Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երեք տարին

 

25 | 06 | 2009 | 10:30 | Հայտարարություն 

 

Ուղիղ երեք տարի առաջ` 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվեց Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ միջազգային տարբեր իրավապաշտպան եւ լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին անհապաղ ազատելու կոչով:
Վաղը լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին:
 
Հաշվի առնելով երեք տարվա ընթացքում պայմանականորեն նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր ապօրինի եւ չհիմնավորված մերժումները` կարող ենք արձանագրել, որ 2006թ.-ին նրա նկատմամբ իրագործված իշխանական վրեժխնդրությամբ եւ այդ թվականից ի վեր Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործված եւ մինչ օրս շարունակվող բռնաճնշումները մեկ կենտրոնից ղեկավարվող ընդհանուր քաղաքականության թերեւս առաջին օղակն էր: Հայաստանի իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատության, մարդու ազատությունների եւ իրավունքների դեմ ռեպրեսիվ միջոցներն ու ապօրինի բռնաճնշումները ծանր հարված են հասցնում մեր երկրի առանց այն էլ վնասված միջազգային վարկին: Ազատ խոսքը լռեցնելու պատվիրատու իշխանական ամենավերին ատյաններում այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ:
 
Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց օրացուցային ազատ արձակումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերին: Սակայն ուզում ենք հավատալ, որ նրա նկատմամբ նույնիսկ անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում իրագործված հետապնդումներից հետո, Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ ժամ առաջ Արման Բաբաջանյանին թույլ կտան վերադառնալ իր սիրած ստեղծագործական աշխատանքին: Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես Արման Բաբաջանյանի գործընկերներ` մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրան` հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման եւ ազատ խոսքի գոյության:
 
Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
Հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր Հայկ Գեւորգյան
Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
168 ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
Հայք օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյան
Տարեգիր թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան
Lragir.am խմբագիր Հայկազն Ղահրիյան
Ժամանակ օրաթերթի խմբագրակազմ

 
2009թ. հունիսի 26-ին լրանում է Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին: Ազատ խոսքի բոլոր պաշտպաններին հրավիրում ենք հունիսի 26-ին` ուրբաթ օրը, ժամը 12:00-ին ներկա գտնվել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ նշանակված բողոքի ակցիային:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter