Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՌԱՀ վեբ կայքը փակի տակ է

 

11 | 03 | 2009 | 14:00 | Տեղեկության հարցում

 

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ

Գրիգոր Ամալյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանից

 

Տեղեկություն ստանալու հարցում-1

 

Պարոն Ամալյան,

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

  1. ՀՌԱՀ գործունեության սկզբից մինչ օրս ՀՀ Լոռու մարզի տարածքում հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման նպատակով հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների լիցենզիա տրամադրելու համար ՀՌԱ հանձնաժողովի հայտարարած բոլոր մրցույթների, այդ մրցույթներից յուրաքանչյուրում բոլոր հայտատուների, այդ մրցույթներում հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված եւ հեռարձակման լիցենզիա ստացած բոլոր ընկերությունների ցանկը:

  2. Այս հարցումն ստանալու պահի դրությամբ ՀՀ Լոռու մարզի տարածքում օգտագործվող ու հեռուստատեսային եւ ռադիո հաճախականությունների ցանկը:  

 

Պարոն Ամալյան, ես, իհարկե, անցած մի քանի օրերին վերը հարցված տեղեկությունները փորձեցի գտնել ՀՌԱՀ պաշտոնական վեբ կայքում՝ www.tvradio.am հասցեով, բայց, պարզվեց, կայք մուտք գործելու համար կայքն ինչ-որ ծածկագիր է ուզում իմանալ, ինչպիսին, ես, որպես տարեկան 2-5 անգամ այդ կայքից օգտվող քաղաքացի, դժբախտաբար չունեմ:

 

2009 թվի մարտի 9-ին ժամը 16:45-ին, ՀՌԱՀ կայքում հավանաբար առկա եւ հանրային նշանակության տեղեկություններին ծանոթանալու հիշյալ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով այցելեցի ՀՌԱՀ նստավայր եւ զրուցեցի Վերահսկողության բաժնի պետի հետ: Վերջինս բացատրեց, թե ՀՌԱՀ կայքը այլ տեղադրման տիրույթ է փոխադրվում, եւ միայն տեխնիկական պատճառներով է, որ այն հիմա մատչելի չէ: Ավելացրեց նաեւ, որ այդ տեխնիկական աշխատանքները կավարտվեն 1-2 շաբաթից:

 

Թույլ տվեք, հոգուտ հանրային շահի, երկու մտահոգություն կիսել Ձեզ հետ այս կապակցությամբ.

 

ա. Վեբ կայքերի արդյունաբերությունը վաղուց ապացուցած ունի, որ միեւնույն կազմակերպությունը կարող է նույն բովանդակությամբ անթիվ կայքեր ունենալ: Այս հանգամանքը հեշտացնում է հիմնական կայքի վերաբազավորումը մեկ տիրույթից մյուսը, չի խոչընդոտում կայքի բովանդակության թարմացումներին եւ հիմնանորոգումներին, ու արդյունքում՝ չի խոչընդոտվում կայքից օգտվողների տեղեկություններ ստանալու գործընթացը:

 

բ. Իմ ունեցած տեղեկություններով ՀՌԱՀ տեղեկատու կայքի գոյության, այն սպասարկելու եւ հանրության համար մատչելիության բոլոր ծախսերը նախատեսված են պետական բյուջեով: Չնայած այդ հանգամանքին, առնվազն անցած մեկ շաբաթում, հանրությունը փաստորեն, էլեկտրոնային ճանապարհով անկարող է օգտվել այն տեղեկատու պաշարից, որ տնօրինում է ՀՌԱՀ-ը: Եւ, դատելով վեբ կայք մուտք գործելու ծածկագրի պահանջից, կայքն այնուամենայնիվ առկա է, իսկ դրանից, փաստորեն կարող են օգտվել միայն ծածկագիր ունեցողները:

 

Ամփոփելով այս գրավոր հարցումս, խնդրում եմ, իմ հարցումներին ուղղակի պատասխանելու փոխարեն, ՀՌԱՀ վեբ կայքում այդ տեղեկությունների առկայության պարագայում, ինձ համապատասխան ծածկագիր տրամադրել կայքից օգտվելու համար: Բանն այն է, որ, չեմ կարող բացառել իմ հետագա, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցումները, որոնց կարիքը կարող է ծնվել այս հարցման մեջ բերված տեղեկությունները ստանալուց հետո: Ինձ կայքից օգտվելու ծածկագիր տրամադրելու դեպքում, խոստանում եմ այն արագ տարածել բոլոր ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, պետական եւ տեղական իշխանությունների մարմիններին եւ հետաքրքրված անհատերին:

 

Տեղեկություններ հարցնող

 

Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter