Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

 

24 | 06 | 2009 | 21:45 | Ելույթ

 

Այսօր կխոսեմ այս դահլիճում ընդունված Հայաստանին վերաբերող բանաձևերի և դրանց չկիրառման հետևանքների, մասնավորապես, երկրիս իշխանությունների կողմից սեփական անպատժելիության գիտակցման ամրապնդման ցավալի իրողության մասին: ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ին ընդունված թիվ 1609 բանաձևի կարևոր մեջբերումն է. Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար և խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները և իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները:

 

Ցանկացած պետության կարևոր  ինստիտուտներից մեկը դատական համակարգն է, բայց երբ այն ամբողջովին ենթակա է գործադիրին և անկարող է բավարար անկախություն ցուցաբերել' քաղաքացիներին հնարավորություն չի տրվում որևէ կերպ վերականգնելու իրենց խախտված իրավունքները, ավելին, նրանք խոցելի են դառնում իշխանության յուրաքանչյուր չարաշահմանը, ինչն իր հերթին նպաստում է  անպատժելիության  արմատացմանը:

Ես համամիտ եմ, որ պայքարն ընդդեմ անպատժելիության Եվրոպայի խորհուրդը համարում է որպես առաջնային մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց համաձայն չեմ, որ նույն Եվրոպայի խորհուրդը հետամուտ է  իր կողմից ընդունված բանաձևերի ամբողջական  կենսագործմանը, ինչի արդյունքում էլ  ԵԽ անդամ  երկրների իշխանությունների շրջանում կամրապնդվի հարազատ ժողովրդի հանդեպ ցանկացած ոտնձգություն կատարելիս անպատժելի մնալու մտայնությունը:

 

Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր են քննել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ  10 զոհերի սպանության հանգամանքները, որոնցից առնվազն երեքը, պաշտոնապես հայտարարված է, որ զոհվել են ոստիկանության կողմից կիրառված  զենքից, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալման պահին, ոստիկանատներում,  բանտախցերում քաղաքացիների խոշտանգման բազմաքանակ անվիճելի դեպքերի կապակցությամբ անգամ գեթ մեկ քրեական գործ չեն հարուցել,  այդ կերպ չկատարելով իրենց պարտականությունները Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համատեքստում:

 

Ավելին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խախտելով Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15-րդ հոդվածը,  2008թ. մարտի 1-ից քսանօրյա ժամկետով հայտարարել էր արտակարգ դրություն, և խախտելով ՀՀ Սահմանադրությունը օգտագործել էր ՀՀ զինված ուժերը: Ցավոք, Վեհաժողովը որևէ գործուն ու սթափեցնող գնահատական ցայսօր չի տվել ՀՀ նախկին ու ներկա իշխանություններին:

 

Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մեր երկրին վերաբերող 1609, 1620 և 1643 բանաձևերի չկատարումը ՀՀ իշխանությունների կողմից վերջիններիս մոտ ավելի է ամրապնդում անպատժելիության գիտակցումը:

 

Բայց չէ որ դեռևս բացահայտված չեն Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքները, իսկ քաղբանտարկյալները մինչ օրս գտնվում են  բանտախցերում:

 

Ավարտելով, իմ գործընկերներին ես միայն կարող եմ հիշեցնել, որ փակելով աչքերը այսպիսի անպատժելիությանը և թույլ տալով Հայաստանյան իշխանություններին խուսափել և անտեսել իր պարտականությունները և պարտավորվածությունները, մասնավորապես այս երեք բանաձևերի վերաբերյալ, դուք ոչ միայն նպաստում եք Հայաստանում մարդու իրավունքների հետագա խախտումներին, այլ նաև թուլացնում և խաթարում եք Եվրոպայի խորհրդի` որպես ժողովրդավարական և արդար ինստիտուտի հեղինակությունը: Անպատժելիության այսպիսի անամոթ ցուցաբերման նկատմամբ անտեղի հանդուրժողականությունը կարող է միայն խթանել նաև ԵԽ անդամ բոլոր երկրներում մարտի մեկերի առաջացման հնարավորությունը:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter