Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի (ՇՊԱԿ) մամլո հաղորդագրությունը

 

21 | 05 | 2009 | 14:00 | Հաղորդագրություն 

 

Շիրակի մարզի ՇՊԱԿ դիմողների թիվը 2008 թվի հոկտեմբերի 9-ից սկսած կազմել է 105, որից.

 

39` թեժ հեռախոսագծով

61` այցելությամբ

3` էլեկտրոնային նամակով

2` հեռախոսով

 

Ֆիզիկապես ներկայացած դիմողներից 1-ը չի կամեցել ներկայանալ եւ խոսել է սոցծառայությունում իր իմացած իրավախախտումների մասին:

 

Երկու հեռախոսային ահազանգերը եղել են Շիրակի մարզի ՇՊԱԿ ղեկավարին` Լ.Բարսեղյանին: Այս ահազանգերի հեղինակները թեպետ ներկայացել են, խնդրել են իրենց անձը չհրապարակել:

 

Էլեկտրոնային ահազանգերից 2-ի հեղինակները նույնպես չեն ներկայացել: Նրանք նամակները հղել են Շիրակի մարզի ՇՊԱԿ ղեկավարին` Լ.Բարսեղյանին:

 

Ստացված ահազանգերի եւ օգնության խնդրանքներին արձագանքելով կազմվել է 5 բողոք եւ 10 դիմում:

 

Նախաձեռնվել է շահերի պաշտպանության երեք դատական գործ.

 

  1. Ռուզան Մովսիսյանն ընդդեմ Շիրակի մարզպետի. ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Ըստ Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի` Շիրակի մարզպետը անցնելով իր լիազորությունները, անօրինական եւ անհեթեթ կարգադրությամբ դադարեցրել է Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի նախագահ Ռ.Մովսիսյանի լիազորությունները: Հայցվորը մահացել է գործի քննությունից հետո, մինչեւ վճռի հրապարակումը: Վճռի հրապարակման օրը, ապրիլի 21-ին դատավոր Էդ.Նահապետյանը վճիռ կարդալու փոխարեն, դատարանում, մոտ 20 քաղաքացիների ներկայությամբ նստած եւ ցածրաձայն, հազիվ լսելի խոսել է գործի վերաքննության մասին (?): 2009 թվի մայիսի 18-ին դատավորի քարտուղարը հեռախոսով Շիրակի մարզի ՇՊԱԿ ղեկավար Լ.Բարսեղյանին հաղորդել է, թե դատարանը որոշել է գործը կարճել, եւ իբր, այդ որոշումը ընթերցվել է նույն ապրիլի 21-ին:         

  2. Ալվարդ Ղայթանջյանն ընդդեմ Շիրակի մարզպետի. ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Ըստ Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի` Շիրակի մարզպետը անցնելով իր լիազորությունները, անօրինական եւ անհեթեթ կարգադրությամբ դադարեցրել է Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի անդամ Ա.Ղայթանջյանի լիազորությունները: 2009 թվի ապրիլի 21-ին դատավոր Էդ.Նահապետյանի վճռով հայցը մերժվել է: Գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան:

  3. Ռուզան Մովսիսյանն ընդդեմ ՀՀ ԴԱՀԿ ԱԾ Շիրակի մարզային բաժնի. ՀՀ ԴԱՀԿ ԱԾ Շիրակի մարզային բաժինը հայցի ապահովման միջոցի կիրառման անհնարինության մասին որոշման կայացման փոխարեն կայացրել էր հայցի ապահովման գործողությունների ավարտման մասին որոշում: Հայցվորի մահվան պատճառով գործի քննությունն ընդհատվել է:

  

Մի քանի օրինակներ Շիրակի մարզի ՇՊԱԿ գործերից

 

Անձնագրի վեճը

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել շահառու Մնացական Գեւորգյանը եւ հայտնել, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո կամենում էր ստանալ անձնագիր: Մ.Գեւորգյանի անձնագիրը Վրաստանի Հանրապետության ՀՀ դեսպանատանն էր, իսկ նրան տրվել էր հետդարձի անձնագիր: Մ.Գեւորգյանը դիմել էր մեզ, նշելով, որ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի տեսուչը նրան մերժել էր անձնագիր տալ, պատճառաբանելով, որ նա պետք է ունենա պարտադիր հաշվառման հասցե, սակայն Մ.Գեւորգյանը 57 տարեկան է եւ զինապարտ չէ: Մ.Գեւորգյանին անձնագիր չտրամադրելը խոչընդոտում էր նրա քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացմանը: Մեր կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, կազմվել է դիմում` Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժին` սույն գործով պարզաբանում ստանալու համար: Դիմումն ուղարկելուց 3 օր անց Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժնի տեսուչը զանգահարել եւ հրավիրել է Մ.Գեւորգյանին եւ նշանակել օր` անձնագիրը ստանալու համար: Որից հետո ստացել ենք մեր ուղարկած դիմումի պատասխանը, ըստ որի, Մնացական Գեւորգյանը արդեն աձնագիր ստացել է: Որոշ ժամանակ անց ներկայացավ նաեւ Գեւորգյանը եւ հայտնեց, որ անձնագիրը ստանալուց հետո կարողացել է դիմել բժշկի` աչքի վիրահատության համար:

 

Թոշակի վեճը

 

ՀՀ քաղաքացի Է.Հարությունյանը 1964-1984 թվականներին աշխատել է ԽՍՀՄ -ում` մատակարարման բաժնում: 2002-2004 թվականներին աշխատել է Ագրոսպասարկում ՁՕԳ-ում որպես ենթատարածքային հիդրոտեխնիկ: 2007 թվականի մարտ ամսից անցել է կենսաթոշակի: Աշխատանքային գրքույկի մեջ կա աշխատանքի ընդունման եւ ազատման վերոհիշյալ հիշատակումների մասին համապատասխան նշումներ: 2007 թվի մարտից թոշակ է ստացել նվազագույն թոշակի չափով` սկզբում 4.000 դրամ, հետո` 6.000, այնուհետեւ տարբեր չափերի` 8.000 դրամ եւ այսպես մի ամբողջ տարի: Այնուհետեւ, 2008 թվականի մարտի 3-ից մինչեւ դեկտեմբեր ամիսը  վճարվել է 18.523 դրամ ամսական թոշակ: 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  վճարվել է 9.100-ական  դրամ: Իսկ 2009 թվականի հունվարից, երբ թոշակառուների թոշակների չափը բարձրացավ 16,6%-ով, նրա կենսաթոշակը սկսեցին վճարել նախորդի մոտավորապես կեսի չափով` 9.300 դրամով: 2009 թվականի հունվարից արդեն նրա կենսաթոշակից կատարվում է 20%-ի չափով հետպահում, պատճառաբանելով, որ անցած ամիսներին նրան ավելի շատ են վճարել, քան հարկն էր: Մինչ օրս էլ դեռ կատարվում են հետպահումներ եւ նա  ստանում է 7.250 դրամի չափով կենսաթոշակ:

 

Կազմվել է դիմում-բողոք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Էդիկ Վարժապետյանի անունով, պատճենը ուղարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանին, դիմում-բողոքին կցվել է նաեւ գրություն Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի անունից: Կատարվել  է հարցում նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Ախուրյանի տարածքային բաժնի պետին:

 

Զինվորի վիրահատության վեճը

 

Աշոտ Ոսկանյանը 2008 թվի մայիսին զորակոչվել է ՀՀ ԶՈւ 75937 զորամաս` ժամկետային ծառայության: Մինչեւ զորակոչվելը, 2008 թվի ապրիլի 29-ին անցել է առողջական վիճակի հետազոտություն, որի ակտի համաձայն, նա զորակոչվել է Ծնկահոդի գերշարժունակություն, Խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում ախտորոշմամբ: ՀՀ ՊՆ 2006 թվի հունիսի 30-ի 378 հրամանի 39-Բ հոդված 1-ին սյունակի համաձայն, որոշվել է, որ նա պիտանի է ոչ շարային ծառայության: 2008թ. հուլիսի 2-ին Ա.Ոսկանյանը ընդունվել է Վարդենիսի Կայազորային զինվորական հոսպիտալ` հետազոտման: Վնասվածքաբանական բաժանմունքի պետ բ/ծ գնդապետ Եսայանը ախտորոշել է զույգ ծնկահոդի աննշան արտահայտված գերշարժունակություն: Փաստաթղթերով նրա հիվանդությունն ունի բուժման 2 ելք. 1.Ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ բուժական ֆիզկուլտուրա, 2.Վիրահատական ջլամկանային պլաստիկա: Նույնանման եզրակացություններ են ստորագրել ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետն ու նրա տեղակալը: Վարժանքները օգուտ չեն տվել, զինվորի հիվանդությունը պահպանվել է: Շիրակի ՇՊԱԿ է դիմել զինվորի մայրը: Մեր օգնությամբ կազմվել է դիմում` կից գրությամբ եւ ուղարկվել է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ Փարսադանյանին, խնդրելով զինվորին վիրահատել, կատարել վիրահատական ջլամկանային պլաստիկա: Ապա ստացվել է պատասխան, ըստ որի, զինծառայողը վիրահատվել է, կատարվել է` աջ ծնկահոդի արթոսկոպիա (հոդադիտում): Ախտորոշվել է ծնկահոդի խոնդրոմալացիա, կատարվել է հոդի սանացիա: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակն ավելի է ծանրացել: Մեր օգնությամբ կրկին կազմվել է բողոք` կից նամակով, որը մայիսի 5-ին ուղարկվել է ՀՀ Վարչապետին եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին: Բողոքն այն մասին է, թե ինչ իրավունքով են հիվանդին բոլորովին այլ վիրահատության ենթարկել, քան այն, ինչ նախանշվել էր երկու փաստաթղթերում` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի 2008 թվի նոյեմբերի 24-ի եւ նրա տեղակալի 2008 թվի դեկտեմբերի 29-ի եզրակացություններում: Ո՞վ պետք է պատասխան տա զինվորի սխալ բուժման եւ առողջական վիճակի վատթարացման համար:

 

Մ.Զիլֆիմյանի եւ նրա նախկին աշխատակիցների գործը

 

2008 թվի ապրիլին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը ստացավ տեղեկություններ Ախթամար արտադրական կոպերատիվի ղեկավար Համլետ Մխիթարյանից այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպիտակի տարածքային հարկային տեսչության պետ աշխատած Մարտին Զիլֆիմյանը կեղծ տեղեկանք է տրամադրել այն արտադրական կոպերատիվին, որն ինքը գնել է: Այդ կոպերատիվը ըստ հարկային տեսչության տրամադրած տեղեկանքի, որեւէ հարկային պարտավորություն չի ունեցել պետության առաջ, իսկ այն գնելուց հետո պարզել է, որ այդ կոպերատիվը պարտք է Հայաստանի Հանրապետությանը մոտ 9,5մլն դրամ: Հետագա 3 տարիներին այդ պարտքն աճել եւ դարձել է 12,5մլն դրամ, ինչը դատական ճանապարհով փորձել են բռնագանձել Կոպերատիվից:

 

Այս տեղեկությունները Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը 2008 թվի ապրիլին բաց նամակով ուղարկեց ՀՀ վարչապետին, եւ ՀՀ Հարկային պետական ծառայությանը: Քսան օր անց Մարտին Զիլֆիմյանը Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվեց աշխատանքի Ապարանի տարածքային հարկային տեսչություն: Համանման մի իրազեկում-նամակ 2008 թվի դեկտեմբերին Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի ղեկավար Լ.Բարսեղյանը ուղարկեց ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի վարչության պետին, գլխավոր դատախազին եւ ՀՀ վարչապետին:

 

2009 թվի փետրվարի 2-ին ստացել ենք պատասխանները: ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պատասխանում ասվում է. նամակում ներառնված փաստերի եւ դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է  քրեական գործ, որի նախաքննությունը դեռ շարունակվում է: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարից ստացվել է պատասխան, որում բերվում է մեր նամակի առթիվ աշխատակազմի ղեկավարին ՀՀ պետեկամուտների կոմիտեից տրված պատասխանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին: Այս նամակում ասվում է, որ մեր բերած տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն է իրականացվել, պարզվել եւ հաստատվել է, որ Զիլֆիմյանը եւ նրա երկու ենթակաները իրենց պարտականությունները կատարելիս անպատասխանատու վարք են դրսեւորել եւ ստացել գրավոր նախազգուշացում, ապա 2008 թվի նոյեմբերի 14-ին Զիլֆիմյանը ազատվել է աշխատանքից: Նամակում ասվում է նաեւ, որ մեր հղած նամակում առկա փաստերի եւ դեպքերի կապակցությամբ հարուցվել եւ քննվում է քրեական գործ:           

 

2009 թվի ապրիլի 30-ին Շիրակի մարզի ՇՊԱԿ ղեկավարը նամակներով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին, ներկայացնելով իր տարակուսանքները.

 

-Պարզ չէ, թե ինչու է Մ.Զիլֆիմյանն ազատվել աշխատանքից: Վերը բերված նամակում նրա աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը բերված է առանձին պարբերությամբ, եւ անհասկանալի է, արդյո՞ք նա Ապարանի ՏՀՏ պետի պաշտոնից ազատվել է ծառայողական քննությամբ պարզված թերացման համար, թե՞ աշխատանքից հրաժարականի դիմում է ներկայացրել:    

 

-Արդյո՞ք հիշյալ քրեական գործում Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ներգրավված են որպես կասկածյալներ, թե՞ ոչ:

 

-Ինչու՞ քրեական գործ չի հարուցվել նաեւ ՀՀ Քր. Օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով, կամ 309 հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով, կամ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով, կամ 315 հոդվածի (պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով, չէ որ ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նամակի, ծառայողական քննության ընթացքում արդեն պարզվել է, որ ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում Ախթամար Ա/Կ-ի նախագահին է տրամադրվել խեղաթյուրված տվյալներով տեղեկանք՝ հարկային պարտավորությունների մասին: : Այս պարբերությունը, կարծում եմ, լիովին համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասում բերված հանցանքի հատկանիշներին. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին () պատժվում է :  

 

-Արդյո՞ք ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունը աչքաթող չի արել նաեւ այն հանգամանքը, որ Մ.Զիլֆիմյանը մեկ տարի շարունակ անգործության է մատնված եղել կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու հարցում: Այսպես. 2006 թվի ապրիլի 7-ի զրոյական այդ տեղեկանքի տրամադրումից հետո՝ 2006 թվի սեպտեմբերի 5-ին նույն կոպերատիվին նույն Մ.Զիլֆիմյանը նամակ է հղել, տեղեկացնելով, որ կոպերատիվը պարտք է պետական բյուջեին 9.570.900 դրամ եւ մինչեւ Սպիտակ ՏՀՏ պետի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը՝ մեկ տարի շարունակ չի դիմել դատարան այդ կոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու պահանջով:

 

Լ.Եթարյանի գործերը.

 

1. Մեր ունեցած տեղեկություններով, 2008 թվին Ազատան գյուղի բնակիչ Լ.Եթարյանը ՀՀ ՊՆ-ին մթերք մատակարարելու մրցույթին մասնակցելու համար մրցութային փաստաթղթերում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկանք այն մասին, որ ինքը Շիրակի մարզի գյուղերից մեկում վարձակալած մոտ 22 հեկտար հողամաս ունի: Այդ եւ այլ հիմքերի արդյունում նա շահել է մատկարարման իրավունքը: Հողերի վարձակալման փաստը ստուգելու  համար մենք նախաձեռնել ենք տեղեկատվության հարցումներ եւ սպասում ենք համայնքապետի պատասխանին:

 

2. Նույն Լ.Եթարյանի մասին Շիրակի մարզի ՇՊԱԿ-ը մայիսի 15-ին դիմում է ներկայացրել մարզի, հանրապետության դատախազին եւ ՀՀ վարչապետին: Դիմումում ասվում է.

 

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնը բանավոր ստացել է այնպիսի տեղեկություններ, որոնց համադրությունը մի քանի հանցակազմ է հիշեցնում: Մեր ունեցած տեղեկությունները ներկայացնում եմ ստորեւ ամբողջությամբ:

 

Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Լեւոն Եթարյանը, Գյումրի քաղաքի բնակիչ իր մորեղբորը թաղել է Ազատան գյուղում: Հանգուցյալը` Մնաց կամ Մնացական անունով, որպես անօթեւան եւ որպես  Հայրենական Մեծ պատերազմի մասնակից միայնակ ծեր, Գյումրու քաղաքապետարանից մինչեւ մահանալը ստացել էր բնակարան ստանալու ամրացման կտրոն:

 

Լ.Եթարյանի մորեղբայրը մահացել է մինչեւ բնակարան ստանալը, Լեւոն Եթարյանը թաքցրել է մորեղբոր մահվան փաստը, մահվանից հետո Մարալիկ քաղաքի նոտարից ձեռք է բերել լիազորագիր, ըստ որի դարձել է իր` իբր ողջ մորեղբոր լիազորված անձը, ապա ստացել է մորեղբոր համար հատկացված բնակարանը: Այդ մեկ սենյականոց բնակարանը գտնվում էր Գյումրու Ծերերի Տան հարեւանությամբ` Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված բնակելի շենքի առաջին հարկում:

 

Հայտնի է որ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանները կարող էին սեփականաշնորհվել շահագործման հանձնելուց 5 տարուց ոչ շուտ:

 

Հանգուցյալի մահվան փաստը մի քանի տարի գաղտնի պահելով, Լ.Եթարյանը Գյումրու Կոշտոյան փողոցում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է մահացած քեռու կենսաթոշակն ու հայրենական պատերազմի մասնակցի պատվովճարը: Բնակարանի սեփականաշնորհման եւ օտարման արգելանքի ժամկետի ավարտից հետո, ստացել է մորեղբոր մահվան վկայականը:

 

Որպես բնակարանի ժառանգորդ բնակարանի սեփականատեր է ճանաչվել հանգուցյալի դուստրը` Թամարան, որը բնակվում է Անի թաղամասի Տ.Ճարտարապետի փողոցի թիվ 5 շենքում:  Այնուհետեւ բնակարանը վաճառվել է:

 

Պարոն Սարգսյան, ինձ համար դժվար է ստուգել եւ գնահատել այստեղ բերված տեղեկությունների իսկությունը: Ակնհայտ է, որ, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ուրեմն Հայաստանի Հանրապետությանը խոշոր նյութական վնաս է հասցվել: Խնդրում եմ պատշաճ ուշադրության արժանացնել այստեղ բերված տեղեկությունները, համապատասխան քննություն հանձնարարել եւ օրենքով սահմանված հնարավորությունների շրջանակներում ինձ տեղեկություն տալ քննության ընթացքի մասին:: Շիրակի մարզի ՇՊԱԿ-ը տեղյակ է, որ համանման բովանդակությամբ դիմում ՀՀ Շիրակի մարզի դատախազն արդեն ստացել էր քաղաքացուց մոտ 1 ամիս առաջ:  Շիրակի մարզի ՇՊԱԿ-ը սպասում է պատասխանի:

 

Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ գործը

 

Շիրակի մարզի ՇՊԱԿ-ը անստորագիր ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ հաշվեկռում գտնվող մի շարք ջրագծեր (650-1400մմ տրամագծով եւ 2-18կմ երկարությամբ) իրականում գոյություն չունեն եւ ապամոնտաժված են: Այս տեղեկությունները ստուգելու համար ՇՊԱԿ-ը 2009 թվի մայիսի 16-ին տեղեկատվության հարցումներ է ուղարկել Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանին: Շիրակի մարզի ՇՊԱԿ-ը սպասում է պատասխանի:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter