Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նիկոլ Փաշինյանի ուղերձը

 

19 | 10 | 2009 | 18:50 | Հաղորդում  

 

Սիրելի ժողովուրդ.
 
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո  Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը։ Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը, դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները, իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից։
 
Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ հոտնկայս։ Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Կօգտագործեմ Հարգելի դատարան դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին։
 
Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիններին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը։
 
Սիրելի ժողովուրդ.
 
2008 թ. փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք  մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում։ Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա` ՀՀ Քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ։
 
2008 թ. մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ Քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ։ Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը։ Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.
 
- հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
 
- հպարտ եմ, որ 2008 թ. մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար։
 
Մարտի 1-ի առնվազն տասն անմեղ զոհերի`
Տիգրան Աբգարյանի,
Գրիգոր Գեւորգյանի,
Համլետ Թադեւոսյանի,
Տիգրան Խաչատրյանի,
Սամվել Հարությունյանի,
Զաքար Հովհաննիսյանի,
Հովհաննես Հովհաննիսյանի,
Դավիթ Պետրոսյանի,
Գոռ Քլոյանի,
Արմեն Ֆարմանյանի
սուրբ հիշատակի առաջ երդվում եմ` իմ կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը։
 
Դիմում եմ քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին. գլուխներդ բարձր, դուխներդ` տեղը, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք։
 
Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վե՛րջ
 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
 
Նիկոլ Փաշինյան
քաղբանտարկյալ
19.10.2009


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter