Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ըստ ՀՀ Նախագահի աշխատակազմի` նախագահի նամակը տեղեկություն չէ եւ այն պիտի փակ մնա հանրություն, չնայած վերաբերվում է 750.000 գյուղացիների ապագային   

 

09 | 07 | 2009 | 19:00 | Մամլո հաղորդագրություն

 

ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ տեղեկատվության տրամադրման գործողության կատարման համար Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի հայցով դատական գործով նախնական լսումը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմից դատականի նիստին որեւէ մեկը չէր ներկայացել: Դատարան ուղարկված հայցի պատասխանում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը գրել էր այն ամենը, ինչ գրված էր դեռ 2008 թվի օգոստոսի 19-ին Լ.Բարսեղյանի 3-րդ տեղեկատվության հարցման եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետին հղված բողոքին ի պատասխան: Այս պատասխանում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկատվության տրամադրումից իրենց հրաժարումը բացատրում է այն պատճառաբանությամբ, թե Ռոբերտ Քոչարյանի նամակը Ջոն Դանիլովիչին տեղեկություն չէ: Կ.Կարապետյանը, ելնելով այս պատճառաբանությունից, դատարանից խնդրել է գործը քննել առանց իրենց մասնակցության:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմից դեռեւս անցած օգոստոսին բերված վերոհիշյալ պատճառաբանությանն ի պատասխան Լ.Բարսեղյանը 2008 թվի սեպտեմբերի 13-ին երկրորդ բողոքն էր ներկայացրել, որում, ի մասնավորի ասվում էր.

 

Ռոբերտ Քոչարյանի` ի պաշտոնե գրած նամակը, որքան էլ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը փորձի ներկայացնել որպես գրություն, անձնական բնույթի նամակագրություն չէ Ջոն Դանիլովիչի հետ, ինձ ուղարկած երկու մերժումներում չի նշվել, թե այդ գրության մեջ որեւէ գաղտնիք կա, եւ վերջապես այդ նամակը, որքան կարելի է կռահել դրան նախորդած Ջ.Դանիլովիչի նամակի բովանդակությունից, լիովին համապատասխանում է տեղեկատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնորոշմանը, այն է. անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ` : ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը այսպիսով կասկածի տակ է առնում ՀՀ նախագահի` ի պաշտոնե գրած եւ ուղարկած գրության տվյալների պարունակությունը` օրենքին համապատասխանության տեսանկյունից, ստացվում է, որ ըստ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի, այդ գրությունը չի պարունակել անձանց, օրինակ` հեղինակի (Ռ.Քոչարյան), հասցեատիրոջ (Ջ.Դանիլովիչ) մասին տվյալներ, այդ գրության մեջ բոլորովին խոսք չի գնում որեւէ առարկայի, օրինակ` ՀՄՀ-Հայաստան ծրագրի կամ ՀՄՀ-Հայաստան-ՀՄԿ հարաբերությունների կամ ՀՄԿ-Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի մասին, դրանում որեւէ փաստ, օրինակ` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակի հիշատակում կամ ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքի մեջ լինելու մասին, չի հիշատակվում, նամակում որեւէ հանգամանք, օրինակ` նույն` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակում հիշատակված Ծրագրի հնարավոր կասեցումը, կամ` կասեցման մասին նախազգուշացումը, կամ` զգուշացման պաշտոնական բնույթը, նույնպես չի նշվել: Տարօրինակ չէ՞: Այդ դեպքում այդ գրությունն իսկապես  դառնում է ռացիոնալության տեսանկյունից անհետաքրքիր, իսկ իռացյոնալության տեսանկյունից` սաստիկ հետաքրքիր. իսկ, ներողություն, այդ դեպքում ի՞նչ է եղել այդ նամակում:

 

Ահա իմ եւ շատերի գլխում առաջացող այս հարցի պատասխանը կարող է տալ միայն այդ նամակի հրապարակումը, կամ որ նույնն է` դրա պատճենի տրամադրումը հանրությանը: Այս երկրորդ մերժման բովանդակությանը ծանոթանալուց հետո Ի՞նչ իմանա հանրությունը. գուցե Ռ.Քոչարյանը պաշտոնական դիրքը չարաշահել ու աշխատաժամին զբաղվել է իր պաշտոնական պարտականությունների հետ ընդհանուր ոչինչ չունեցող նամակագրությա՞մբ, անստորագիր նամա՞կ է գրել, որը, դավադրաբար վերագրում են իրեն եւ համարում են գրություն (?), ու դիտավորյալ չեն հերքում իր անունից Ջ.Դանիլովիչին հղված նամակի գոյությունը . եւ այլն:

 

Վերջապես, մինչեւ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի երկրորդ մերժումը, ես կարծել եմ, թե Ռ.Քոչարյանի պատասխան գրությունը, իրականում` նամակը, իսկապես .. օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են, երբեք չէի կարծել, որ այդ գրությունը`անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ տվյալները կարող էին ձեւավորված լինել ոչ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Երկրորդ մերժման մեջ Ա.Ասատրյանը փորձում է բացատրել. ... տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով:: Այս մեկնաբանությամբ, խնդրո առարկա նամակագրությունը չի կարող հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով, ուրեմնեւ` ՀՄՀ-Հայաստան ծրագրի առումով, ծրագրի կասեցման զգուշացումն ի կատար ածելու առումով, ծրագրի կասեցման ռիսկերը լուծելու առումով, պատշաճ դիվանագիտություն վարելու առումով եւ այլն: Այդ դեպքում ինչու՞ է գրվել այդ պատասխան նամակը, երբ այն հետեւանք առաջացնող չէր:

 

Մեկ այլ տեղում Ա.Ասատրյանը նշում է. ... ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար:: Իսկ, օրինակ, եթե ՀՄՀ-Հայաստան ծրագրի ֆինանսավորման համար նախապայման հանդիսացող Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մարդկային զարգացման ցուցանիշների ռիսկային վիճակին ուշադրություն դարձնելու Ջ.Դանիլովիչի նախազգուշական նամակին հեգնական գրավոր պատասխան է տրվել ու նամակում արհամարհվել է այդ ցուցանիշների վիճակը, կունենա արդյո՞ք դա իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար, դրա արդյունքում կարո՞ղ է Հայաստանը զրկվել գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհից, թե՞ չի կարող, կզրկվի՞ այդ ծրագրից արդեն երեք տարի է վարկի կամ նորոգված ջրատարի սպասող գյուղացին վարկից եւ ջրից, թե՞ չի զրկվի: Ակնհայտ չէ՞, որ Դանիլովիչ-Քոչարյան նամակագրությունը, որքան էլ գործընթացի մաս է, ուղղակի եւ ինքնին ազդեցություն ունի գործընթացի վրա, եւ ակնհայտորեն ...առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար, այն է` կարող է հանգեցնել ծրագրի կասեցման կամ չկասեցման բանակցային ուղղակի արդյունքի: Ասատրյանի բացատրությունը մոտավորապես նույնն է, թե, կարեւոր չէ, թե մեքենան ինչպես է գնում (գործընթաց է), կարեւոր է, որ տեղ հասնի (արդյունք է): Ներողություն, բայց կարեւոր չէ՞, թե մեքենան շարժման համար էներգիա ունի, թե չունի, վարորդ կա, թե չկա, ճիշտ ուղղությամբ է գնում, թե սխալ ... : Կարող է եւ տեղ հասնի, կարող է եւ ... ուրիշ տեղ հասնի: :

 

Դատարանը Ռ.Քոչարյանի նամակի տեղեկություն չլինելու ապացուցման բեռը դրեց պատասխանողի վրա: Բուն դատաքննության ժամանակ ուշագրավ է լինելու դիտել, թե ինչպես է դատաքննությանը ներկա գտնվելուց հրաժարված ՀՀ Նախագահի աշխատակազմի բացակա ղեկավարը (կամ նրա ներկայացուցիչը) ապացուցում, որ վիճարկվող նամակը օրենքով սահմանված տեղեկություն չէ:    

 

Լեւոն Բարսեղյանի շահերը այս գործով ներկայացնում է փաստաբան Կարեն Թումանյանը: 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter