիշյալ քրեական գործում Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ներգրավված են որպես կասկածյալներ, թե՞ ոչ, (3) Ինչու՞ քրեական գործ չի հարուցվել նաեւ ՀՀ Քր. Օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով, կամ 309 հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով, կամ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով, կամ 315 հոդվածի (պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով, չէ՞ որ ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նամակի, ծառայողական քննության ընթացքում արդեն պարզվել է, որ ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում Ախթամար Ա/Կ-ի նախագահին է տրամադրվել խեղաթյուրված տվյալներով տեղեկանք՝ հարկային պարտավորությունների մասին: , (4) Արդյո՞ք ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունը աչքաթող չի արել նաեւ այն հանգամանքը, որ Մ.Զիլֆիմյանը մեկ տարի շարունակ անգործության է մատնված եղել կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու հարցում: Այսպես. 2006 թվի ապրիլի 7-ի զրոյական այդ տեղեկանքի տրամադրումից հետո՝ 2006 թվի սեպտեմբերի 5-ին նույն կոպերատիվին նույն Մ.Զիլֆիմյանը նամակ է հղել, տեղեկացնելով, որ կոպերատիվը պարտք է պետական բյուջեին 9.570.900 դրամ եւ մինչեւ Սպիտակ ՏՀՏ պետի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը՝ մեկ տարի շարունակ չի դիմել դատարան այդ կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու պահանջով:

 

2009 թվի հունիսի 1-ին ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Բոշնաղյանը պատասխանել է Լ.Բարսեղյանի երրորդ նամակին, իր պատասխանում մասնավորաբար նշելով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաեւ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպիտակի ՏՀՏ նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի կողմից (հետագայում Ապարանի ՏՀՏ պետ) պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել այն մասին, որ բոլոր հարկատեսակների գծով Ախթամար արտադրական կոպերատիվը պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունի, այն դեպքում, երբ իրականում կոպերատիվը բյուջեի հանդեպ ավելի քան 10 մլն դրամի պարտք է ունեցել, եւ դրանով Մ.Զիլֆիմյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված արարք: Սակայն, նկատի ունենալով, որ նշված հանցակազմն ավարտված համարելու պահից անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախաքննության  մարմնի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական գործի մասը կարճելու մասին:

 

2009 թվի հուլիսի 7-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ եւ Շիրակի մարզի ՇՊԱԿ) ղեկավար Լ.Բարսեղյանը երրորդ նամակով է դիմել ՀՀ Վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությանը, ներկայացնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 308 եւ 315 հոդվածների հատկանիշներին համընկնող Մարտին Զիլֆիմյանի այն գործողությունները, որոնք անհասկանալի պատճառներով չեն արժանացել իրավապահների պատշաճ ուշադրությանը, առաջարկելով վերանայել իրավապահների վերաբերմունքն այս գործին` դրանից բխած հետեւանքներով:  


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter