Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Մուշ-2 թաղամասին շինարարներին դժվարանում են վճարել

 

25 | 06 | 2009 | 14:00 | Հաղորդագրություն

 

Գյումրու Մուշ-2 թաղամասում պետբյուջեի միջոցներով շինարարության մեջ ներգրավված 13 շինարարների մամլո ասուլիսի մասին

 

 Գյումրու Մուշ-2 թաղամասում պետբյուջեի միջոցներով շինարարության մեջ ներգրավված 13 շինարարներ (Արշալույս Սիմոնյան, Հրանտ Սիմոնյան, Տիգրան Հովհաննիսյան, Արսեն Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Հրաջ Թերջյան, Արթուր Դավթյան, Վազգեն Զարգարյան, Մարտին Ամիրջանյան, Ալեքսանդր Ամիրջանյան, Աշոտ Սերոբյան, Մուրադ Հակոբյան, Գառնիկ Մակարյան) բողոքում են, որ իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանները կոպտորեն ոտնահարվում են մի քանի դրվագներում:

 

Գործատուն եւ պայմանագրերում հիշատակված կողմն է. Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն ՓԲԸ-ն, հասցե. Ք. Երեւան, Նորքի 7 փողոց, թիվ 70 եւ 70/4, տնօրեն Է.Հովհաննիսյան:

 

  1. Աշխատանքային պայմանագրերի 4.1 կետով նախատեսած 150.000-188.000 (հարյուր հիսունից հարյուր ութսունութ հազար) դրամ ամսական աշխատավարձը ըստ պայմանագրի նույն կետի պիտի վճարվեր մինչեւ հաջորդ ամսվա ամսի 15-ը, այնինչ մինչ օրս վճարվել են ամսական մոտ 45.000-52.000 (քառասունհինգից-հիսուներկու հազար) դրամ, այն էլ 10-20 հազարանոց մասնաբաժիններով: Այս վճարումների դիմաց շինարարներին ստորագրել են տվել ինչ-որ թղթերի վրա:

  2. Աշխատանքային պայմանագրերի 4.2 կետով նախատեսած աշխատավարձի` գործատուի մեղքով ուշացման համար աշխատողին վճարվելիք տույժը (0,01%) մինչ օրս չի հաշվարկվել եւ չի վճարվել:

  3. Աշխատանքային պայմանագրերի 3.1 կետով աշխատանքային օրը սահմանվել է որպես նորմավորված, այնինչ, աշխատանքային օրերի մեծամասնության դեպքում աշխատանքային օրը սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել երեկոյան ժամը 20-21-ի միջակայքում, մի քանի դեպքերում աշխատանքն ավարտվել է ուշ երեկոյան ժամը 22-ին:

  4. Աշխատանքային պայմանագրերի 3.3 կետով աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, այնինչ աշխատանքային շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատել են շաբաթական 58-65 ժամ, հանգստյան օր ունենալով միայն կիրակին:

 

Շինարարների մի շարք բանավոր բողոքներին գործատուի ներկայցուցիչը ըստ էության չի արձագանքել եւ ջանքեր չի ներդրել վերոհիշյալ խախտումները շտկելու ուղղությամբ: Շինարարները հունիսի 22-ին հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել այլեւս եւ թողել են աշխատատեղերը:

 

Շինարարները դիմել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ` մամլո ասուլիսների կազմակերպման եւ իրենց բողոքը հանրայնացնելու խնդրանով, ինչպես նաեւ դիմել են Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզային կենտրոն` իրենց օրինական իրավունքների պաշտպանության խնդրանքով:


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter