Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՄՀ Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի նախկին 3 անդամների հայտարարությունը

 

14 | 06 | 2009 | 21:45 | Հայտարարություն

 

ՀՄԿ տնօրենների խորհրդի 2009 թվի հունիսի 10-ի որոշման մասին

 

Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը էական զարգացում պիտի բերեր Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու եւ/կամ կառուցվելու էր 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար եւ այլն: Սկսած 2007 թվականի ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով ՀՄ Կորպորացիան առաջնորդվում է ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ֆինասավորելիս:

 

2008 թվի փետրվարի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն նվազեցրին ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք դարձավ:

 

2008թ. մարտի 11-ին, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչը նամակ հղեց Հայաստանի նախին նախագահ Ռ.Քոչարյանին` նախազգուշացնելով Հայաստանի Կառավարությանը Հազարամյակի մարտահրավերներ համաձայնագրի կասեցման իրական հավանականության մասին:

 

Ավելի ուշ ՀՄԿ տնօրենների խորհուրդը որոշեց կասեցնել ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճանապարհաշինական բաղադրիչը` ակնկալելով Հայաստանում արդար կառավարման ոլորտում էական բարեփոխումներ: Այս խնդրում առաջընթաց չտեսնելով, 2009 թվականի մարտի 11-ին ՀՄԿ տնօրենների խորհուրդը ճանապարհաշինական բաղադրիչի կասեցման որոշումը չվերանայեց:

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները պարտավոր էին  մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանությունը, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը եւ հաշվետու լինել հանրությանը, իշխանությունները խոշոր հաշվով որեւէ նման գործողություն չձեռնարկեցին, ինչով ցուցադրեցին իրենց անտարբերությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասնակի կամ ամբողջական կասեցման ռիսկի նկատմամբ: Իշխանություններին ուղղված ողջախոհության մեր եւ քաղաքացիական հասարակության այլ անդամների մեկ տասնյակից ավելի կոչերն արհամարհվեցին:

 

Խնդիրը կարգավորելու համար հայաստանյան իշխանությունների մշակված Ցուցիչների բարելավման ծրագրի նախագծի համար, 4 ամիս առաջ առաջարկել էինք այնպիսի գործողություններ, որոնցով ակնհայտորեն կբարելավվեր Հայաստանում ընտրական գործընթացը: Այս առաջարկները ընդունելու կամ առնվազն քննարկելու փոխարեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` 2009 թվի մայիսի 31-ին, ականատես եղանք ընտրողների կամաարտահայտման այլանդակման այնպիսի մասշտաբների, ինչպիսիք նախկինում չէին եղել. ընտրական հանձնաժողովականների, վստահված անձանց ու դիտորդների աչքի առաջ անպատիժ լցոնումներ, լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց ծեծ ու հալածանքներ, ապօրինությունները չտեսնելու տվող վախեցած եւ թշվառ ոստիկաններ, թաղային եւ մերձօլիգարխիկ հեղինակությունների խրախճանք:

 

2009 թվի հունիսի 10-ի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի նախագահությամբ, որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանյան ծրագրի 67,1 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ Կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում` հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ նշել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը: դատելով Ռ.Բենտի հաջորդած խոսքից, ճանապարհաշինության ֆինանսավորման կասեցման որոշումը չի վերանայվելու: 

 

Ափսոսում ենք բոլոր այն 265 գյուղական համայնքների համար, որոնք շահելու էին այս ծրագրի ճանապարհաշինական ենթաբաղադրիչով նախատեսված 943 կմ ճանապարհի վերականգնումից:  

 

Հայաստանի իշխանությունները այս աննախադեպ հաջողությանից հետո վերջապես հնարավորություն ստացան ստուգել Ռ.Քոչարյանի այն հավակնոտ հայտարարությունը, թե ծրագրի հնարավոր կասեցվելիք բաղադրիչները կիրականացվեն այլ հիմնադրամների միջոցով:

 

Մենք էլ ենք կարծում, որ ճանապարհաշինական ենթաբաղադրիչի ֆինանսավորման կասեցման միակ պատասխանատուն իշխանություններն են, այդ իրենք են իշխանության ձգտելիս եւ վերցնելիս խոսել այն մասին, որ իրենք պատասխանատվություն են ստանձնում: Հիմա ո՞վ է պատասխան տալու:

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի նախկին անդամներ

 

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ 

Սեյրան Մարտիրոսյան, Խորան Արդ ՀԿ նախագահ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ 


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter