Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հաշվետվությունը Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման մասին

 

14 | 06 | 2009 | 14:00 | Հաշվետվություն                          PDF ձեւաչափով

 

2009թ. մայիսի 31

 

Ներածություն

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի մասնակցությամբ 2009թ. մայիսի 31-ին անցկացվել է Երևանի ավագանու ընտրությունների դիտարկում 8-րդ ընտրատարածքի 33 ընտրատեղամասերում: Դիտորդական առաքելությունը իրականացվել է 50 հոգիանոց կամավորների խմբի միջոցով: Սույն հաշվետվությունը ներառում է ընտրության օրվա ընթացքում դիտորդների կողմից արձանագրված, հաճախ կրկնվող փաստերի ամփոփում և դրանց վրա հիմնված որոշ վիճակագրական տվյալների ներկայացում:

 

Ընդհանուր գնահատականը

 

2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները 8-րդ ընտրատարածքում

ուղեկցվել են կոպիտ խախտումներում և հիմնականում չեն համապատասխանել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներին:

 

Ընտրությունների անցկացումը

 

Ընտրատեղամասերի բացում Ընտրատեղամասերի բացման գործընթացը հիմնականում իրականացվել է համաձայն սահմանված կարգի: Այնուամենայնիվ, որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերում էին ստորև նշվածին:

 

Տեղամասի ուշ բացում`

8/02, 8/03, 8/06, 8/11, 8/16, 8/17, 8/20:

 

Չլիազորված անձանց ներկայություն `

8/01, 8/02, 8/03, 8/04, 8/06, 8/07, 8/12, 8/14, 8/17, 8/21, 8/23, 8/24:

 

Քվեարկության ընթացք

Բազմաթիվ խախտումներ դիտարկվել են նաև քվեարկության ընթացքում: Ստորև բերված են ամենահաճախ կրկնվող միջադեպերը:

 

Լցոնումներ`

8/01, 8/02, 8/03, 8/05, 8/06, 8/12, 8/13, 8/17, 8/22, 8/23, 8/24, 8/25, 8/27:

Լրագրողների աշխատանքների խոչընդոտում և նրանց հանդեպ բռնի ուժի կիրառում 8/01, 8/02, 8/03, 8/07, 8/26:

 

ՀԱԿ-ի վստահված անձանց աշխատանքների խոչընդոտում, նրանց ահաբեկում,

տեղամասից բռնի ուժով հեռացում`

8/02, 8/04, 8/06, 8/08, 8/13, 8/15, 8/19, 8/24, 8/31:

 

ԹԻՀԿ-ի դիտորդների աշխատանքների խոչընդոտում, ահաբեկում, տեղամասից բռնի ուժով հեռացում`

8/03, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/14, 8/19, 8/20, 8/21, 8/22, 8/24, 8/25, 8/26, 8/27:

 

ԹԻՀԿ-ի դիտորդներին կաշառելու փորձ`

8/09, 8/10, 8/12, 8/25:

 

Անհայտ անձանց կուտակումներ քվեասենյակում և ընտրատեղամասի շրջակայքում`

8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/13, 8/14, 8/19, 8/20, 8/22, 8/23, 8/24, 8/25, 8/27, 8/28, 8/30, 8/32, 8/33:

 

Ընտրատեղամասում որոշ, հիմնականում ՀՀԿ ու ԲՀԿ, կուսակցությունների` 1-ից ավելի վստահված անձանց ներկայություն`

8/02, 8/03, 8/04, 8/05, 8/07, 8/13, 8/14, 8/15, 8/19, 8/20, 8/23, 8/27, 8/30, 8/32, 8/33:

 

Չլիազորված անձանց անարգել ելք ու մուտք քվեասենյակ և ընտրատեղամաս `

8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/11, 8/12, 8/14, 8/15, 8/17, 8/18, 8/19, 8/22, 8/23, 8/24, 8/25, 8/26, 8/27, 8/30, 8/32, 8/33:

 

Բաց, կրկնակի, ուղղորդված կամ այլ անձանց փոխարեն քվեարկություն`

8/02, 8/03, 8/04, 8/07, 8/08, 8/09, 8/15, 8/18, 8/20, 8/24, 8/25, 8/26, 8/27, 8/28, 8/30, 8/32, 8/33:

 

Քարոզչություն քվեասենյակում և ընտրատեղամասի շրջակայքում`

8/03, 8/04, 8/05, 8/07, 8/14, 8/19, 8/20:

 

Գրանցամատյանների, կնիքների, քվեաթերթիկների և ծրարների դուրս բերում`

8/01, 8/02, 8/05, 8/13, 8/21, 8/22, 8/25:

 

 

ՀՀԿ, ԲՀԿ, OԵԿ և ՀՅԴ վստահված անձանց կողմից տեղական ընտրական

հանձնաժողովների անդամների գործառույթների իրականացում`

8/07, 8/13, 8/14, 8/16, 8/23, 8/26:

 

Ընտրատեղամասերի փակում/արդյունքների ամփոփում

Այս փուլի դիտարկումը լիարժեք չի անցկացվել 6 տեղամասում, քանի որ ճնշումների և ահաբեկումների պատճառով 3 դիտորդ ստիպված էին կասեցնել իրենց դիտորդական առաքելությունը 8/08, 8/09, 8/21 տեղամասերում մինչև տեղամասերի փակումը, իսկ ձայների հաշվարկի ընթացքում մեկ դիտորդի բռնի ուժով դուռս են հանել 8/07 տեղամասից, և 8/25 և 8/26 ընտրատեղամասերը լքել են ևս երկու դիտորդ` ահաբեկումների և ճնշումների արդյունքում:

 

Ընտրատեղամասերը փակվելուց հետո արձանագրվել են մի շարք, ինչպես արդեն

նկարագրված, այնպես էլ նոր կարգի խախտումներ:

 

Ձայների հաշվարկի սկզբի ուշացում և ընթացքի անօրինական ընդմիջում`

8/01, 8/03, 8/04, 8/06, 8/10, 8/11, 8/12, 8/13, 8/15, 8/16, 8/17, 8/18, 8/19, 8/22, 8/24, 8/25, 8/28, 8/30:

 

Վստահված անձանց, դիտորդների և լրագրողների աշխատանքների խոչընդոտում `

8/01, 8/02, 8/03, 8/07, 8/17, 8/18, 8/22, 8/23, 8/24, 8/28, 8/30, 8/25, 8/26:

 

Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և ետ վերադարձված քվեաթերթիկների չմարման և/կամ չարձանագրման փաստեր`

8/07, 8/22, 8/24, 8/26, 8/30:

 

Չսահմանված նմուշի քվեաթերթիկների և/կամ ծրարների հաշվառում արդյունքների

ամփոփման ընթացքում`

8/01, 8/18, 8/22, 8/24:

 

Հաշվարկի ընթացքում գրանցամատյաններ լրացնելը և ստորագրելը`

8/04, 8/11, 8/13, 8/25:

 

Քվեաթերթիկների հաշվառումը ոչ նշված թեկնածուի օգտին կամ նախնական հաշվարկից հետո դրանց վերաբաշխումը`

8/01, 8/05, 8/18, 8/23:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հիմնվելով դիտորդական առաքելության կողմից արձանագրված փաստերի վրա` կարելի է եզրակացնել, որ Երևանի 8-րդ ընտրատարածքում անցկացված Ավագանու ընտրությունները չեն արտահայտում ընտրողների ազատ կամքը:

 

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)

Երեւանի ավագանու ընտրություններ-2009

Այգեստան 9-րդ փող., տ. 6, Երեւան 0025, Հայաստան

Հեռ.` (+374 10) 569910, 553069, 571399

Ֆաքս` (+374 10) 571399

Էլ. փոստ` [email protected]

Web կայք` www.transparency.am

 

 

PDF ձեւաչափով


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter